Սեպտեմբերի 19—22—ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում տեղի կունենա «Արտադրված է Հայաստանում—2016» («Made in Armenia—2016») ցուցահանդեսը, որը կազմակերպել է Հայաստանի զարգացման հիմնադրամը։ Ցուցահանդեսը Հայաստանում տեղի ունեցող միջազգային իրադարձություն է, որը յուրօրինակ հաշվետվություն է հայրենական արտադրության արդյունքների ու ներուժի մասին եւ արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվում է հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։
Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչյանը եւ արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը ներկայացրել են միջոցառման մանրամասները, տեղեկացնում են Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից։
Ցուցահանդեսին Հայաստանից եւ Արցախից մասնակցում է ավելի քան 330 ընկերություն սննդի, ոսկերչության, ալկոհոլային խմիչքների, թեթեւ արդյունաբերության, դեղագործության, հանքարդյունաբերության, շինանյութերի, ճշգրիտ մեքենաշինության եւ ՏՏ ոլորտներից։
Հիմնական նպատակն է ցուցադրել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, զարգացման հնարավորությունները, նպաստել նոր շուկաների բացահայտմանը։ Ցուցահանդեսին հրավիրվել եւ մասնակցությունը հաստատել են գործարար պատվիրակություններ երկրի տնտեսության համար հեռանկարային բոլոր շուկաները ներկայացնող երկրներից՝ Եվրասիական տնտեսական միությունից, Եվրամիությունից, Իրանից, Միացյալ Նահանգներից, Չինաստանից։ Ուստի, ցուցահանդեսը շատ լավ հարթակ է նաեւ
...
Կարդալ շարունակությունը »