ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 22:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 21

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 25—րդ տարեդարձի առթիվ  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել «Անկախության սերունդ» խորագրով տոնական համերգին։ 
«Անկախության սերունդ» համահայաստանյան երգչախումբն ու նվագախումբը համախմբում է 10—25 տարեկան մոտ 1100 պատանի եւ երիտասարդ երաժիշտների ամբողջ Հայաստանից եւ Արցախից։ Նախագծի հեղինակն է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ով, որպես այդ սերնդի ներկայացուցիչ, ղեկավարում է «Անկախության սերունդ» նվագախումբը։ Հատուկ այս միջոցառման համար որպես մենակատարներ աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան են հրավիրվել հայ կատարողական արվեստի երիտասարդ լավագույն ներկայացուցիչներ, ովքեր նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում պատվով ներկայացնում են Հայաստանը ամբողջ աշխարհում։ Ի դեպ, ելույթ են ունեցել Նունե Եսայանը եւ Իվետա Մուկուչյանը, ովքեր կատարեցին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հեղինակած երգը, որի բառերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է։ 
Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ նախագահ Բակո Սահակյան,
Ձե՛րդ սրբություն Ամենայն հայոց կաթողիկոս եւ Ծայրագույն պատրիարք Գարեգին Երկրորդ,
Ձե՛րդ սրբություն Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին,
Հարգելի՛ գործընկերներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Անկախության տոնի կապա ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ Просмотров: 334 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Պարոնայք զինվորնե՛ր, սպանե՛ր, գեներալնե՛ր,
Սիրելի՛ քույրեր եւ եղբայրներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 25—ամյակի կապակցությամբ։
Քառորդ դար առաջ այս օրը մենք կատարեցինք մեր ընտրությունը հանրաքվեի թերթիկներով, բայց բոլորս էլ գիտենք, որ մեր սրտերում եւ մեր հավաքական հիշողության մեջ այդ ընտրությունը վաղուց էինք կատարել։ Մենք ընտրել ենք ազատությունը դեռ Հայկ Նահապետի ժամանակ։ Մենք հավատարիմ ենք այդ ընտրությանը, որ դեռեւս նետուաղեղի ժամանակներում ենք կատարել։
Այսօր՝ 21—րդ դարում զենքերը փոխվել են, բայց չենք փոխվել մենք՝ սեփական ազատությունը պաշտպանելու մեր վճռականությամբ։
Վկան այս զորահանդեսն է։
Իհարկե, իդեալական աշխարհում իրավունքն է, որ պետք է ծնի ուժ։ Բայց այսօրվա աշխարհն ու մեր շրջապատը հեռու են իդեալական լինելուց։ Դեռ կան հանգամանքներ, երբ ուժն է ծնում իրավունք։ Մենք ունենք մեր իրավունքը եւ մեր ազատությունը պաշտպանելու ուժը։ Վկան այս զորահանդեսն է։
Ազատությունն ու անկախությունը պաշտպանության կարիք ունեն ոչ միայն արտաքին սպառնալիքներից։ Մեր քաղաքացիները եւս պետք է ազատ լինեն, որովհետեւ ազատ մարդն ու ազատ հասարակությունն անհամեմատ ավելի արդյունավետ են գործում։ Մենք կարող ենք եւ պետք է շարունակենք կառուցել արդյունավետ երկիր, որը կպաշտպանի ազատ քաղաքացուն եւ ազատ հասարակությանը։ Անազատ մարդիկ տեսականորեն կարող են ստեղծել շատ բան, բայց ոչ երջանկություն։
Անցած 25 տարիների ընթացքում մենք անշրջելի հաջողություններ ենք արձանագր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 334 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024