ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 18:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 20

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ՄԱԿ—ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի հետ։
Նշելով, որ ընթացիկ տարին խորհրդանշական է Հայաստանի եւ Լեհաստանի համար՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի հետ մեկտեղ երկու երկրները նշում են Լեհաստանում հայ համայնքի կազմավորման 650—րդ տարեդարձը, նախագահներ Սարգսյանը եւ Դուդան գոհունակությամբ են փաստել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգով զարգացող միջպետական հարաբերությունները։ Օգտվելով առիթից՝ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի նախագահին այդ առիթով հայ համայնքին ուղղված ջերմ խոսքերի համար եւ բարձր գնահատել լեհ ժողովրդի բարեկամական վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ։
Նախագահ Անջեյ Դուդան հանդիպման առիթով ջերմորեն շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ, որը հայ ժողովուրդը նշելու է երկու օրից։
Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ մակարդակներում հայ—լեհական կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքին՝ այդ համատեքստում կարեւորելով բարձրաստիճան հաճախակի շփումներն ու քաղաքական երկխոսությանը նոր որակ հաղորդելը։
Նախագահ Դուդան շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին՝ ՄԱԿ—ի Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամ դառնալու հարցում Լեհաստանին Հայաստանի աջակցության համար։ Սերժ Սարգսյանը այդ կապակցությամբ շնորհավորել է Լեհաստանին եւ հույս հայտնել, որ ձեւավորված փոխաջակցման եւ փոխըմբռնման ավանդույթներն այսուհետ եւս կշարունակվեն։
Նախագահ Սարգսյանը մեծապես կարեւորել է նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերը քաղաքական երկխոսության զարգացման գործում։ Հաշվի առնելով ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 390 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Տնտեսության զարգացումը մեծապես կախված է նաեւ հարկային ու մաքսային համակարգերում իրականացվող շարունակական բարեփոխումներից, այդ իսկ պատճառով ՀՀ կառավարությունը համաշխարհային հայտնի մասնագետների հետ քննարկում է երկու համակարգերում բարեփոխումներ անցկացնելու հարցը։ 
Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով համաժողովի մասնակիցներից մեկի հարցին։ Նա նշեց, որ բարեփոխումներն իրականացվելու են փաթեթային եղանակով։
«Եթե նկատել եք, մենք այս տարի աննախադեպ մի քայլ ենք արել։ Անցած տարվա վերջին, հաստատելով 2017թ. բյուջեն, մենք բյուջեի մուտք ենք նախատեսել։ Քիչ կառավարություններ կան, որոնք նման համարձակություն են ունենում։ ՀՀ կառավարությունը հստակ ձեւակերպել է անելիքները՝ ցույց տալով դոնորներին, միջազգային կազմակերպություններին, որ աշխատում է ստվերը վեր հանել եւ բյուջեի մուտքեր ապահովել, ինչի դեպքում հնարավորություն կլինի ձեւավորելու ավելի մատչելի ու տրամաբանական հարկային համակարգ»,–նշեց գործադիրի ղեկավարը։
Կ. Կարապետյանը պատասխանեց նաեւ 2018—ից հետո ՀՀ վարչապետի թեկնածուի մասին լրագրողի հարցին՝ հայտնելով, որ ՀՀԿ—ն վարչապետի թեկնածուի վերաբերյալ պաշտոնական որոշում դեռ չունի. «Եկեք այսպես ասենք. մասնավոր անձանց կարծիքները թույլ տվեք չմեկնաբանել։ Երբ կլինի ՀՀԿ—ի պաշտոնական կարծիքը, հարցրեք։ Դուք կուսակցության պաշտոնական կարծիքը լսե՞լ եք։ Այդ թեմայով կխոսեմ այն ժամանակ, երբ կլինի Հայաստանի hանրապետական կուսակցության պաշտոնական կարծիքը»։
Հարցերից մեկը վերաբերում էր ԵԱՏՄ—ին Հայաստանի անդամակցության արդյունքում այլ շուկաների հետ համագործակցությանը։ 
ՀՀ վարչապետը շեշտեց՝ ՀՀ անդամակցությունը չի խոչընդոտում այլ շուկաների հետ համագործակցությանը։ Նա ընդգծեց՝ ԵԱՏՄ& ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 328 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ելույթ է ունեցել Հայաստան—սփյուռք համահայկական 6—րդ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 18—ին կայացած «Ազգ—բանակ. հավաքական ներուժի զարգացման մոդել» խորագրով անցկացված նիստի ընթացքում.
«Հարգելի գործընկերներ,
Տիկնայք եւ պարոնայք,
Շատ շնորհակալ եմ մեր այս քննարկման նկատմամբ ձեր հետաքրքրության համար, այստեղ ներկա լինելու համար։ Գիտեմ, որ միաժամանակ մի քանի ուղղությամբ է քննարկումն ընթանում եւ ինձ համար շատ ուրախալի է, որ այսքան ներկայացուցչական խումբ ունենք այստեղ։
Մենք այսօր խոսելու ենք «Ազգ—բանակ» հայեցակարգի եւ դրա շուրջ մեր ջանքերը համադրելու, համախմբելու մասին եւ ես կուզեմ սկսել ելույթս մի քիչ ավելի լայն, միգուցե հայեցակարգային քննարկմամբ ձեզ հետ՝ թե ինչ է «Ազգ—բանակ»—ը, ինչ է առհասարակ բանակը մեզ համար, մեր ժողովրդի համար, մեր երկրի համար՝ հաշվի առնելով մեր առանձնահատկությունները։
Մեր ժողովուրդը եկել է դարերի խորքից, եւ պետականության կորստի ցավը սրտներումս դարեր շարունակ երազել ենք մեր ազգային պետության մասին, մեր ինքնության, գաղափարների, հավատքի, լեզվի, մշակույթի, ավանդույթների համար նոր օրրան գտնելու մասին։ Մենք անկախություն ենք փնտրել պառակտված մեր իշխանական տների հեռավոր լույսերում, անկախություն ենք երազել եւ երգել օսմանյան կայսրության ճիրաններում սեղմված, նույնիսկ Հայոց ցեղասպանության ամենադաժան օրերին անկախության մասին ենք երազել եւ խոսել ստալինյան բռնատիրության դաժանագույն տարիներին, եւ երբ անկախությունը թակեց մեր դուռը, մեզ մի պահ թվաց, որ դա ի վերուստ տրված մի շնորհ է, որի համար մեր սերունդները պայքարել են, իսկ մենք եկել ենք վայելելու եւ ստանալու այդ անկախության եւ պետականության բերկրանք ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 358 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը, որի կազմում են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Դեյվիդ Վալըդեյոն եւ Ջեքի Սփայերը, կոնգրեսականներ Աննա Էշուն, Թալսի Գաբարդը եւ Ջեյմս Սենսենբրեները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ կոնգրեսականների գործունեությունը տարբեր ոլորտներում հայ–ամերիկյան բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում եւ շնորհակալություն հայտնել ԱՄՆ Կոնգրեսին, հատկապես Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբին՝ Հայաստանին ու Արցախին արտաքին հատկացումների տրամադրման համար։
Կառավարության ղեկավարն ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Ներդրումների խրախուսման տեսանկյունից վարչապետը կարեւորել է Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաեւ ԱՄՆ Կոնգրեսի եւ կառավարության կողմից Հայաստանի ընդգրկումը «GSP» համակարգի արտոնությունների օգտագործման երկրների շարքում։ Կարեն Կարապետյանն արդյունավետ է գնահատել նաեւ Հայաստանի եւ Ամերիկայի միջեւ շարունակական համագործակցությունը տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ արդեն մի շարք հաջողված ծրագրեր կան։
Կողմերը մտքեր են փոխանակել առեւտրատնտեսական ոլորտը կարգավորող իրավապայմանագրային դաշտի կատարելագործման շուրջ՝ մասնավորապես քննարկելով կրկնակի հարկումը բացառելու համաձայնագրի ստորագրմանն առնչվող հարցեր։ Երկկողմ տնտեսական կապերի հետագա խթանման համատեքստում վարչապետ Կարապետյանը կարեւորել է նաեւ հայ–ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը։
Հանդ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 336 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Հայաստան–սփյուռք համահայկական 6–րդ համաժողովին եւ հանդես է եկել ելույթով, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
 Ստորեւ ներկայացվում է վարչապետի խոսքն ամբողջությամբ.
«Հարգելի հայրենակիցներ,
Ողջունում եմ Հայաստան–սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովի մասնակիցներին, մաղթում եմ արդյունավետ աշխատանք։
Համաժողովը հնարավորություն է տալիս միասին քննարկել մեզ հուզող ընդհանուր հիմնահարցերը, պլանավորել մեր անելիքները՝ առաջ նայելով մեր ապագային եւ հաշվի առնելով անցյալի դասերը։
Նախ եւ առաջ իմ համոզմունքն է, որ Հայաստանն ունի հսկայական պոտենցիալ։ Ես համոզված եմ, որ մենք ունենք բոլոր շանսերը՝ դառնալու ժամանակակից եւ առաջադեմ երկիր եւ ադեկվատ արձագանքելու մեր բոլոր ներքին եւ արտաքին մարտահրավերներին։
Այսօրվա աշխարհը, այդ թվում՝ եւ Հայաստանը, անցնում են կառուցվածքային բարեփոխումների միջով։ Մենք սկսել ենք բարեփոխումներ մեր երկրի բոլոր հատվածներում, կյանքի բոլոր ուղղություններով՝ ապահովելու Հայաստանի արժանի տեղը աշխարհում։
Այդ իսկ պատճառով մեր բարեփոխումներն առնչվում են ոչ միայն այսօրվա անմիջական խնդիրների կարգավորմանը եւ լուծմանը, այլեւ հիմք են դնում եւ նախապատրաստում են Հայաստանը փոփոխվող աշխարհում մրցունակ դարձնելու համար։
Մրցունակ դառնալու եւ զարգանալու համար մեզ անհրաժեշտ է կայուն, երկարաժամկետ աճ՝ մեր երկրի կենսունակությունը ապահովող բոլոր ոլորտներում։ Դրա համար անհրաժեշտ է արդյունավետության շեշտակի բարձրացում բոլոր ոլորտներում, եւ այս ամենին հասնելու համար մեզ պետք են մտածելակերպ եւ գործելակերպ փոխող ֆունդամենտալ փոփոխություններ։ 
... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 337 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024