ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.03.2024, 08:42
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 05

«ԴիջիԹեք» ցուցահանդեսին նախատեսվում է 170—ից ավելի ընկերություններ

12—րդ ամենամյա «ԴիջիԹեք» ցուցահանդեսին, որը կկայանա սեպտեմբերի 30—ից հոկտեմբերի 2—ը «Երեւան Էքսպո» կենտրոնում, կմասնակցի 170—ից ավելի ընկերություն։ Նախատեսվում է, որ ցուցահանդեսը կունենա ավելի քան 60 հազար այցելու։
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը։ «ԴիջիԹեքը» տարեց տարի նոր թափ է ստանում, նոր ձեւաչափեր է ներառում ու ընդգրկուն դառնում։ Նախորդ տարի մասնակցեցին 150—ից ավելի կազմակերպություններ, ունեցանք 40 հազարից ավելի այցելուներ, որն աննախադեպ էր։ Ինչպես գիտեք, նմանատիպ միջոցառումները երկրի վարկանիշի բարձրացման համար մեծ հնարավորություն են»,–ասաց փոխնախարարը։ Տարասյանի դիտարկմամբ՝ համայնքը միավորվում է ցուցահանդեսի շուրջ, ընկերությունները նոր կապեր հաստատելու հնարավորություն են ստանում։ «Ներդրողների հետաքրքրվածությունն է բավարարվում այդ ցուցահանդեսում, երբ անմիջապես ծանոթանում են արտադրանքին ու կապեր հաստատում կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,–ավելացրեց Էմիլ Տարասյանը։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ ապրիլյան իրադարձություններից հետո բոլոր միջոցառումները, այդ թվում՝ 12—րդ «ԴիջիԹեքը» կրելու են դրա հետեւանքները։ «Շատ ընկերություններ կներկայացնեն այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կբարձրացնեն Հայաստանի պաշտպանողականությունը։ Ինչպես գիտեք, մ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 393 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։ «Զվարթնոց» օդանավակայանում Վրաստանի իր գործընկերոջը դիմավորել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Գիորգի Կվիրիկաշվիլին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին եւ ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
Այնուհետ Վրաստանի վարչապետն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը եւ գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Գիորգի Կվիրիկաշվիլին նաեւ եղեւնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում։
Այնուհետեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։
Առանձնազրույցի ընթացքում Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները գոհունակություն են հայտնել երկկողմ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների ընթացքից եւ անդրադարձել դրանց զարգացման հեռանկարներին։ Հովիկ Աբրահամյանը եւ Գիորգի Կվիրիկաշվիլին ընդգծել են երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության դրական դինամիկան եւ քննարկել առեւտրատնտեսական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր։
Վարչապետների առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 331 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024