ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 13:53
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 27

Հանրապետության նախագահ, ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների եւ հանրային ծառայության համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործունեության վերաբերյալ, ինչպես նաեւ տեղեկատվական անվտանգության ապահովման եւ տեղեկատվական քաղաքականության հայեցակարգի մասին հարցերը։
Առաջին հարցը ԱԱԽ անդամներին զեկուցել են փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Նիստի մասնակիցներին ներկայացվել են հակակոռուպցիոն ոլորտում մինչ այժմ իրականացված միջոցառումները, այդ թվում՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ ստեղծելու մասին» հանրապետության նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 20—ի կարգադրության համաձայն ստեղծված աշխատանքային խմբի գործունեության արդյունքում մշակված օրենքների նախագծերի փաթեթը, կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքները, ինչպես նաեւ հակակոռուպցիոն նոր ռազմավարության ուղղությունները։ Խորհուրդն ի գիտություն է ընդունել ներկայացված զեկույցները։
Օրակարգի երկրորդ հարցը զեկուցել են ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը եւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։ Զեկուցողների կողմից ընդգծվել է, որ ՀՀ տեղեկատվական անվտանգության ապահովման եւ տեղեկատվական քաղաքականության հայեցակարգը, համաձայն ներկայացված նախագծի, պետական քաղաքականության կարեւոր բաղկացուցիչ է։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայիս ծանր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 321 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Կարեն Կարապետյանը ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով նախարար Ալան Դանքնին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նշելով, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Միացյալ Թագավորության հետ միջպետական հարաբերությունները խորացնելու հարցում՝ վարչապետն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման անցած 25 տարիների ընթացքում երկկողմ համագործակցություն է ծավալվել տարբեր ուղղություններով։ Անդրադառնալով տնտեսական ոլորտում տարածաշրջանային համագործակցությանը, Կարեն Կարապետյանը հիշեցրել է, որ Թուրքիան տասնամյակներ շարունակ փակ է պահում Հայաստանի հետ սահմանը՝ խոչընդոտելով տարածաշրջանային բազմաթիվ նախաձեռնությունների իրականացման հնարավորությանը։ Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Միացյալ Թագավորության հետ նախեւառաջ երկկողմ հարաբերությունների զարգացումը, որոնք պայմանավորված չեն լինի երրորդ կողմերի գործողություններով։ Կառավարության ղեկավարը կարեւորել է համատեղ պայքարը միջազգային ահաբեկչության դեմ եւ իր զորակցությունն է հայտնել բրիտանացի ժողովրդին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Կարեն Կարապետյանը ողջունել է նաեւ Միացյալ Թագավորության հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում, որը համահունչ է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ «Մենք մեծապես կարեւորում ենք երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը՝ վստահ լինելով, որ առկա է մեծ ներուժ՝ տնտեսական համագործակցությունը բարելավելու համար։ Այդ առումով, առաջարկում եմ քննարկել համատեղ բիզնես ֆորումների կազմակերպման, բրիտանական բիզնես հանրությանը Հայաստանում ներդրումներ կատարելու բարենպաստ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 337 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բարտոշ Չիխոցկիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության եւ ռազմական արդյունաբերության ոլորտում հայ—լեհական համագործակցությանն առնչվող հարցեր։
ՀՀ պաշտպանության նախարարը, խոսելով երկկողմ փոխգործակցության ներկայիս մակարդակի մասին, նշել է, որ համագործակցության զարգացմանը միտված ծրագրերի իրականացման համար խոչընդոտներ չկան։
Բարտոշ Չիխոցկին իր հերթին կարեւորել է հայ—լեհական համագործակցությունը պաշտպանական բնագավառում եւ հայտնել լեհական կողմի պատրաստակամությունը՝ համագործակցությունն ակտիվացնելու հարցում։ 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 333 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024