ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 17:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 11

ՀՀ—ում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն հայ—բրազիլական հարաբերություններում առաջնահերթ է համարում երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը։ Նրա խոսքով՝ ներդրումների պակասն է սահմանափակ տնտեսական հարաբերությունների պատճառը։
«Մենք ուսումնասիրություններ ենք կատարել եւ գտել ենք գործունեության այնպիսի ոլորտներ, որոնք կարող են հետաքրքիր լինել կողմերի համար, ինչպես օրինակ՝ գյուղատնտեսության եւ հանքարդյունաբերության ոլորտներում Բրազիլիան կարող է բավականին մեծ ներդրում ունենալ Հայաստանում։ Պետք է նշել, որ մեր տնտեսական հարաբերություններում փոխանակման առումով առեւտրային գործոնն է գլխավոր եղել, եւ Հայաստանում կատարվող արտահանումների ծավալը բավականին աճել է՝ 2014 թվականին հասնելով 39 մլն դոլարի, որը սակայն ամենամեծ ցուցանիշն է եղել»,– նշել է նա։
Բրազիլիան Հայաստան է արտահանում մասնավորապես մսամթերք, շաքար եւ կակաո։
«2015 թվականին տնտեսական ճգնաժամի պատճառով Բրազիլիայից կատարվող արտահանումները կրճատվեցին՝ հասնելով 20 մլն դոլարի, սակայն 2016 թվականին իրավիճակը շտկվեց, արտահանման ծավալը հասավ 37 մլն դոլարի»,—ասել է դեսպանը՝ հավելելով, որ Հայաստանը Բրազիլիա արտահանում է հիմնականում սարքավորումներ եւ տեքստիլ արտադրանք, սակայն ոչ շատ մեծ քանակի։ Մինչ օրս Հայաստանից Բրազիլիա արտահանման ծավալը կազմել է լավագույնս 800 հազար դոլար։
Անդրադառնալով երկու կողմերի՝ տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերին՝ դեսպանը նշել է, որ այժմ բանակցություններ ու քննարկումներ են ընթանում, մասնավորապես, վերջերս ստորագրված հայ—բրազիլական համաձայնագրի դրույթների իրականացման ուղղությամբ։ 
Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյի դիտարկմամբ՝ խնդիր կա միմյան ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 409 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Երեւանում երեկ տեղի է ունեցել երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումն առցանց ներկայացնելու ծրագրի շնորհանդեսը, որն իրականացվել է ՀՀ արդարադատության նախարարության ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության էլեկտրոնային համակարգերի համակցման արդյունքում։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Հայաստանում ՄԱԿ—ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ԵՄ ներկայացուցիչ Գրեգորի Ցուրիսը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Սոցիալական ապահովության ծառայության պետ Հովհաննես Սահակյանը, այլք։
Դավիթ Հարությունյանը, կարեւորելով նախաձեռնության իրականացումը, նշել է, որ երկու համակարգերի համակցման առաջին փուլում հնարավորություն է ընձեռվում քաղաքացիներին ծննդյան նպաստների դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում։ Նախարարը հավելել է, որ արդարադատության եւ սոցիալական ոլորտների էլեկտրոնային համակարգերի համակցումը հանգեցնելու է վարչարարության եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ քաղաքացիների գոհունակության բարձրացմանը, ինչպես նաեւ ժամանակի խնայողությանը։
«Արդարադատության նախարարությունը էլեկտրոնային կառավարման համակարգերի շարունակական ներդրման քաղաքականության ջատագովներից է, ինչի մասին է վկայում էլեկտրոնային կառավարման ոլորտում մի շարք նոր համակարգերի գործարկումը։ Վառ օրինակ է www.e—draft.am կայ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 363 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարի առաջին տեղակալ Գլեբ Նիկիտինի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 
Վարչապետը կարեւորել է արդյունաբերության ոլորտում հայ–ռուսական փոխգործակցության հետագա զարգացումը եւ ընդգծել, որ դրա համար տեսնում է իրական մեծ հեռանկարներ։ «Չնայած նրան, որ ռուսական կապիտալը Հայաստանում ունի մեծ ներգրավվածություն եւ ներկայացվածություն, համոզված եմ, որ հայկական շուկան դեռեւս թերգնահատված է ռուսական ընկերությունների համար, հատկապես երրորդ երկրների՝ Իրանի, Եվրոպական միության շուկաներ դուրս գալու առումով։ Դրան կարող են էապես նպաստել Մեղրիի ազատ տնտեսական գոտին, ԵՄ–ի հետ գործող «GSP+» համակարգը եւ այլն»,–նշել է վարչապետը։
Գլեբ Նիկիտինն անդրադարձել է հայ գործընկերների, այդ թվում՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ ունեցած բանակցությունների արդյունքներին եւ դրանք գնահատել արդյունավետ ու կառուցողական։ Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարարի խոսքով՝ ռուսական կողմը լայն հնարավորություններ է տեսնում Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման գործում եւ կարեւորում է «GSP+» համակարգի ու Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու հնարավորությունները ռուսական ընկերությունների համար։ «Մեզ համար հետաքրքիր են Հայաստանում առկա հնարավորությունները եւ այդ առումով տեսնում եմ լայն հեռանկարներ։ Ունենք համագործակցության մեծ ներուժ ռադիոէլեկտրոնիկայի, մեքենաշինության, գյուղմթերքների արտադրության, արդյունաբերության տարբեր ճյուղերում։ Վստահ եմ, որ արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցությունը կարող է դուրս գալ նոր մակարդակի» ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 409 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում, հրավերով Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի, տեղի ունեցավ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Եռակողմ հանդիպման ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսն իր խոսքն ուղղեց Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքին եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ—ուլ—իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին. «Ձերդ սրբություն, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարք,
Հարգարժան շեյխ—ուլ—իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադե, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ,
Ողջունում ենք ձեզ տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների հերթական այս հանդիպմանը, որը հնարավոր դարձավ մեր հոգեւոր եղբայր ի Քրիստոս Կիրիլ պատրիարքի միջնորդական հետեւողական ջանքերի շնորհիվ։ Վեց տարի է անցել այս ձեւաչափով մեր վերջին հանդիպումից, որը տեղի ունեցավ Երեւանում 2011թ. նոյեմբերին՝ գումարված ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության ժողովի առիթով։
Մեր ժողովուրդների կյանքում բաղձալի խաղաղության հաստատման հույսով ենք մեր քայլերն ուղղում այս հանդիպումներին՝ քննարկելու ուղիները, որոնցով հոգեւոր առաջնորդներս կարող ենք նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Այսօր, ցավոք, զգալի չեն ներդրվող ջանքերի արդյունքները, սակայն շատ ավելի մեծ եւ առարկայական են մեր ժողովուրդների սպասումները խաղաղ համակեցության այս փնտրտուքի մեջ։
Այս առումով դրական արդյունքներ ենք ակնկալում ժամանակ առ ժամանակ կազմակերպվող Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ ԱԳՆ նախարարների հանդիպումներից ու բանակցային ողջ գործընթացից։
Հակառակ Հայաստանի եւ Ադրբե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 425 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024