ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 23.12.2024, 22:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 17 18 19 20 21 ... 51 52 »

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին եւ Ջուզեպպե Գալատիին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության եւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում համազեկուցողների կատարած աշխատանքի համար։ Պարոն Սահակյանը կարեւորել է համանախագահների գործադրած ջանքերը, որոնք միտված են աջակցելու Հայաստանին՝ հաղթահարելու բարեփոխումների գործընթացում առաջացած խնդիրները։
Գալուստ Սահակյանը ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո օրենսդրության համապատասխանեցման գործընթացները՝ նշելով, որ աշխատանքները կատարվում են Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ներգրավվածությամբ եւ ակտիվ աջակցությամբ։ Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է Ընտրական օրենսգրքի քննարկմանն ու ընդունմանը՝ նշելով, որ այն լայնորեն քննարկվել է 4+4+4 ձեւաչափով, որի աշխատանքներին հավասարության սկզբունքով մասնակցել են իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Պարոն Սահակյանի գնահատմամբ՝ այդ աշխատանքի արդյունքում կյանքի է կոչվել համագործակցության աննախադեպ բանաձեւ։
Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաեւ շրջանառության մեջ դրված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի նախագծին, «Տեղական ինք ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 400 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.11.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ Ազգային ժողովը երեկ շարունակել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունը, որից հետո պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ կառավարության ներկայացրած եւ առաջին ընթերցմամբ քննարկվող «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը։ Պատգամավորները շարունակել են հարցեր ուղղել ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին։ Հարցերը վերաբերում էին պաշտպանության ոլորտում ֆինանսական միջոցների անարդյունավետ օգտագործմանը եւ կոռուպցիային, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությանը, ներդրվող համակարգի նկատմամբ հանրության կողմից վստահության ձեւավորմանը, լրացուցիչ կառույց ստեղծելու նպատակահարմարությանը, անցած ժամանակահատվածում զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց՝ համակարգում որպես շահառու ներգրավելուն եւ այլն։
Փաթեթի վերաբերյալ պատգամավորները նաեւ ելույթներ են ունեցել։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 397 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.11.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նոյեմբերի 14—18—ը Հայաստան—ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով Հայաստանում անցկացվում է հերթական՝ տասներորդ «ՆԱՏՕ—ի շաբաթ» միջոցառումների շարքը։ Դրանց թվում երեկ նախատեսված էր այցելություն ՀՀ զինված ուժերի Խաղաղապահ բրիգադ։
Այս պահին հայ խաղաղապահների 2 զորախումբ՝ 56 եւ 65 խաղաղապահներով, տարբեր ռազմակայաններում առաքելություն են իրականացնում Աֆղանստանում։ 35 հոգանոց մի խումբ էլ Կոսովոյում է գտնվում, իսկ Լիբանանում առաքելություն իրականացնում է 32 հայ խաղաղապահ։ Հայաստանի խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար գեներալ—մայոր Արթուր Սիմոնյանը չբացառեց, որ Լիբանանում գտնվող զորախմբի թիվն ավելանա։
Արթուր Սիմոնյանը տարբեր երկրներում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբերի վերաբերյալ մշտապես դրական գնահատականներ է ստանում. «Մենք ունենք ՆԱՏՕ—ի չափանիշներով երկրորդ մակարդակի գնահատական, քննություն ենք հանձնել եւ ստացել ենք խաղաղապահ գործողություններին մասնակցելու օրվանից մինչեւ այսօր մեր ամենաբարձր գնահատականը։ Դրական արձագանքներով նամակներ ենք ստանում նաեւ հրամանատարներից։ Իհարկե, թերություններ էլ կան, որոնց ուղղությամբ մենք աշխատում ենք։ Տարեկան 12 զորավարժությունների ենք մասնակցում, որից 8—9—ը՝ տարբեր երկրներում, բազմազգ ուժերի կազմում»։
Խաղաղապահ բրիգադի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, մայոր Երվանդ Ոսկանյանը Հայաստանում հավատարմագրված ԱՄՆ—ի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Անգլիայի դիվանագիտակ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 354 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.11.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ–ի նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Շնորհակալություն հայտնելով ՊԵԿ–ի նախկին նախագահին կատարած աշխատանքի համար՝ վարչապետը նշել է, որ Հովհաննես Հովսեփյանն իր լուման ներդրել է ՊԵԿ–ի գործունեությունը կանոնակարգելու աշխատանքում։ Կարեն Կարապետյանը շնորհավորել է Վարդան Հարությունյանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ ավելացրել, որ նրանից ակնկալում է արդյունավետ աշխատանք։ Ընդգծելով ՊԵԿ–ի գործունեության կարեւորությունը՝ որպես առաջին գծում աշխատող կառույց, վարչապետը գերատեսչության աշխատակազմին է ներկայացրել այն խաղի կանոններն ու ուղղությունները, որոնք դրված են լինելու ՊԵԿ հետագա գործունեության հիմքում։
Այդ համատեքստում կառավարության ղեկավարը կարեւորել է օրինապահ քաղաքացիների եւ տնտեսավարող սուբյեկտների գործունեության համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծումը։ «Շատ դեպքերում միջոցառումներ ենք կազմում, ծրագրավորում՝ այն գործարարի համար, որը դաշտում չէ, եւ որի նկատմամբ պետք է որոշակի պատժամիջոցներ կիրառել։ Չենք մտածում, թե այդ գործառույթները, միջոցառումներն ինչ ազդեցություն կունենան օրինապահ, սպիտակ դաշտում աշխատող գործարարի գործունեության վրա։ Հայտանիշը հետեւյալն է. եթե այդ միջոցառումները նույնիսկ կարող են մեծ օգուտ բերել, բայց սպիտակ դաշտում աշխատողի համար խնդիրներ առաջացն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 351 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.10.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նոր կառավարության անդամների հետ.
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է կառավարություն եւ նոր ձեւավորված կառավարության առաջին նիստից առաջ հանդիպում է ունեցել վարչապետի եւ նորանշանակ նախարարների հետ։ Հանրապետության նախագահը նախ շնորհավորել է նրանց պետական բարձր պաշտոններում նշանակվելու առթիվ, մաղթել արգասաբեր աշխատանք, ապա անդրադարձել այն խնդիրներին, որոնք դրված են նոր կառավարության առջեւ։
«Ինչպես գիտեք, մենք սահմանված ժամկետներում ավարտեցինք Հայաստանի Հանրապետության նոր կառավարության ձեւավորման գործընթացը։ Այս առիթով շնորհավորում եմ բոլորիդ պետական բարձր պաշտոններում նշանակվելու, ավելի ստույգ՝ պետական բարձր պաշտոններում ծառայության անցնելու կապակցությամբ եւ մաղթում հաջողություն։ Ավելորդ եմ համարում հիշեցնել այն պատասխանատվության մասին, որ դուք ստանձնել եք։ Ակնհայտ է, որ կառավարության թիվ մեկ խնդիրը կառավարման արդյունավետության բարձրացումն է։ Ե՛վ աշխարհում, ե՛ւ մեր տարածաշրջանում, ե՛ւ Հայաստանում մարտահրավերների պակաս չկա։ Ակնհայտ է, որ շատ ավելի հեշտ է զարգանալ, շատ ավելի հեշտ է հասնել բարձր տնտեսական արդյունքների, երբ շուրջդ խաղաղ է, երբ քո հարեւաններն ու գործընկեր երկրներն ունենում են տնտեսական աճ։ Եվ շատ ավելի բարդ է, երբ կան արտաքին բացասական ազդակներ, բայց դու պարտավոր ես անել առավելագույնը եւ ունենալ զարգացում։ Մեզ, իհարկե, անհրաժեշտ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 343 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.10.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստին հետեւող Չեխովի անվան թիվ 55 դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին։
Շարունակելով քննարկել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընտրության հարցը՝ ԱԺ խմբակցությունները ներկայացրել են իրենց տեսակետները։
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կարեւորել է հանձնաժողովի անդամների մասնագիտական հմտությունները՝ հույս հայտնելով, որ նրանք ուշադրություն կդարձնեն այն բացթողումներին, որոնք առկա են համակարգում։
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հույս է հայտնել, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում կունենանք անկախ ընտրական համակարգ։ Անդրադառնալով ԿԸՀ նախագահի եւ անդամների ընտրությանը՝ պատգամավորը նշել է, որ հանձնաժողովի առաքելությունը պետք է լինի ընտրական գործընթացների նկատմամբ ժողովրդի հավատի վերականգնումը եւ ժողովրդավարական ավանդույթների ձեւավորումը։
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով ԿԸՀ նախագահի եւ անդամների ընտրությանը, ԿԸՀ նախագահի թեկնածու Տիգրան Մուկուչյանին եւ ԿՀԸ անդամներին քննադատել է եւ նրանց համարել ընտրակեղծարարության հիմնական խորհրդանիշ։
Խմբակցության ղեկավարն անդրադարձել է օրերս Գյումրիում եւ Վանաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին։
ԱԺ ԲՀԿ խմբակցությ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 351 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.10.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70—րդ հոդվածի համաձայն եւ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ երեկ գումարվել է ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ազգային ժողովի որոշմամբ՝ արտահերթ նիստի առաջին օրը կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ երեք նիստ. առաջին ընդմիջման տեւողությունը մեկ ժամ է, երկրորդ ընդմիջմանը՝ կես ժամ։ Երկրորդ օրվանից սկսած՝ յուրաքանչյուր օր կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ 4 նիստ, նիստերի սկիզբը՝ ժամը 11—00—ին։ Յուրաքանչյուր ընդմիջման տեւողությունը կես ժամ է։ Ընդունվել է նաեւ որոշում, ըստ որի՝ մի շարք օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում։
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Այնուհետեւ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 339 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Սեպտեմբերի 18—ին Հայաստանի հինգ մարզերում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցել են ազատ եւ արդար»,–այդ մասին երեկ հայտարարեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Հիմք ունենալով բոլոր փաստական տվյալները, կարող եմ ասել, որ ընտրությունները անցել են ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան»,—հավելեց նա։ Նրա խոսքով, ընտրությունների ժամանակ եղել են համայնքներ, որտեղ ընտրական գործընթացին հետեւել են 4 տասնյակից ավելի դիտորդներ, վստահված անձինք, լրատվամիջոցներ։ «Լիարժեք ապահովվել է հրապարակայնության գործոնը»,—նկատեց Տիգրան Մուկուչյանը։
ԿԸՀ նախագահը մանրամասն ամփոփեց 2016 թվականի սեպտեմբերի 18—ին ՀՀ մի շարք համայնքներում, մասնավորապես՝ հինգ մարզերի 317 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները՝ ներկայացնելով վերջնական արդյունքները։
Նա նշեց, որ 317—ից միայն 2 համայնքում, որտեղ նախատեսված էին եւ համայնքի ղեկավարի, եւ ավագանու անդամի ընտրություններ, ավագանու անդամի ընտրությունները ճանաչվեցին չկայացած՝ բավարար քանակով թեկնածուներ չառաջադրվելու պատճառով։ Եվ այդ համայնքներում ավագանու անդամի ընտրություններ տեղի կունենան հոկտեմբերի 2—ին։
Բանախոսն ասաց, որ 237 համայնքում ընտրում էին համայնքի ղեկավարներ, 295—ում՝ ավագանու անդամներ։ Այսինքն, համայնքների հիմնական մասում տեղի էին ունենում եւ համայնքի ղեկավարի, եւ համայնքի ավագանու ընտրություններ։ Մուկու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 411 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Հայաստանի նորագույն պատմության ընթացքում սեպտեմբերի 21—ին կայացած ռազմական շքերթն ամենահզոր զորահանդեսն է եղել ոչ միայն ցուցադրված զինատեսակների, այլեւ իրենց հզորության տեսանկյունից։ Վերջին 6—7 տարում հայկական բանակի մարտունակությունը բարձրացել է մի քանի անգամ»,–լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը տարածաշրջանում ունի ամենալավ հակաօդային պաշտպանությունը, ինչը անիմաստ է դարձնում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զարգացմանն ուղղված ծախսերը։ «Ապրիլյան գործողությունները դա ցույց տվեցին։ Մեր հակաօդային պաշտպանությունը հզոր է, քանի որ մենք 1992 թվականից Ռուսաստանի հետ համատեղ այդ համակարգն իրականացնում ենք»,–հավելել է նա։
Վ. Հարությունյանի խոսքով, զորահանդեսում ցուցադրվեց նոր համակագ, որը C—300—ից մի մակարդակ ցածր է, բայց էֆեկտիվ է զորքերի հակաօդային պաշտպանության ապահովման տեսանկյունից։ Դա «Բուկ» զենիթա—հրթիռային համալիրն է։
Խոսելով ռադիոհետախուզության ու ռադիոէլեկտրոնային պայքարի բազմաֆունկցիոնալ «Ինֆաունա» համալիրի մասին, նա ասել է, որ սա պատերազմը բերում է նոր որակի եւ ապահովում է հայկական զորքերի անվտանգությունը, հանգեցնում է նրան, որ Ադրբեջանի բանակի ղեկավարման համակարգը կորցնում է իր մարտունակությունը։
«Այս համակարգն ունի այդպիսի հնարավորություններ՝ խափանելու նրանց ղեկավարման համակարգի գործողությունները։ Բացի դր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 428 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է նախարարի պաշտոնում աշխատելու 7 ամսում իրականացված աշխատանքները։ 
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ որպես ՀՅԴ ներկայացուցիչ, իր համար մեծ նշանակություն ունի այն, որ բարձր պաշտոն զբաղեցնող անձը հանդես գա հաշվետվությամբ իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքի վերաբերյալ։ «Ինչպես նախկինում բազմիցս ասել եմ՝ նախարարության առջեւ ծառացած հիմնական խնդիրները 30—ն են։ Էկոնոմիկայի նախարարությունը, որը ժամանակին 13 գերատեսչությունների լիազորություններ է կենտրոնացրել, ներկա պահին բազմաթիվ խնդիրներ ունի կարգավորելու։ Այսօր գուցե այդ խնդիրները դրսից չեն երեւում, սակայն ներսից ակնառու են»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ընդգծել է Մինասյանը։
Նրա խոսքով՝ այդ խնդիրները ծավալուն են, խորքային եւ, բնականաբար, պահանջում են համապատասխան աշխատանք։ «Պարզ է, որ նախարարությունն օժտված չէ բոլոր անհրաժեշտ լիազորություններով, իսկ ֆինանսական միջոցներն էլ չեն բավարարում դրանք ամբողջությամբ լուծելու համար, սակայն մենք միասին պետք է աշխատենք, որպեսզի կարողանանք վեր հանել այդ խնդիրները եւ դրանց արդյունավետ լուծում տալ»,– հայտարարել է Մինասյանը։ Առաջնային խնդիր է տնտեսական զարգացման քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի իրականացումը, որը նախարարության կանոնադրության մեջ էլ ձեւակերպված է, սակայն այս ուղղությամբ նախարարությունը բոլոր անհրաժեշտ լիազորություններով օժտված չէ։ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 378 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Հայաստանի անկախության 25—ամյակին նվիրված զորահանդեսը։
Հանրապետության հրապարակի տրիբունայում էին ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ—ն, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ անվտանգության խորհրդի անդամներ, պատգամավորներ, կառավարության անդամներ, բարձրաստիճան զինվորականներ, սփյուռքի կառույցի ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հյուրեր։
Զորահանդեսի հրամանատարն էր զորքերի միացյալ խմբավորման հրամանատար «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանի ասպետ, գեներալ մայոր Անդրանիկ Մակարյանը, զորահանդեսն ընդունեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի եւ «Տիգրան Մեծ» շքանշանների ասպետ Սեյրան Օհանյանը։
Հոբելյանական քայլերգի ներքո Հանրապետության հրապարակ բերվեցին ՀՀ պետական դրոշը, զինված ուժերի մարտական դրոշը եւ Աշոտ Երկաթ քաջարի թագավորի պատվական Սուրբ Խաչը։
Սերյան Օհանյանը զորքերի շարանցում կատարեց, ողջունեց եւ շնորհավորեց անձնակազմին։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց ներկաներին ու համայն հայությանը եւ ելույթ ուն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 343 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Պարոնայք զինվորնե՛ր, սպանե՛ր, գեներալնե՛ր,
Սիրելի՛ քույրեր եւ եղբայրներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 25—ամյակի կապակցությամբ։
Քառորդ դար առաջ այս օրը մենք կատարեցինք մեր ընտրությունը հանրաքվեի թերթիկներով, բայց բոլորս էլ գիտենք, որ մեր սրտերում եւ մեր հավաքական հիշողության մեջ այդ ընտրությունը վաղուց էինք կատարել։ Մենք ընտրել ենք ազատությունը դեռ Հայկ Նահապետի ժամանակ։ Մենք հավատարիմ ենք այդ ընտրությանը, որ դեռեւս նետուաղեղի ժամանակներում ենք կատարել։
Այսօր՝ 21—րդ դարում զենքերը փոխվել են, բայց չենք փոխվել մենք՝ սեփական ազատությունը պաշտպանելու մեր վճռականությամբ։
Վկան այս զորահանդեսն է։
Իհարկե, իդեալական աշխարհում իրավունքն է, որ պետք է ծնի ուժ։ Բայց այսօրվա աշխարհն ու մեր շրջապատը հեռու են իդեալական լինելուց։ Դեռ կան հանգամանքներ, երբ ուժն է ծնում իրավունք։ Մենք ունենք մեր իրավունքը եւ մեր ազատությունը պաշտպանելու ուժը։ Վկան այս զորահանդեսն է։
Ազատությունն ու անկախությունը պաշտպանության կարիք ունեն ոչ միայն արտաքին սպառնալիքներից։ Մեր քաղաքացիները եւս պետք է ազատ լինեն, որովհետեւ ազատ մարդն ու ազատ հասարակությունն անհամեմատ ավելի արդյունավետ են գործում։ Մենք կարող ենք եւ պետք է շարունակենք կառուցել արդյունավետ երկիր, որը կպաշտպանի ազատ քաղաքացուն եւ ազատ հասարակությանը։ Անազատ մարդիկ տեսականորեն կարող են ստեղծել շատ բան, բայց ոչ երջանկություն։
Անցած 25 տարիների ընթացքում մենք անշրջելի հաջողություններ ենք արձանագր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 334 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024