Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում եւ հույս հայտնել, որ նրա առաջին պաշտոնական այցը Երեւան կնշանավորվի երկու բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի առավել սերտացմամբ եւ նոր խթան կհաղորդի միջպետական հարաբերություններին։ Սերժ Սարգսյանը կարեւորել է բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք, ըստ նրա, լավ հնարավորություն են կառուցողական եւ ջերմ մթնոլորտում քննարկելու հայ—վրացական օրակարգի հարցերը, նախանշելու փոխգործակցության նոր հնարավորություններ։ Ընդգծելով, որ Հայաստանը եւ Վրաստանը ոչ միայն բարեկամ պետություններ են, այլեւ երկու ժողովուրդներին կապում են պատմականորեն ձեւավորված բազմադարյա եղբայրական հարաբերությունները, որոնց Հայաստանում հոգատարությամբ են վերաբերվում, նախագահը նշել է, որ դրանք անհրաժեշտ է մշտապես զարգացնել ու ամրապնդել։ Երկու երկրների միջեւ գոյություն ունեցող քաղաքական երկխոսության ներկայիս բարձր մակարդակը, հանրապետության նախագահի համոզմամբ, թույլ է տալիս երկկողմ հարաբերությունները բոլոր բնագավառներում ավելի խորացնել՝ հասցնելով որակապես նոր մակարդակի։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ ուրախ է գտնվել բարեկամ երկրում, որի հետ Վրաստանի հարաբերությունները դարավոր պատմություն ունեն, եւ վրացի ժողովուրդն ու վրացական կառավարությունը մեծ կարեւորություն են տալիս ա
...
Կարդալ շարունակությունը »