ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 23.12.2024, 18:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 15 16 17 18 19 ... 51 52 »

Ազգային ժողովի հարգարժա՛ն նախագահ,
հարգելի՛ պատգամավորներ,
տիկնայք եւ պարոնայք,
Այսօր մենք ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը 2017—2022 թվականների համար։
Մենք քաջատեղյակ ենք այն սպասելիքներին, որ մեր հասարակությունն ունի կառավարությունից, եւ մեր գործողություններում հաշվի ենք առնում այդ ակնկալիքները։
Վերջին ինն ամիսների աշխատանքի հիման վրա հստակ պատկերացնում ենք մեր ներկան՝ գիտենք ինչ խնդիրներ եւ հնարավորություններ ունենք։
Ունենք նաեւ ապագայի հստակ տեսլական՝ գիտենք ինչն է պետք փոխել եւ ինչպես, եւ սկսել ենք դա իրագործել։
Յուրաքանչյուր ոլորտում բարձրաձայնում ենք խնդիրները, հստակորեն շարադրում մեր լուծումները եւ ներկայացնում առարկայական բարեփոխումների ծրագիր։
Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական միջավայրում. մեր սահմանների մոտ 83 տոկոսը փակ է, եւ միայն 17 տոկոսն է բաց։
Մեր տարածաշրջանում կան հակասող շահերով բազմաթիվ ուժեղ խաղացողներ։ Կախվածություն ունենք միջազգային ֆինանսական շուկաների ցնցումներից, խոշոր երկրներում տեղի ունեցող քաղաքական եւ տնտեսական իրադարձություններից։
Մեր իրականությունը դեռ երկար լինելու է այսպիսին։
Ունենք նաեւ ներքին խնդիրներ, որոնց բոլորս քաջատեղյակ ենք։
Ես այս ամենը թվարկում եմ ոչ թե բոլորիս հուսալքելու, այլ միայն հավաստիացնելու, որ մենք հստակ պատկերացնում ենք իրականությունը։
Այս ծրագիրը կյանքի որակ փոխող ծրագիր է դեպի ավելի բարեկեցիկ, ավելի ուժեղ, ավելի անվտանգ միջավայր։
Աշխարհում կան երկրներ, որոնք գտնվել են ավելի վատ ստարտային պայմաններում։ Նրանք սակայն, կարողացել են իրենց գործին ամենօրյա նվիրվածությամբ, օր ու գիշեր աշխատելով, զրկանքներ կրելով՝ բռնած գործի նկատմամբ հավատով ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 338 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 33—րդ հոդվածի 8—րդ մասի եւ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության՝ երեկ գումարվել է ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստը, որի օրակարգում էր «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է 125 էջից բաղկացած ծրագիրը՝ նշելով, որ այն արտացոլում է ՀՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների տեսլականն առաջիկա հինգ տարիների համար։ Ըստ նրա՝ կառավարության վերջին ինն ամիսների աշխատանքի արդյունքում պարզ է դարձել, թե ինչ է պետք փոխել եւ ինչպես, հստակ տեսանելի է իրականությունը։ «Այս ծրագիրը կյանքի որակ փոխող ծրագիր է դեպի ավելի բարեկեցիկ, ավելի ուժեղ, ավելի անվտանգ միջավայր։ Մեր երկիրը շեն ու բարեկեցիկ դարձնելու բանալին մեր ձեռքում է»,–նշել է ՀՀ վարչապետը։ 
Վարչապետին ուղղվել են բազմաթիվ հարցեր, որոնց նա տվել է սպառիչ պատասխաններ։


Տեսակետներ ՀՀ կառավարության ծրագրի վերաբերյալ 
 

Նաիրա Զոհրաբյանը կարծիք է հայտնել, որ ծրագրով աղքատության խնդիրը չի լուծվելու, եւ անդրադարձել է տնտեսական աճի տեմպերին, պետական պարտքի ռիսկայնությանը, ներդրումային քաղաքականությանը, արտագաղթի աճող տեմպերին։ Պատգամավորը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» դաշինքը դեմ է քվեարկելու։ Տիգրան Ուրիխանյանը անդրադարձել է կառավարության ծրագրով տարբեր ոլորտներում իրականացվելիք քայլերին եւ առաջնահերթություններին։ Գեւորգ Պետրոսյանի խոսքով՝ կառավարության ծրագիրը հռչակագրային բնույթ ունի, այն պետք է լիներ հակիրճ, թիրախային, չափելի դրույթներով, որ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 330 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Արարատի եւ Արմավիրի մարզերից ներկայացված նոր ներդրումային ծրագրերը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բիզնես ծրագրերը վերաբերում էին գինեգործության եւ մրգային օղիների արտադրության ընդլայնմանը, օրգանական գյուղմթերքի վերամշակմանը, գյուղատնտեսական սարքավորումների արտադրությանը, ջերմոցային տնտեսությունների ընդլայնմանը եւ այլն։
Մանրամասներ են ներկայացվել ծրագրերի տնտեսական հիմնավորումների եւ ֆինանսական գնահատականների վերաբերյալ։ Վարչապետը նշել է, որ բոլոր ծրագրերը պետք է դիտարկվեն սահմանված հայտանիշների հիման վրա։ Կարեն Կարապետյանը կարեւորել է բիզնես ծրագրերի գնահատումը՝ ըստ ակնկալվող արդյունքների ու ռիսկերի եւ հանձնարարել պատասխանատուներին՝ հավանության արժանացած ծրագրերին ընթացք տալու նպատակով համատեղ ուսումնասիրել աջակցության հնարավորությունները։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 392 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
 Պատգամավորները ողջունել են ԱԺ արտահերթ նիստի աշխատանքին հետեւող Երեւանի պետական համալսարանի ուսանողներին։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ ստացվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությունը՝ Ազգային ժողովի «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 1, թիվ 3 եւ թիվ 7 տարածքային ընտրական ցուցակներից ընտրված եւ լիազորությունները դադարած պատգամավորների մանդատները համապատասխանաբար թիվ 1, թիվ 3 եւ թիվ 7 տարածքային ընտրական ցուցակների առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուներ Գեւորգ Վոլոդյայի Պետրոսյանին, Հակոբ Աշոտի Նազարյանին եւ Նորա Սեդրակի Առուստամյանին տալու վերաբերյալ։ «ԱԺ կանոնակարգի» համապատասխան հոդվածի համաձայն՝ նորընտիր պատգամավորները երդվել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»։
Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկվել եւ ընդունվել են նախորդ օրն առաջին ընթերցմամբ քննարկված օրինագծերը։
ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը տեղեկացրել է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 362 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի 2016 թվականի մրցանակների հանձնման արարողությունը։ 
Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը եւ դրամական պարգեւը, մրցանակակիրներին հանձնել են նախագահ Սերժ Սարգսյանը եւ «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը։ Նախագահի մրցանակները շնորհվել են՝ հիմք ընդունելով տվյալ բնագավառում ՀՀ նախագահի մրցանակ հիմնելու մասին հրամանագիրը եւ հաշվի առնելով համապատասխան բնագավառների հանձնախմբերի առաջարկությունները։
Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, մաղթել նրանց ստեղծագործական մեծ եռանդ եւ նորանոր ձեռքբերումներ. «Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,
Սիրելի՛ մրցանակակիրներ,
Սրտանց ողջունում եմ ձեզ եւ շնորհավորում Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին արժանանալու կապակցությամբ։ Շատ ուրախ եմ, որ այսօր հանդիպում ենք եւ շփվում նման հաճելի առիթով՝ պատշաճ գնահատելով ձեր վաստակը։
Այդ գործում արդեն տարիներ շարունակ մեզ սատարել են Պողոսյան ընտանիքի հարգարժան անդամները։ Օգտվելով առիթից՝ ելույթիս հենց սկզբում ցանկանում եմ բոլորիս անունից մեկ անգամ եւս երախտագիտություն հայտնել նրանց այս կարեւորագույն աշխատանքը համատեղ կատարելու համար։
Սիրելի՛ Ժան, արդեն տարիներ շարունակ մենք միասին բացահայտում ենք մեր երկրի եւ ժողովրդի ստեղծագործական ներուժը, խրախուսում ենք մեր գիտնականներին եւ արվեստագետներին՝ շարունակելու իրենց նվիրական աշխատանքը։ Սա լուրջ ներդրում է Հայաստանի շենացման գործում, եւ, անշուշտ, մեծապես գնահատում ենք։
Սիրելի՛ բարեկամներ,
Ըստ ավանդույթի, մեր ժողովրդի ստեղծագործական մտքի եւ թռիչքի ամենակարեւոր ձեռքբերումների ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 355 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.05.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը վեցերորդ գումարման Ազգային ժողովին

Վեհափա՛ռ տեր,
Հարգարժա՛ն պատգամավորներ,
Հարգելի՛ հյուրեր,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Հայաստանի հանրապետական կուսակցությանը, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին, «Ելք» կուսակցությունների դաշինքին եւ «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը ազատ, թափանցիկ եւ բարձր գնահատականի արժանացած ընտրությունների միջոցով Հայաստանի Հանրապետության գալիք հինգ տարիների համար քաղաքական պատասխանատվության բաժին ստանձնելու համար։ Շնորհավորում եմ վեցերորդ գումարման Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին եւ մաղթում բեղուն աշխատանք։
Երկու տարի առաջ, երբ հաստատվում էր Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ես հավատում էի, որ մոտ ապագայում մենք մտնելու ենք բեկումնային մի ժամանակաշրջան, որն իր բնույթով լինելու է խոստումնալից, բայց նաեւ պատասխանատու։ Այսօր եկել է այդ օրը։ Եվ ես շնորհավորում եմ բոլորիս այդ առթիվ։ Իսկ ձեզ, հարգելի՛ պատգամավորներ, շնորհավորում եմ կրկնակի, քանի որ այս կարեւոր շրջափուլում դուք եք պետական կառավարման նոր կարգի կայացման ուղղությամբ առաջին եւ գլխավոր քայլը կատարողները։ Բոլորս լավ գիտակցում ենք, որ շատ գործ ունենք անելու, բայց ունենք նաեւ ամուր կամք, մեծ լավատեսություն եւ տարիների մնայուն փորձ՝ մեր սկսած գործը հաջողությամբ պսակելու համար։
Անշուշտ, խորհրդարանի առաջնային գործառույթն օրենքներ ստեղծելն է. օրենքներ, որոնք ոչ միայն պետք է լինեն իրավական, այլեւ ընկալելի եւ գործուն։ Առանց նման օրենքների սահմանադրական բարեփոխումները չեն կարող ամբողջությամբ իրականացվել։ Երբեմն ասում են, թե ավելի լավ է ունենալ թերի օրենք, քան ընդհանրապես օրենք չու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 314 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.05.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արա Բաբլոյանը՝ ԱԺ նախագահի, Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը եւ Միքայել Մելքումյանը՝ ԱԺ փոխնախագահների թեկնածուներ

Այսօր աշխատանքն է սկսում վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը։ Խորհրդարանում կձեւավորվի 4 խմբակցություն՝ ընտրված քաղաքական ուժերից՝ Հայաստանի հանրապետական կուսակցություն (58 անդամ), «Ծառուկյան» դաշինք (31), «Ելք» դաշինք (9) եւ Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցություն (7)։
Նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը կբացի տարիքով ամենաավագ պատգամավորը՝ ՀՀԿ—ի ցուցակով ընտրված՝ ազգությամբ քուրդ Կնյազ Հասանովը։ Ապա ողջույնի խոսքով հանդես կգան նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն հայոց կաթողիկոսը։
Օրենսդիր գործունեությունը սկսող 105 պատգամավորները կմասնակցեն երդման արարողությանը։
Ընտրությունների արդյունքում խորհրդարանում հայտնված ուժերն արդեն հասցրել են հստակեցնել իրենց անելիքը։
Մեծամասնություն հանդիսացող Հայաստանի հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստի ընթացքում նորընտիր Ազգային ժողովի նախագահի եւ փոխնախագահների թեկնածուների վերաբերյալ որոշում է ընդունել եւ խորհրդի նիստին ներկայացրել կուսակցության խորհրդի անդամներին։
Կուսակցության գործադիր մարմնի, այնուհետեւ խորհրդի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Գործադիր մարմնի նիստի ժամանակ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկեց ԱԺ ղեկավարության կազմը, եւ կուսակցությունն ընդունեց այն միաձայն»։ Նա նաեւ նշել է. «ԱԺ նախագահի պաշտոնում Հանրապետական կուսակցությունն առաջարկել է բազմափորձ, մեր ավագ ընկեր, առողջապահության նախկին նախարար, առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի թեկնածությունը»։ ԱԺ նախագահի տեղակալների պաշտոն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 293 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.05.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկել է ՀՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի աշխատանքը։
«ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ մինչեւ խորհրդարանի նախագահի ընտրությունը՝ ԱԺ նիստերը վարել է տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովը։
Առաջին նստաշրջանի բացման առթիվ նորընտիր խորհրդարանին ողջունել եւ ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Խորհրդարանի անդրանիկ նստաշրջանի բացման առթիվ պատգամավորներին ողջույնի եւ օրհնանքի խոսք է հղել նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ—ն։
Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»։
Այնուհետեւ նիստը վարող Կնյազ Հասանովը տեղեկացրել է, որ «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի 33—րդ հոդվածի 5—րդ կետի համաձայն, հիմք ընդունելով «Ազգային ժողով ընտրելու մասին» ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությունը՝ ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել չորս քաղաքական ուժեր՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը, «Ելք» կուսակցությունների դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Պատգամավորների ընդհանուր թիվը 105 է։ «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի համապատասխան հոդվածի դրույթների համաձայն՝ վեցերորդ գումարման խորհրդարանում գործելու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 356 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.05.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում ապրիլի 8–ին քննարկվել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների ու ՀՀ բնապահպանության նախարարությունների գերակա խնդիրների եւ միջոցառումների կատարման ընթացքն ու հետագա ծրագրերը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը զեկուցել է 2017թ. համար 5 գերակա խնդրի եւ 18 միջոցառման կատարման մասին։ Մասնավորապես, ներդրումների ներգրավման մասով 2017թ. սկզբից կազմվել է ներդրումային ծրագրերի ցանկը՝ ըստ կազմակերպությունների եւ ֆինանսական աղբյուրների, տրամադրվել է պետական աջակցության գործիքակազմ։ Տարեսկզբի 53 ծրագրի համեմատ արդեն կա 62 ներդրումային ծրագիր. առաջին եռամսյակի արդյունքներով արդեն ստեղծված է 1800 աշխատատեղ, իրականացված են 65 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ։ Նախատեսվում է հստակեցնել այդ ծրագրերի 2018 եւ 2019 թթ. իրականացվելիք մասնաբաժինները՝ ըստ արդյունքների, դասակարգել ըստ ստեղծվելիք աշխատատեղերի, ներդրումների ծավալի, իրացման շրջանառության ավելացման չափի եւ այլն։ Անդրադառնալով մարզային ներդրումային ծրագրերին՝ Սուրեն Կարայանը նշել է, որ հավանության է արժանացել 11 ծրագիր, որից 4–ը ֆինանսավորվել են, իսկ մնացածի մասով աշխատանքները շարունակվում են։ Մանրամասներ են ներկայացվել նաեւ ներդրումային ֆոնդերի գործունեության կազմակերպման վերաբերյալ։
Վարչապետ Կարապետյանը Սուրեն Կարայանից հետաքրքրվել է, թե որքան աշխատատեղ է նախատեսվում ստեղծել 2017 թվականին, եւ որքան ներդրում է դա պահանջում։ Ի պատասխան՝ նախարարը նշել է, որ միայն հաստատված ծրագրերի մասով նախատեսվում է ստեղծել մոտ 7500 աշխատատեղ՝ 460 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ներդրումային արժեքով։ Կառավարության ղեկավարը հատկապես կա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 341 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.04.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիտում ամփոփեց 2017 թվականի ապրիլի 2—ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքները եւ ստորագրեց համապատասխան արձանագրությունը։ 
Ինչպես հաղորդում է «Սրմենպրեսը, քվեարկության վերջնական արդյունքները հետեւյալ տեսքն ունեն.
«Ելք» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 122 հազար 65։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 14 հազար 739։
«Հայկական վերածնունդ» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 58 հազար 265։
«Ծառուկյան» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 428 հազար 836։
«Կոնգրես—ՀԺԿ» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 25 հազար 950։
Հայաստանի հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 770 հազար 441։
Հայաստանի կոմունիստական կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 11 հազար 741։
«Օհանյան—Րաֆֆի—Օսկանյան» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 32 հազար 508։
Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 103 հազար 48։ 
Ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 575 հազար մարդ, անվավեր քվեաթերթիկների թիվը 6675 է։ Ապրիլի 2—ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրությունը ներկայացրեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, որն այնուհետեւ ստորագրվեց հանձնաժողովի բոլոր 7 անդամների կողմից։
Հայաստանում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցնում է 4 քաղաքական ուժ՝ ՀՀԿ—ն, «Ծառուկյան» դաշինքը, « ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 367 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.04.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ Երեւանի ՋԷԿ—ի հարակից տարածքում, տեղի ունեցավ նոր ՋԷԿ—ի կառուցման հիմնարկեքի արարողությանը, որին ներկա էր նախագահ Սերժ Սարգսյանը։ Արարողությանը մասնակցում էին նաեւ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն, «Արմփաուեր» ընկերության նախագահ Ջովաննի Ռուբինին, ՀՀ—ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին, բարձրաստիճան պաշտոնատար այլ անձինք։
«Ռենկո» ընկերության կողմից Երեւանի ՋԷԿ—ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը (էլէկտրակայանը), պատասխանատուների եւ մասնագետների հավաստմամբ, նախագծվել է ամենաժամանակակից եւ որակյալ սարքավորումների ու գիտական փորձի ներդրմամբ, որը երաշխավորում է կայանի բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը։ Միջոցառման մասնակիցները կայանի կառուցումը կարեւոր քայլ են համարել հաջորդ տասնամյակներում Երեւանի բնակիչների էներգետիկ ապահովության եւ բարեկեցության համար։
Նոր ջերմաէլեկտրակայանի հիմնարկեքի արարողության շրջանակում նախարար Աշոտ Մանուկյանը եւ «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինին ստորագրեցին համատեղ հուշաթերթ, որը պարկուճի մեջ դրեցին կառուցվող ՋԷԿ—ի հիմքում։
Ջերմաէլեկտրակայանի կառուցման ծրագիրը նախատեսում է մոտ 250 ՄՎտ հզորությամբ եւ մինչեւ 53 տոկոս ընդհանուր ՕԳԳ—ով համակցված ցիկլով գազային էլեկտրակայանի նախագծում, զարգացում, ֆինանսավորում, շինարարություն, շահագործում եւ տեխնիկական սպասարկում։ Պատասխանատուների հավաստմամբ, ներդրումները կկազմեն շուրջ 285 մլն ԱՄՆ դոլար։ Շինարարական աշխատանքները կտեւեն 26 ամիս ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 335 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.03.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը Դիվանագետի օրվա կապակցությամբ այցելել է արտգործնախարարություն

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Դիվանագետի օրվա կապակցությամբ այցելել է արտաքին գործերի նախարարություն եւ հանդիպում է ունեցել ԱԳՆ կենտրոնական ապարատի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի մասնակիցների հետ։
Հանրապետության նախագահը եւս մեկ անգամ շնորհավորել է հավաքի մասնակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ, ապա իր ելույթում հանգամանորեն անդրադարձել անկախացումից ի վեր Հայաստանի անցած ճանապարհին, արտաքին քաղաքականության մեջ ունեցած ձեռքբերումներին, հաղթահարած խոչընդոտներին, արտաքին քաղաքականության առաջնայնություններին եւ մարտահրավերներին։ Հանրապետության նախագահը նաեւ մի շարք ուղղություններով հանձնարարականներ է տվել դիվանագետներին դեսպանընկալ երկրներում եւ միջազգային կազմակերպություններում Հայաստանը պատշաճ ներկայացնելու ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ, անդրադարձել է այն խնդիրներին, որոնք այսօր դրված են դիվանագետների առջեւ, տվել համապատասխան ցուցումներ։
«Ոմանք կարծում են, թե դիվանագետները շատ արտոնություններ ունեն։ Դիվանագիտական ծառայությունը որքան արտոնյալ, նույնքան էլ, միգուցե բազմապատիկ անգամ ավելի պատասխանատու ծառայություն է, եւ արտոնություններն էլ սահմանվում են ոչ թե վայելքի, այլ սեփական երկրի շահերին արդյունավետորեն ծառայելու համար։ Ձեր առաքելությունն է՝ արժանավայել կերպով աշխարհին ներկայացնել Հայաստանը՝ որպես երկխոսության համար բաց, խաղաղասեր եւ ժողովրդավար երկիր, որ կառուցում է ժամանակակից կենսունակ քաղաքական եւ տնտեսական համակարգ»,–ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Հանրապետության նախագահը խոսել է նաեւ դիվանագիտական աշխատանքի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 383 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.03.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024