ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 15:38
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 21 » Ազատությունը մեր սրտերում է ու հավաքական հիշողության մեջ /Ս. Սարգսյանի ելույթը ՀՀ անկախության 25—րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ/
09:52
Ազատությունը մեր սրտերում է ու հավաքական հիշողության մեջ /Ս. Սարգսյանի ելույթը ՀՀ անկախության 25—րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ/

Պարոնայք զինվորնե՛ր, սպանե՛ր, գեներալնե՛ր,
Սիրելի՛ քույրեր եւ եղբայրներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 25—ամյակի կապակցությամբ։
Քառորդ դար առաջ այս օրը մենք կատարեցինք մեր ընտրությունը հանրաքվեի թերթիկներով, բայց բոլորս էլ գիտենք, որ մեր սրտերում եւ մեր հավաքական հիշողության մեջ այդ ընտրությունը վաղուց էինք կատարել։ Մենք ընտրել ենք ազատությունը դեռ Հայկ Նահապետի ժամանակ։ Մենք հավատարիմ ենք այդ ընտրությանը, որ դեռեւս նետուաղեղի ժամանակներում ենք կատարել։
Այսօր՝ 21—րդ դարում զենքերը փոխվել են, բայց չենք փոխվել մենք՝ սեփական ազատությունը պաշտպանելու մեր վճռականությամբ։
Վկան այս զորահանդեսն է։
Իհարկե, իդեալական աշխարհում իրավունքն է, որ պետք է ծնի ուժ։ Բայց այսօրվա աշխարհն ու մեր շրջապատը հեռու են իդեալական լինելուց։ Դեռ կան հանգամանքներ, երբ ուժն է ծնում իրավունք։ Մենք ունենք մեր իրավունքը եւ մեր ազատությունը պաշտպանելու ուժը։ Վկան այս զորահանդեսն է։
Ազատությունն ու անկախությունը պաշտպանության կարիք ունեն ոչ միայն արտաքին սպառնալիքներից։ Մեր քաղաքացիները եւս պետք է ազատ լինեն, որովհետեւ ազատ մարդն ու ազատ հասարակությունն անհամեմատ ավելի արդյունավետ են գործում։ Մենք կարող ենք եւ պետք է շարունակենք կառուցել արդյունավետ երկիր, որը կպաշտպանի ազատ քաղաքացուն եւ ազատ հասարակությանը։ Անազատ մարդիկ տեսականորեն կարող են ստեղծել շատ բան, բայց ոչ երջանկություն։
Անցած 25 տարիների ընթացքում մենք անշրջելի հաջողություններ ենք արձանագրել։ Երբեմն սխալվել ենք, երբեմն՝ ծայրահեղությունների մեջ հայտնվել, բայց, մեծ հաշվով, ճիշտ ուղիով ենք շարժվել։ Մենք կառուցում ենք մեր երջանկությունը խաղաղ եւ ստեղծագործ արարման ճանապարհով։ Իսկ առաջ շարժվելու մեր բանաձեւը շատ պարզ է՝ աշխատանք, աշխատանք եւ աշխատանք։ Մենք մեր ձեռքբերումները պետք է բազմապատկենք մե՛ր աշխատանքով եւ պաշտպանենք մե՛ր ուժերով։
Կեցցե՛ն Հայաստանի սահմաններն աչալուրջ հսկող մեր տղաները. նրանք մեր ազատության թիվ մեկ երաշխավորն են։ Փա՛ռք արցախյան ազատամարտը կերտած անմահ հերոսներին եւ մեր բոլոր քաջարի տղաներին։ Փա՛ռք ապրիլյան մեր կորյուններին, որ հօդս ցնդեցրին հակառակորդի բոլոր ծրագրերը։ Ամիսներ առաջ հետախույզ—գնդացրորդ Սասուն Մկրտչյանի շիրիմի առաջ մեր բոլորի անունից խոստացա, որ շարունակելու ենք Սասունի եւ իր ընկերների սուրբ գործը, միշտ վառ ենք պահելու Արցախի եւ Հայաստանի նոր սերնդից ճառագող այն լույսը, որ ապրիլյան օրերին բոլորիս դարձրել էր միասնական. միասնական մեկ բռունցք՝ պատրաստ իջնելու մեր անվտանգությանը սպառնացող ոսոխի գլխին։ Մենք մեր խոստումը պահելու ենք։ Վկան այս զորահանդեսն է։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ հողի մշակն ու շինարարը, բժիշկն ու ուսուցիչը, հանքափորն ու գործարարը, պետական ծառայողն ու մշակութային գործիչը։ Փա՛ռք նոր արժեք ստեղծող հայաստանցուն։
Կեցցե՛ Հայաստան—Արցախ—սփյուռք եռամիասնությունը. միասին մենք ավելին ենք, քան հնարավոր է պատկերացնել։
Կեցցե՛ն Հայաստանի ազգային փոքրամասնությունները ներկայացնող մեր քույրերն ու եղբայրները, ովքեր հավասարապես լծված են մեր երկրի զարգացումն ու պաշտպանությունը հետեւողական առաջ տանելու գործին։
Կեցցե՛ հայ ավանդական ընտանիքը, որ ժամանակի բոլոր հոսանքներից անդին շարունակում է մնալ հերոսներ կերտող եւ ուսումնատենչ սերունդ մեծացնող ջերմության աղբյուր։
Հարգելի՛ հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ բոլորիս եւ ողջ հայությանը Հայաստանի պետականության վերականգնման քառորդդարյա հոբելյանի առթիվ։
Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը։
Փա՛ռք Հայաստանի զինված ուժերին։

(ուռա)

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 294 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024