ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 23.12.2024, 19:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 16 17 18 19 20 ... 51 52 »

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի եւ Հայաստանում գործունեություն ծավալող եվրոպական ընկերությունների ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ—ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 
Վարչապետը կարեւորել է կառավարության եւ բիզնես հանրության միջեւ համագործակցությունը եւ նշել, որ բիզնեսը դիտարկում է որպես գործընկեր եւ տնտեսության շարժիչ ուժ։ «Մենք ձեզ բազմաթիվ ազդակներ ենք հաղորդել եւ հուսով ենք, որ ծանոթ եք դրանց։ Կառավարության 100—օրյա գործունեությունը, խնդիրների ախտորոշումը, այն քայլերը, որոնք իրականացնում ենք, ուղղված են բիզնես միջավայրի բարելավմանը։ Համոզված եղեք, որ այդ հարցում մենք վճռական ենք։ Չափազանց կարեւորում ենք եվրոպական բիզնեսի ներգրավումը ՀՀ—ում, թե որպես կառավարման մշակույթ, թե որպես ներդրումներ, ուստի պատրաստ ենք լսել ձեր կամայական առաջարկություն»,–ասել է Կարեն Կարապետյանը՝ կարեւորելով նաեւ բիզնես հատվածի եւ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի միջեւ համագործակցությունը։ 
Անդրադառնալով ՀՀ կառավարության ներդրումային ծրագրերին՝ վարչապետն ընդգծել է, որ կառավարության կողմից հավաքագրվել եւ վերլուծվել են այն ներդրումային ծրագրերը, որոնք ստացվել են մարզեր այցերի արդյունքում, մասնավոր հատվածից եւ ճյուղային նախարարություններից։ Արդյունքում հավաքագրվել է 341 ներդրումային ծրագիր շուրջ 3,2 մլրդ դոլար ընդհանուր արժեքով, որոնք ֆինանսավորվելու են տարբեր աղբյուրներից, մասնավորապես՝ ՀՀ պետբյուջեից, համայնքային բյուջեից եւ մասնավոր հատվածից։ «Այդ ծրագրերն ունեն ֆինանսական աղբյուր եւ գործընկեր։ 2017 թվականին իրատեսական ենք համա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 325 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.02.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵԱՏՄ շրջանակներում միասնական տրանսպորտային տարածքի եւ միասնական շուկայի տրանսպորտային ծառայությունների ձեւավորմանն առնչվող խնդիրները քննարկվեցին փետրվարի 11—ին Ծաղկաձորում մեկնարկած միության անդամ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6—րդ խորհրդակցության ընթացքում։ Հանդիպման մասնակիցների ուշադրության կենտրոնում էին ԵԱՏՄ երկրների միջեւ տրանսպորտային քաղաքականությունը, ոլորտին եւ ենթակառուցվածքներին առնչվող արդիական այլ հարցեր։
Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել կարեւոր համաձայնություններ ու ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են մինչեւ 2025 թվականը ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ տրանսպորտային հաղորդակցությունների բոլոր սահմանափակումների վերացմանը։ Աշխատանքային քննարկմանը հաջորդած ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այդ նպատակով Հայաստանը սերտորեն համագործակցում է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ։
«Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն էլ իր հերթին հատուկ նշանակություն է տալիս տրանսպորտային շուկայի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։ Հայաստանը մասնակցում է նաեւ միջազգային փոխադրումների ազատականացման գործընթացին, ֆիզիկական եւ ոչ ֆիզիկական արգելքների վերացմանը։ ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հիմնական խնդիրներից մեկը բեռների ավտոմոբիլային փոխադրումների փուլային ազատականացման ծրագրի իրականացումն է։ Կաբոտաժային փոխադրումների կարգավորման վերաբերյալ Հայաստանում արդեն կատարվել են օրենսդրական փոփոխություններ, եւ այս փուլում Հայաստանը պատրաստ է այդ փոխադրումների իրականացմանը»,–վստահեցրեց նախարարը։
Մանրամասնելով ԵԱՏՄ տարածքում ավտո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 348 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.02.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրություններն անցնելու են ՀՀ նոր Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի պայմաններում, և էականորեն փոխվել է նաև քվեարկության կարգը:

Առաջին անգամ Հայաստանում քվեարկությանը մասնակցելու գրանցման գործընթացը կանցկացվի հատուկ տեխնիկական սարքավորումների միջոցով, ինչը բացառում է կրկնաքվեարկությունների հնարավորությունը: Այնուամենայնիվ, կան պնդումներ, որ քվեարկության նոր կարգը բավականին բարդ է և խճճված, ինչի հետևանքով քաղաքացիները կարող են դժվարություններ ունենալ:

Նոր ընտրակարգով ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները կունենան սեփական քվեաթերթիկը, որի մի հատվածում կլինի կուսակցության անվանումը, իսկ մյուս կողմում տվյալ ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով կուսակցության կողմից առաջադրված թեկնածուների անունները: Եթե նախկինում քաղաքացին իր ընտրությունը կատարելուց հետո քվեաթերթիկը պետք է ծալեր և նոր միայն այն ծրարի մեջ դներ, ապա նոր կարգով քվեաթերթիկը պետք է ծրարի մեջ դրվի ԱՌԱՆՑ ԾԱԼԵԼՈՒ:

Նորամուծություն է նաև ընտրողից ԱՋ ՁԵՌՔԻ ՑՈՒՑԱՄԱՏԻ ՄԱՏՆԱՀԵՏՔԸ ՎԵՐՑՆԵԼԸ, որից հետո միայն տեխնիկական սարքավորումը կտպի  նրա քվեարկության կտրոնը:

Հաշվի առնելով քվեարկության կարգի փոփոխությունը և նոր  տեխնիկական սարքավորումներով գրանցման գործընթացը` Մանրամասն ներկայացնում է քվեարկո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 373 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.02.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությանը նախօրեին ընդունել է Ճապոնիայի Ազգային դիետի խորհրդականների պալատի (վերին պալատ) նախագահ Դաթե Չուիչին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Քննարկելով երկու երկրների խորհրդարանական համագործակցության մակարդակը՝ կողմերը փաստել են, որ համագործակցությունն այդ ձեւաչափում առավել կխորացնի հայ—ճապոնական բարեկամական կապերը՝ երկու երկրների համար ստեղծելով նոր հնարավորություններ։ Մասնավորապես, կարեւորվել են տնտեսական, առեւտրային եւ մշակութային ոլորտներում համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ տուրիզմի զարգացումը։ Դաթե Չուիչին իր երախտագիտությունն է հայտնել Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքների վերացմանն ուղղված Հայաստանի աջակցության համար։ Նա կարծիք է հայտնել, որ երկու երկրների համագործակցությունն առավել կզարգանա նաեւ արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ դրանց հետեւանքների վերացմանն ուղղված համատեղ աշխատանքների իրականացման ոլորտում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ճապոնիան եւ Հայաստանը գիտակցում են երկրաշարժի ավերիչ հետեւանքները։
ՀՀ խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը Ճապոնիայի կողմից տրամադրված բազմաթիվ աջակցությունների եւ համատեղ իրականացված ծրագրերի համա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 316 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.02.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ողջունեց ՀՀ վարչապետի պաշտոնական այցի ժամանակ Մոսկվայում մշակված հայ—ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման նախագիծը։ «Դա շատ կարեւոր է»,— ընդգծեց ՀԱԳՄ նախագահը։
Լրագրողները ցանկացան իմանալ, թե Ա. Ղազարյանի կարծիքով, վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումից հետո տնտեսության որ ոլորտներում է աշխուժացում նկատվել։ ՀԱԳՄ նախագահը նկատեց, թե ներդրումային ծրագրերի աշխուժացման ուղղությամբ քայլեր է տեսնում տեքստիլ արդյունաբերության, գյուղմթերքների վերամշակման ոլորտներում. «Փոփոխությունների նախահիմքեր կան։ Հատկապես, այս պահին ես տեսնում եմ տեքստիլ արդյունաբերության ոլորտի նկատմամբ մեր նոր մոտեցումները, քայլեր ներդրումների աշխուժացման, գյուղատնտեսական մթերքի վերամշակման ծավալների մեծացման ուղղությամբ։ Ամենակարեւորը՝ քայլեր են կատարվում ներդրումների ներգրավման, ներդրումային դաշտի բարելավման ուղղությամբ»։
Միաժամանակ Ա. Ղազարյանը հավելեց, որ առանց արտասահմանյան խոշոր ներդրումների Հայաստանը տնտեսական էական աճ չի ապահովի։
Տնտեսական աճի համապատկերում չենք կարող չխոսել Եվրասիական տնտեսական միության երկրների հետ կապող միակ ճանապարհի՝ Վերին Լարսի մասին։ Կառավարության երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տրանսպորտի կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարեց ռուսական ու վրացական կողմերի հետ քննարկել Վերին Լարսի ավտոճ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 324 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.01.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

2016թ. դեկտեմբերի 30—ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ։ Հանձնաժողովը հաստատել է հանրապետության նախագահի հրամանագրով 2017 թվականի ապրիլի 2—ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։
ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ ժամանակացույցում ընդհանուր առմամբ ներառված է 117 կետ, որոնք կարգավորում են բոլոր այն իրավահարաբերությունները, որոնք ամրագրված են ընտրական օրենսգրքում։
Առաջադրման փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը մեկնարկելու է 2017թ. փետրվարի 6—ին եւ ավարտվելու է 2017թ. փետրվարի 16—ին։ Փետրվարի 16—ից մինչեւ փետրվարի 26—ը, ժամը 18։00—ը գրանցման համար նախատեսված ժամանակահատվածն է։ «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը կմեկնարկի 2017թ. մարտի 5—ից եւ կավարտվի 2017թ. մարտի 31—ին, ժամը 24։00—ին։ Քվեարկության օրն ապրիլի 2—ն է։ Էլեկտրոնային քվեարկությունը կմեկնարկի 2017թ. մարտի 24—ին։ Հիշեցնեմ, որ այս կարգով քվեարկությանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատող քաղաքացիները եւ նրանց ընտանիքի անդամները։ Էլեկտրոնային քվեարկության համար սահմանվում է երկօրյա ժամկետ, քվեարկությունը կավարտվի 2017թ. մարտի 26—ին»,–ասել է ԿԸՀ նախագահը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով լիազոր մարմնի կողմից ըստ ընտ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 395 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.01.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը նախարարությունների, գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է մինչեւ տարեվերջ ավարտել եւ ամփոփել նախորդ նիստերին տրված բոլոր հանձնարարականները։
Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաեւ ամփոփել եւ հաշվետվություններ ներկայացնել 2016թ. վերաբերյալ, վերանայել 2017թ. միջոցառումների ծրագրերն ու գերակա խնդիրները։
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին գործադիրի ղեկավարը հանձնարարել է ավարտել մարզերի անձնագրի ձեւավորումը, որտեղ կամրագրվեն մարզը բնութագրող ցուցանիշները։ «Կոորդինացնել մարզպետների հետ աշխատանքը՝ համայնքների բյուջեների համեմատության եւ վերլուծության առումով։ Ինչ նկատի ունեմ՝ երկու օր առաջ Վայոց ձորի եւ Արարատի մարզեր կատարած այցելությունների ժամանակ համայնքների բյուջեի, բնակչության քանակի համեմատությունները տալիս են բավական լուրջ ինֆորմացիա, որի հիման վրա մենք կարող ենք կանխատեսում անել համայնքային բյուջեների հնարավորությունների վերաբերյալ։ Մարզպետներին, համապատասխան վարչություններին պետք է հանձնարարել, որ յուրաքանչյուր համայնքի բյուջեն վերլուծվի, համեմատվի համեմատելի բյուջեների հետ եւ հայտնաբերվեն այն համամասնությունները, որոնց հիման վրա կձեւավորվի համայնքի բյուջեն»,–նշել է Կարեն Կարապետյանը։
ՀՀ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 322 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.12.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը, որոնց թվում նաեւ՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագիծը՝ կից փաթեթով, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի առաջարկով խորհրդարանը մեկ րոպե լռությամբ եւ հոտնկայս հարգել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, հայտնի պետական գործիչ, ոստիկանության գեներալ—մայոր Արմեն Երիցյանի հիշատակը եւ ցավակցություն հայտնել Արմեն Երիցյանի ընտանիքին ու հասարակությանը։
ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել եւ պատգամավորների աշխատանքին հետեւում էին Երեւանի Լեւոն Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները։
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որի նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է, եւ որը վերաբերում է պետական պաշտոնյաների ապօրինի հարստացմանն ու դրա համար պատասխանատվության սահմանմանը։ Նախատեսվում է, որ քրեական պատասխանատվության՝ երեքից վեց տարվա ազատազրկման կենթարկվեն ապօրինի հարստացած՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող ա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 303 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.12.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը բարձր է գնահատել Էդուարդո Էռնեկյանի գործունեությունը մեր երկրում, նշել, որ նա Հայաստանի տնտեսությունում ամենախոշոր ու հաջողակ ներդրողներից է, եւ կառավարությունը պատրաստ է շարունակելու արդյունավետ համագործակցությունը։
Կարեն Կարապետյանը եւ Էդուարդո Էռնեկյանը մտքեր են փոխանակել Հայաստանում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում նոր նախագծերի հեռանկարների շուրջ։ Զրուցակիցները, մասնավորապես, քննարկել են Արմավիրի մարզում արեւային էլեկտրակայանի, Մեղրիի հիդրոէլեկտրակայանի կառուցման, Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների ենթակառուցվածքների զարգացման եւ զբոսաշրջության խթանման, արտաքին գործերի նախարարության նախկին շենքի ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր։ Վարչապետը ներկայացրել է Հայաստանի եւ տնտեսության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերն ու նաեւ տեղեկացրել, որ կառավարությունն ստեղծում է ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որը ծառայելու է որպես հարթակ պետություն–մասնավոր հատված համագործակցության ներքո համատեղ ծրագրերի կյանքի կոչման համար։ Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը կարեւորում է ներդրողների, գործարարների հետ մշտական հետադարձ կապն ու բաց է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 301 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.12.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը երեկ կազմակերպել էր «Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործումը» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ՀԿ—ների ներկայացուցիչներ եւ ոլորտի պատասխանատուներ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Ողջունելով լսումների մասնակիցներին՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ բարձր պատրաստականություն ունեցող պահեստազորը ժամանակակից մարտունակ զինված ուժերի առանցքային բաղադրիչներից է, երկրի ռազմական անվտանգության համակարգում այն ունի կարեւոր դերակատարություն, եւ համակարգում ակնկալվող բարեփոխումները պետք է ուղղված լինեն ազգային անվտանգության մարտահրավերների արագ եւ համարժեք արձագանքմանը, պաշտպանական կարողությունների հետագա ամրապնդմանը։ Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը կարեւորել է պահեստազորի կարիքների եւ ռեսուրսների վերագնահատումը, պահեստազորային պատրաստության մակարդակի բարձրացումը եւ այդ նպատակով արդյունավետ նոր մեխանիզմների ստեղծումը։
Պահեստազորի խնդիրները պարոն Նահապետյանը երեք հիմնական խմբի է դասել՝ օրենսդրական, կառուցվածքային—ինստիտուցիոնալ եւ ֆինանսական։ Նրա համոզմամբ՝ օրենսդրական եւ իրավակիրառ մակարդակում անհրաժեշտ են հավելյալ մեխանիզմներ պահեստազորային պատրաստության նոր պահանջներ սահմանելու եւ կիրառելու, վարժանքների, վարժական հավաքների եւ զորավարժությու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 377 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.12.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ու «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ երեկ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ  տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ շահագրգիռ պետական հաստատությունների, ՀՀ–ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների, հասարակական, քաղաքական շահագրգիռ կազմակերպությունների, գիտական–փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։
Բացման խոսքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանձնաժողովի անունից շնորհակալություն է հայտնել լսումներին մասնակցության հրավերն ընդունելու եւ ներկա գտնվելու համար։ Պարոն Զաքարյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին՝ լսումների կազմակերպմանն աջակցելու համար, ՀՀ վարչապետին եւ կառավարության անդամներին՝ պատրաստակամության համար, ինչպես նաեւ ընդգծել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Ֆրիդրիխ Էբերտի անվան գերմանական հիմնադրամի տարածաշրջանային կառույցի դերը՝ լսումների կազմակերպման գործում աջակցության եւ ակտիվ մասնակցության համար։ Պարոն Զաքարյանը նշել է, որ դեռեւս նախորդ տարի հանրապետության նախագահի կողմից արտաքին քաղաքականության առաջնահերթություններում հատկապես կարեւորվել է տնտեսակ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 325 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.12.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 3–ին մասնակցել է Հայաստանի երկարաժամկետ սոցիալ–տնտեսական զարգացման թեմայով քննարկմանը՝ «Վերափոխել Հայաստանն ու ներգրավել սփյուռքը՝ միասնականությամբ եւ համատեղ պատասխանատվությամբ» խորագրով, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Քննարկումը կազմակերպել էր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը՝ (ՀԲԸՄ) իր 110–ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։
Վարչապետն այցելել է ՀԲԸՄ կենտրոնատեղիի շենք եւ մինչ հանդիպումը շրջայց կատարել այնտեղ տեղակայված «IDeA» հիմնադրամի, «Լույս» հիմնադրամի, «Impact Hub Yerevan» ցանցի գրասենյակներում, ծանոթացել նրանց գործունեությանը եւ ծրագրերին, ողջունել ստեղծագործ նախաձեռնությունները եւ մաղթել հաջողություններ։
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110—ամյակի միջոցառումների շրջանակներում Հայաստանի երկարաժամկետ սոցիալ—տնտեսական զարգացման թեմայով քննարկմանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանել է տարբեր հարցերի։
«Կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկն է արդար, հավասար մրցունակ դաշտ ստեղծելը։ Տարբեր ռեյտինգներով, տարբեր հարցումներով ամենաերջանիկ երկրների թվում են այն երկրները, որոնք ստեղծել են մաքսիմալ բարենպաստ պայմաններ աշխատող մարդու համար, հավելյալ արժեք ստեղծող, ստեղծագործ մարդու համար։ Դրանց մեջ չկան երկրներ, որոնք ունեն նավթ, գազ կամ այլ պաշարներ։ Այդ իսկ պատճառով, առաջին ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 312 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.12.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024