ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 15:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 22 » Ունենք մեր իրավունքը եւ մեր ազատությունը պաշտպանելու ուժը / Զորահանդեսին ցուցադրված ողջ զինտեխնիկան ՀՀ զինված ուժերինն է/
09:52
Ունենք մեր իրավունքը եւ մեր ազատությունը պաշտպանելու ուժը / Զորահանդեսին ցուցադրված ողջ զինտեխնիկան ՀՀ զինված ուժերինն է/

Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Հայաստանի անկախության 25—ամյակին նվիրված զորահանդեսը։
Հանրապետության հրապարակի տրիբունայում էին ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ—ն, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ անվտանգության խորհրդի անդամներ, պատգամավորներ, կառավարության անդամներ, բարձրաստիճան զինվորականներ, սփյուռքի կառույցի ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հյուրեր։
Զորահանդեսի հրամանատարն էր զորքերի միացյալ խմբավորման հրամանատար «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանի ասպետ, գեներալ մայոր Անդրանիկ Մակարյանը, զորահանդեսն ընդունեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի եւ «Տիգրան Մեծ» շքանշանների ասպետ Սեյրան Օհանյանը։
Հոբելյանական քայլերգի ներքո Հանրապետության հրապարակ բերվեցին ՀՀ պետական դրոշը, զինված ուժերի մարտական դրոշը եւ Աշոտ Երկաթ քաջարի թագավորի պատվական Սուրբ Խաչը։
Սերյան Օհանյանը զորքերի շարանցում կատարեց, ողջունեց եւ շնորհավորեց անձնակազմին։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց ներկաներին ու համայն հայությանը եւ ելույթ ունեցավ։
Զորահանդեսը մեկնարկեց զինված ուժերի հոգեւոր առաջնորդ, գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի աղոթքով, հնչեցին ազգային հերոսների, զինվորականների, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների անունները։
Զորահանդեսի ընթացքում հանդիսավոր երթով անցան ՀՀ զինված ուժերի հետեւյալ ստորաբաժանումները. Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների ստորաբաժանումը, ազատամարտիկներից, հոգեւորականներից՝ գնդերեցներից կազմված զորախմբերը, Վ.Սարգսյանի անվան ուսումնարանի կուրսանտները, մարշալ Ա. Խամփերյանցի անվան ռազմավիացիոն ինստիտուտի կուրսանտները, Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտները, ԼՂՀ պաշտպանության բանակի մարտիկները, առաջին, երկրորդ, երրրորդ, չորրորդ եւ հինգերորրդ բանակային կորպուսների ստորաբաժանումներ, ՌԴ 102–րդ ռազմաբազայի զինվորները, առանձին հատուկ նշանակության բրիգադը, ՀՀ ոստիկանության զորքերի ստորաբաժանումները, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները, խաղաղապահ բրիգադը, ռազմական ոստիկանության ստորաբաժանումները։
Այնուհետեւ երկինքը հայոց եռագույնի գույներով ներկեց գրոհային ինքնաթիռների խումբը, որոնց հետեւեցին ինքնաթիռների մարտակարգերը, «ՄԻ 24» եւ «ՄԻ 8» ուսումնական ուղղաթիռները։ Հրապարակ ռազմական տեխնիկայի մուտքի մեկնարկը տվեցին հետախուզական եւ մոտոհրաձգային ստորաբաժանումները։ Ծանր զրահատեխնիկան բերվեց հատուկ քարշակների վրա։ Դրանց հետեւեցին հրթիռային եւ հրետանային զորքերի ստորաբաժանումները, ապա հրապարակ բերվեցին հայկական արտադրության անօդաչու թռչող «Կռունկ» սարքերը։
Հաջորդիվ հրապարակ բերվեցին հակատանկային ինքնագնաց կայաններ, թնդանոթներ, «Գրադ», «Թայֆուն», WM 80, «Սմերչ», «Կոնկուրս» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Տոչկա Ու», «Սքադ» տակտիկական հրթիռային համալիրները, «Իսկանդեր» օպերատիվ—մարտավարական հրթիռային համալիրը։ ՀՕՊ ուժերը ներկայացված էին հայրենական ձեռնարկություններում արդիականացված «Օսա—ԱԿ(Մ)» համալիրներով, «Ս 125», «Ստրելա 10», «Բուկ» զենիթահրթիռային արդիականացված համալիրներով, Ս—300 հրթիռային համալիրներով, որոնք հատուկ հարմարեցված են լեռնային տեղանքին։
Հայկական զինված ուժերի առանձին ստորաբաժանումներ ցուցադրեցին նաեւ իրենց շարային բարձր պատրաստվածությունը՝ մարտական զենքով բարդ հնարքներ եւ շարանցում իրականացնելով։
Զորահանդեսն ավարտվեց պաշտպանության նախարարության պատվավոր պահակախմբի վաշտի եւ միացյալ նվագախմբի շարաերթով։ Ինչպես միշտ հանդիսատեսին անտարբեր չթողեց պատվո պահակախմբի վաշտի զինծառայողների շարժումների ճշգրտությունը, կազմակերպվածությունը եւ համակարգվածությունը։
Զորահանդեսի ավարտից հետո Հանրապետության հրապարակ վազեցին հարյուրավոր երեխաներ, որոնք խորհրդանշում են խաղաղությունը եւ «ո՛չ պատերազմին» հավերժական կարգախոսը։ Երեխաների մի մասը սկսեց ասֆալտին կավճանկարներ անել, իսկ մյուսները նկարում էին նկարակալներին ամրացված կտավների վրա։ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը մոտեցավ, մտերմիկ զրուցեց եւ լուսանկարվեց նրանց հետ։
Նշենք, որ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Tert.am»—ի հետ զրույցում, ի պատասխան այն լուրերի, ըստ որոնց՝ ցուցադրվող զենքերի մի մասը ՀՀ զինված ուժերինը չէ, եւ դրանք ցուցադրության համար ռուսական կողմն է տրամադրել, հայտարարել է, որ ՀՀ անկախության 25—րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին ցուցադրված ողջ զինտեխնիկան ՀՀ զինված ուժերինն է։
«Հայաստանի Հանրապետության անկախության պատմության ընթացքում եղած զորահանդեսների ժամանակ ցուցադրվել են միայն ու միայն հայկական զինված ուժերի կազմում եղած սպառազինությունները»,–ասել է նա։
 
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 301 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024