Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 09
Երեկ Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի, այնուհետեւ խորհրդի նիստերում տեղի ունեցած քննարկումների եւ որպես վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանի առաջադրելու մասին լրագրողներին տեղեկություններ է հաղորդել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«ՀՀԿ—ն որոշում է կայացրել նոր կառավարությամբ գնալ դեպի խորհրդարանական ընտրություններ»,–հայտարարել է նա։
Աշոտյանը նշել է, որ շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին իրականացված փոփոխությունների, գործունեության համար՝ հավելելով, որ ՀՀԿ—ն մնում է մեծ օրգանիզմ, որտեղ աշխատելու ցանկության պարագայում աշխատելու համար միշտ կա համապատասխան դաշտ։ Նրա խոսքով Հովիկ Աբրահամյանը կշարունակի քաղաքական գործունեությունը Հանրապետական կուսակցության կազմում։
Այն հարցին, թե ինչպես է կատարվել նոր վարչապետի թեկնածությունը, նա պատասխանել է. «Հաշվի առնելով Կարեն Կարապետյանի գործունեությունը, ինչպես տեղական ինքնակառավարման համակարգում, այնպես էլ իր կողմից տնտեսական խնդիրներին, էներգետիկ բնագավառին, քաղաքի կոմունալ խնդիրներին եւ այլ ոլորտներին քաջատեղյակ լինելը, հաշվի առնելով իր կառավարչական հմտությունները, բնավորության մի շարք գծերը, որոնք թույլ կտան առաջնորդել փոփոխությունները Հայաստանի կառավարման բնագավառում, ՀՀԿ—ն տվել է վստահության մանդատը Կարեն Կարապետյանին եւ Սահմանադրությամբ նախատեսված ժամկետներում ձեւավորվելու է կառավարություն»։
Պատասխանելով հարցին, թե ինչու որոշեցին հենց այս ժամանակահատվածո
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ տեղի են ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի, այնուհետեւ խորհրդի նիստեր, որոնք վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։
Նիստերի օրակարգի հիմնական հարցը ՀՀ նոր վարչապետի թեկնածությունն առաջադրելն էր։ Առավոտյան կառավարության նիստի ժամանակ ելույթ էր ունեցել եւ հրաժարական ներկայացրել վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Գործադիր մարմնի նիստում ՀՀ վարչապետի թեկնածու է առաջադրվել Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը։
ՀՀԿ խորհրդի նիստում ելույթ է ունեցել ՍերԺ Սարգսյանը՝ ներկայացնելով Սահմանադրության բարեփոխումներից հետո մեր երկրի առջեւ ծառացած նոր մարտահրավերները, դրանց դիմագրավելու եւ առկա խնդիրները լուծելուն ուղղված հրատապ քայլերը։ Դրանց համատեքստում է նաեւ նոր վարչապետ ու նոր կառավարություն ունենալու հրամայականը։ Ըստ այդմ՝ նախագահը հիմնավորել է Կարեն Կարապետյանի թեկնածությունն առաջադրելը։ Խորհրդի անդամները հավանություն են տվել նախագահի առաջարկությանը։
Նիստերում տեղի ունեցած քննարկումների մասին լրագրողներին տեղեկություններ է հաղորդել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
ՀՀԿ խորհրդի նիստում ելույթներ են ունեցել նաեւ ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ ՀՀ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը։
|
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Գործադիրը հավանություն է տվել «Նոտարիատի մասին» եւ մի շարք հարակից այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։ Սույն նախագծով կներդրվի մեկ պատուհանի սկզբունքով ծառայությունների մատուցումը եւ էլեկտրոնային նոտարի համակարգը, ինչը հնարավորություն կտա նոտարի կողմից գործողությունների՝ առավելապես նոտարի էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված էլեկտրոնային փաստաթղթերի միջոցով կատարմանը եւ կբացառի թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը, կբարձրացնի գործարքների անվտանգությունը եւ կապահովի սպասարկման բարձր որակը։ Նախագծով ներդրվում է նաեւ լիազորագրերի էլեկտրոնային շտեմարանը, ինչը կնպաստի լիազորագրերի կեղծման ռիսկի նվազեցմանը։ Նախատեսվում է նաեւ պաշտպանված տիրույթում ներդնել կտակների էլեկտրոնային շտեմարանի եւ ժառանգական գործերի վարման բաժին, որը հնարավորություն կտա ապահովել ժառանգության գործընթացի անվտանգությունը։ Միաժամանակ, զգալիորեն կպարզեցվեն եւ կավտոմատացվեն ժառանգության հետ կապված գործընթացները։ Համակարգը պետք է համակցվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տվյալների բազայի հետ, որպեսզի անձի մահանալու եւ համապատասխան ժառանգության գործի բացման դեպքում հնարավոր լինի հստակ իմանալ կտակի առկայության մասին։ Բացի այդ, նախատեսվում է կարգ
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ ՍերԺ Սարգսյանի խոսքը ՀՀԿ խորհրդի նիստում
Բարեւ ձեզ։
2015 թվականի սահմանադրական բարեփոխումները ոմանք ընկալեցին որպես հերթական քաղաքական միջոցառում՝ պայմանավորված առաջին հերթին քաղաքական իրավիճակով եւ անձնական ինչ—ինչ հարցեր լուծելու անհրաժեշտությամբ, այլ ոչ թե երկրի առջեւ ծառացած հիմնարար խնդիրների հրամայականով։
Սահմանադրական քարոզարշավի ընթացքում բերված մեր փաստարկները, թվերը, որոնք ակնհայտորեն ցույց էին տալիս խորհրդարանական կառավարման համակարգի առավելությունները թե՛ երկրի կայունության, թե՛ տնտեսական զարգացման եւ թե՛ քաղաքական համակարգի հուսալիության առումով, շատերի կողմից դիտարկվում էին որպես զուտ քարոզչական հնարքներ։
Իսկապես իրավիճակը կմնար նախկինի պես, եթե մենք սահմանափակվեինք բարեփոխումների միայն նմանակմամբ, եթե լրջորեն նպատակ չհետապնդեինք միս ու արյուն տալ այն գաղափարներին, որոնք դրված են նոր Սահմանադրության հիմքում։
Այս տարվա փետրվարի 12–ին ես խոսեցի սահմանադրական բարեփոխումների կենսագործման, հետեւաբար՝ մեր երկրի զարգացման տեսլականի շուրջ։
Տնտեսական բարեփոխումները նախընթաց տարիներին եղել են մեր ուշադրության կենտրոնում, իսկ քաղաքական բարեփոխումները մի տեսակ թողել էինք ավելի լավ ժամանակների՝ մտածելով, որ տնտեսական բարեփոխումները առավել նպաստավոր պայմաններ կստեղծեն քաղաքական բարեփոխումների համար։ Վաղուց արդեն ակնհայտ է, որ առանց քաղաքական բարեփոխումների տնտեսական բարեփոխումների արդյունքները միշտ էլ մեզ չեն բավարար
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|