ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 20:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 20 » Փոխգործակցության հարցերի լայն շրջանակ /ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային հանդիպումները Նյու Յորքում/
12:43
Փոխգործակցության հարցերի լայն շրջանակ /ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային հանդիպումները Նյու Յորքում/

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ՄԱԿ—ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի հետ։
Նշելով, որ ընթացիկ տարին խորհրդանշական է Հայաստանի եւ Լեհաստանի համար՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի հետ մեկտեղ երկու երկրները նշում են Լեհաստանում հայ համայնքի կազմավորման 650—րդ տարեդարձը, նախագահներ Սարգսյանը եւ Դուդան գոհունակությամբ են փաստել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգով զարգացող միջպետական հարաբերությունները։ Օգտվելով առիթից՝ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի նախագահին այդ առիթով հայ համայնքին ուղղված ջերմ խոսքերի համար եւ բարձր գնահատել լեհ ժողովրդի բարեկամական վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ։
Նախագահ Անջեյ Դուդան հանդիպման առիթով ջերմորեն շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ, որը հայ ժողովուրդը նշելու է երկու օրից։
Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ մակարդակներում հայ—լեհական կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքին՝ այդ համատեքստում կարեւորելով բարձրաստիճան հաճախակի շփումներն ու քաղաքական երկխոսությանը նոր որակ հաղորդելը։
Նախագահ Դուդան շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին՝ ՄԱԿ—ի Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամ դառնալու հարցում Լեհաստանին Հայաստանի աջակցության համար։ Սերժ Սարգսյանը այդ կապակցությամբ շնորհավորել է Լեհաստանին եւ հույս հայտնել, որ ձեւավորված փոխաջակցման եւ փոխըմբռնման ավանդույթներն այսուհետ եւս կշարունակվեն։
Նախագահ Սարգսյանը մեծապես կարեւորել է նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերը քաղաքական երկխոսության զարգացման գործում։ Հաշվի առնելով սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հանգամանքը՝ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այդ ձեւաչափով համագործակցությունն առաջիկայում ավելի ծանրակշիռ կդառնա։
Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս նշել է, որ Հայաստանում մեծապես գնահատում են Լեհաստանի Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։ Սերժ Սարգսյանը կարեւորել է այս հարցում հավասարակշռված դիրքորոշման ցուցաբերումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համահունչ։
Նախագահ Դուդան ընդգծել է, որ Լեհաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում չի փոխվել, եւ Լեհաստանը վստահ է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի հիման վրա։

***
Սերժ Սարգսյանը երեկ ՄԱԿ—ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի հետ։
ԿԽՄԿ նախագահը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպման հնարավորության համար եւ գոհունակություն հայտնել Հայաստանի հետ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի սերտ համագործակցության կապակցությամբ։ Պիտեր Մաուրերը վստահեցրել է, որ կազմակերպությունը պատրաստակամ է նույն ոգով շարունակելու փոխգործակցությունը, որը հաջողությամբ զարգանում է հատկապես առողջապահության, պաշտպանության, անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքի, մարդասիրական եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում։
Հանրապետության նախագահը նույնպես կարեւորել է Հայաստանի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցությունը, ինչպես նաեւ այդ կառույցի մարդասիրական առաքելությունը։ Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել կազմակերպության ջանքերը նաեւ ԼՂ հակամարտության հումանիտար հարցերի լուծման գործում։ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի ներկայությունը եւ կազմակերպության կողմից ծավալվող գործունեությունը։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 354 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024