ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 22:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 22 » Արցախի միջազգային ճանաչումը օրակարգային է /Միջազգային գիտաժողովն ավարտել է աշխատանքները/
16:35
Արցախի միջազգային ճանաչումը օրակարգային է /Միջազգային գիտաժողովն ավարտել է աշխատանքները/

«Արցախի միջազգային ճանաչման խնդիրներն ու հեռանկարները». այս խորագիրն էր կրում Ստեփանակերտում անցկացված միջազգային երիտասարդական գիտաժողովը, որը կազմակերպել էր Արցախի երիտասարդ գիտնականների ու մասնագետների միավորումը (ԱԵԳՄՄ)։ Ամփոփելով արդյունքները, եզրափակիչ նիստում այն միտքն է ընդգծվել, որ Արցախի միջազգային ճանաչումը նպաստելու է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների միջազգային կառուցակարգերի, Արցախի Հանրապետության բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովմանը, երկրի քաղաքացիների լիարժեք ինքնադրսեւորմանը։
ԱԵԳՄՄ հիմնադիր Ավետիք Հարությունյանի կարծիքով, պետականության քառորդ դարը հաղթահարած Արցախի Հանրապետության համար երկրի միջազգային ճանաչումը օրակարգային խնդիր է մնում, որը «հակամարտության լուծման ամենակարճ ու շիտակ ուղին է, տարածաշրջանում խաղաղության պահպանման գրավականը»։ Գիտաժողովի մասնակիցների եւ զեկուցումների թեմաների լայն շրջանակն Արցախի հիմնախնդիրներով զբաղվող գիտնականներին, քաղաքագետներին եւ փորձագետներին, ովքեր ժամանել էին Ռուսաստանից, ԱՄՆ—ից, Ուկրաինայից, Գերմանիայից, Կանադայից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Հայաստանից, լայն հնարավորություն ընձեռեց բարենպաստ մթնոլորտում մեկտեղելու իրենց տեսակետներն ու կարծիքներն ադրբեջանա—ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, ժողովրդի իրավունքների, մասնավորապես՝ Արցախի անկախության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին, արծարծելու տարածաշրջանային մի շարք խնդիրներ։
Անդրադառնալով հակամարտության պատմության որոշ դրվագների, Նյու Յորքի համալսարանի իրավունքի դպրոցի պրոֆեսոր Ամիթ Չաբրան իր ելույթում նշեց. «Արցախի միջազգային ճանաչման համար այսօր լայն հնարավորություններ են բացված, եւ խնդրի լուծմանը պետք է մոտենալ իրողությունների ճիշտ գնահատման տեսանկյունից»։ Նրա համոզմամբ, Ուրուգվայի կողմից Արցախի Հանրապետության, Աբխազիայի, Մերձդնեստրի, Հարավային Օսիայի ճանաչումը կարող է նախադեպ հանդիսանալ այլ պետությունների համար. «Ճիշտ է, պաշտոնապես նա դեռ չի ստանձնել այդ գործընթացը, բայց երկրի իշխանությունների դիրքորոշումից ակնհայտ է դառնում, որ նման մտադրություն կա, ինչը հուսադրող է»։ Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օտտո Լյուկորեն Հարդն իր զեկուցման մեջ նույնպես հստակ շեշտադրումներ է կատարել Արցախի Հանրապետության ճանաչման հնարավորությունների վերաբերյալ։ «Իմ խորին համոզմամբ, Արցախի Հանրապետությունն ունի պետականությունը ձեւակերպող միջազգային իրավունքի փաստաթղթերով հռչակված հատկություններ, եւ նրա ճանաչումը չի կարող վաղաժամ դիտարկվել։ Այլ հարց է, որ ՄԱԿ—ի անդամ որոշ երկրների կողմից դժկամությամբ է ընդունվում նոր կազմավորվող պետությունների իրավահավասարությունը,–ասաց նա։–Միեւնույն ժամանակ պիտի գիտակցել, որ Արցախի ճանաչումը չի կարող վաղաժամ լինել, քանի որ այն օժտված է իրավական պետության բոլոր հատկանիշներով եւ միանգամայն էֆեկտիվ, կայուն պետություն է՝ անկախ Ադրբեջանից»։
Քաղաքագիտության դոկտոր Մարեկ Ժեյմոն (Լեհաստան) ներկաների ուշադրությունը հրավիրեց աշխարհաքաղաքական մի շարք կարեւորագույն խնդիրների վրա, որոնք, իր կարծիքով, «որոշակի ազդեցություն են թողնում Արցախի եւ Հարավային Կովկասի իրավիճակի վրա»։ Դրանցից մեկը նա համարեց նավթի եւ բնական գազի հաշվին «Ադրբեջանի հարստության աճը»։ Ասել է թե՝ Ադրբեջանը գործնական հարաբերությունների մեջ է նավթաէներգետիկ կառույցների հետ, որոնք շահագրգռված չեն պատերազմով։ Բաքվին էլ, բնականաբար, ձեռնտու է ստատուս քվոյի պահպանումը, որը թույլ է տալիս «երկրի զարգացման ու պաշտպանունակության վրա լրացուցիչ ծախսեր անել»։ Գաղտնի չէ եւ այն, որ նման պարագայում ստատուս քվոյի պահպանումը վերահսկվում է հիշյալ կառույցների կողմից։ Քաղաքագետը կարծում է, որ «այդ իրավիճակում առաջիկա տարիներին եւս ստատուս քվոն կպահպանվի, թեպետ Ադրբեջանից հաճախ են պատերազմի կոչեր հնչում»։ Մ. Ժեյմոն միեւնույն ժամանակ գտնում է, թե «ի հակակշիռ էներգակիր հաստատություններով օժտված երկրների, մարդկային ռեսուրսը լիարժեք ներդնելու դեպքում՝ Հայաստանը կդառնա Կովկասյան Շվեյցարիա, իսկ Արցախը՝ Կովկասյան Լիխտենշտեյն»։
Գիտաժողովի մասնակիցների շրջանում հետաքրքրություն է առաջ բերել քաղաքագետ Հրանտ Մելիք—Շահնազարյանի զեկուցումը, ով գլխավորապես ներկայացրել է Արցախի նշանակությունը Հարավային Կովկասի անվտանգության համակարգում։ Բանախոսի կարծիքով. «Մի տարածաշրջանում, որտեղ առնվազն երեք զինված եւ ոչ քիչ թվով հակամարտություններ գոյություն ունեն, պատրաստ են ցանկացած պահի պայթել եւ նոր, միջէթնիկ հակասությունների եւ պատերազմների պատճառ դառնալ, հղի է անկանխատեսելի ռազմագործողություններով եւ նոր ողբերգություններով ու ամեն կերպ պետք է կանխել»։ Ըստ քաղաքագետի. «Արցախի Հանրապետությունը մշտապես լինելով Ադրբեջանի ագրեսիայի մշտական վտանգի տակ, 2016թ. ապրիլին ապացուցեց, որ շարունակում է մնալ Հարավային Կովկասի ամբողջական տարածաշրջանի անվտանգության հիմնական երաշխավորը եւ դարձել է խաղաղություն արտահանող եւ ստեղծող երկիր, ինչը, ցավոք, միջազգային հանրության կողմից պատշաճ գնահատանքի չի արժանացել»։
Գիտաժողովի մասնակիցներն ընդունել են բանաձեւ՝ ուղղված միջազգային հանրությանը, հեղինակավոր այն կառույցներին, որոնք շահագրգռված են տարածաշրջանի կայունությամբ եւ խաղաղությամբ, արցախյան հիմնախնդրի արդարացի լուծմամբ։ hhpress.am

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 404 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024