ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 22:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 01

Սիրելի աշակերտներ, հարգարժան ուսուցիչներ, ծնողներ, շնորհավորում եմ Ձեզ նոր ուսումնական տարվա և գիտելիքի օրվա կապակցությամբ: Սրտանց շնորհավորում եմ առաջին դասարանցիներին և ուսանող դարձած պատանիներին ու աղջիկներին, միանում եմ Ձեր ուրախությանն ու հրճվանքին:
Դպրոցական տարիները աշակերտների համար կյանքի ամենանշանակալից շրջանն է, ուր գիտելիքների հետ մեկտեղ սերմանվում է անհրաժեշտ կարողություններ ու ճանաչողություն` շարունակելու համար ծնողների ու մեր նախնիների ձեռքբերումները: Դպրոցը հասունացման, կրթվածության, հայրենիքին և հասարակայնությանը արժանի քաղաքացիների կոփման դարբնոց լինելով հանդերձ, Ձեր հոգիներում սերմանում է սեր մայրենիի և մեր փառապանձ պատմության հանդեպ: Ստեղծում հայրենասերների և վաղվա ապագան կերտող գիտակից վճռական սերունդ, որը կհանդիսանա հայրենիքի լուսավոր ուղու շարունակողը:
Թանկագին ուսուցիչներ, Ձեր անմանացորդ հետևողական ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ ևս մեկ սերունդ ոտք դրեց դպրության օջախ: Ընդունեք մեր ամենաջերմ երախտիքը Ձեր նվիրումի ու վաստակի հանդեպ:
Հարգարժան ծնողներ, դարերի խորքից մեր օրերը հասած հայոց ընտանիքի և սուրբ օջախի ավանդույթների պահպանման, ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 938 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», Ազգային ժողովում ճապոնացի վայելչագրողների աշխատանքների ցուցադրությունից հետո լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ ԱԺ Հայաստան—Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը։ «Մենք ակնկալում ենք, որ Ճապոնիան այսուհետեւ եւս ըմբռնողական մոտեցում կունենա եւ աջակցություն կհայտնի Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի բոլոր ուղղություններով»,–ասել է Ֆարմանյանը։
Պատգամավորը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի բարեկամ ժողովրդին եւ կառավարությանը Հայաստանի անկախությունից ի վեր տրամադրած կես միլիարդ դոլարը գերազանցող ուղղակի աջակցության համար, Հայաստանում բարեփոխումների իրականացմանը ցուցաբերած ահռելի աջակցության համար, քննարկման օրակարգում դրված մի քանի առանցքային ծրագրերի շուրջ դրական տրամադրվածության համար։
Սամվել Ֆարմանյանը նշել է, որ հայ եւ ճապոնացի ժողովուրդներն ունեն մի շարք ընդհանրություններ։ «Մեր երկրներն ունեն ընդհանրություններ՝ կապված եւ պատմաաշխարհագրական միջավայրի, պատմության ընթացքում եղած տարատեսակ մարտահրավերների, դրանց հաղթահարման գործում ունեցած սակավ ռեսուրսների, մարդկային ռեսուրսին ապավինելու կարողության հետ։ Այս ամենը շատ կարեւոր հիմք է մեր բարեկամության համար։ Մենք շատ ուրախ ենք նկատել, որ ընդամենը մի քանի տարվա մեջ հայ—ճապոնակ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 322 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը հնարավոր է համարում Հայաստանում տարեկան ՀՆԱ 7 տոկոսանոց աճը։ Նրա խոսքով՝ դրան հասնելու համար անհրաժեշտ է, որ արտահանում—ՀՆԱ հարաբերակցությունը 30 տոկոս կազմի, ներկայումս այն 15—16 տոկոս է։ Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ նշել է տնտեսագետը. «Մեր տնտեսության հիմնական նպատակն է ՀՆԱ 7 տոկոս տարեկան աճի ապահովումը։ Այս տարվա առաջին կիսամյակում ունենք 4 տոկոս աճ, այս իրավիճակում դա համարվում է բավարար, բայց հնարավորություն ունենք մինչեւ 7 տոկոսի հասցնելու»։
Նա Հայաստանի տնտեսության զարգացման համար կարեւոր է համարել բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացումը՝ անկախ նրանից, որ Հայաստանն ինտեգրվում է ԵԱՏՄ—ին։ «Մեր տնտեսությունը զարգացնելու համար երեք ուղղությամբ պետք է աշխատենք՝ արտահանման կտրուկ աճ, ներքին շուկայի գրավում եւ զբաղվածության մեծացում։ Ներքին շուկայի գրավումը շատ մեծ ներուժ չունի, իսկ զբաղվածության մեծացումը փոքր երկրներում փոխկապակցված է արտահանման աճի հետ։ Որպեսզի տնտեսությունը զարգանա, արտահանում հարաբերած ՀՆԱ, պետք է լինի 30 տոկոս, հիմա 15—16 տոկոսի սահմաններում է։ ՀՆԱ տարեկան 7 տոկոս աճ ունենալու համար մենք պետք է հասնենք 30 տոկոս հարաբերակցության»,—նշել է Թավադյանը։
Անդրադառնալով այն փաստին, որ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով արտահանումն ավելացել է (ԱՎԾ տվյալներով՝ 2016—ի հունվար& ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 278 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024