ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.03.2024, 08:03
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 02

Այսօր արցախցիները նշում են պետականության կայացման համար վճռորոշ նշանակություն ունեցող տոներից մեկը՝ հանրապետության հռչակման օրը։
1991—ին արցախյան շարժումը վճռական փուլ էր թեւակոխել, սակայն Մոսկվան մտադիր չէր քաղաքական լուծում տալ հիմնախնդրին։ Եվ դա քաջ գիտակցելով՝ Ադրբեջանի իշխանությունները զինված պատերազմ սանձազերծեցին արցախահայության դեմ՝ մշտական բնակավայրերից տեղահանելով ու դաժան դատաստան տեսնելով մարդկանց նկատմամբ։ Բազմաթիվ հայազգի զավակներ, շարժման նվիրյալներ տխրահռչակ «Կոլցո» ռազմագործողության զոհ դարձան, գերեվարվեցին եւ նետվեցին ադրբեջանական բանտերը, սպանդի ենթարկվեցին։ Լիովին դատարկվեցին Շահումյանի շրջանը եւ Գետաշենը՝ սահմանամերձ գյուղերով։ Հայ շինականը որերորդ անգամ ստիպված եղավ բռնել գաղթի ճանապարհը։
Իրադրությունն Արցախում հետզհետե սրվում, օրհասական էր դառնում։ Վիճակը տարածաշրջանում հատկապես անվերահսկելի դարձավ, երբ օգոստոսի 30—ին Ադրբեջանը հայտարարեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին։ Արյունահեղությանը դիմակայելու եւ կամավորականների ուժերը համախմբելու նպատակով անհրաժեշտ էր արագ կողմնորոշվել եւ առավել համակարգված շարունակել պայքարը։ ՈՒ 1991—ի սեպտեմբերի 2—ը շրջադարձային եղավ Արցախի ժողովրդի համար։ Այդ օրը համատեղ նստաշրջանում ԼՂԻՄ մարզային ու Շահումյանի շրջանային խորհուրդները միաձայն որոշում կայացրին ԼՂՀ հռչակման մասին։ Օգտվելով սահմանադրական իրավունքից՝ այդ փաստաթղթով ժողովուրդն արտահայտեց ազատ ապրելու եւ սեփական ճակատագիրը տնօրինելու իր վճռականությու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 377 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատաշուկայի եւ կրթության ոլորտի կապի խզումը տնտեսության հիմնական խնդիրներից մեկն է, որի լուծման տարբերակներ առաջարկելու փորձեր հիմա արվում են։
Այս մասին երեկ ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետում ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։
Նախարարի խոսքով՝ արդեն դպրոցներում իրականացվում են ռոբոտաշինական եւ միկրոէլեկտրոնիկայի ծրագրեր, եւ, ելնելով տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունքներից, այստեղ ոչ միայն մրցակցային առավելություն կա, այլ նաեւ աշխատաշուկայում կադրերի պակաս։
«Այսօր մենք մոտ 60 հազար մասնագետի կարիք ունենք երկրում եւ երկրից դուրս գտնվող կապի շրջանակներում»,–ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է բուհերում մեծ թվով ուսանողների կողմից տնտեսագետի մասնագիտության ընտրությանը եւ հարցին, թե պետությունն ունի՞ արդյոք այդ թվով տնտեսագետների պահանջարկ, Արծվիկ Մինասյանն ասաց. «Կան մասնագիտություններ, որոնք ունիվերսալ են։ Դրանցից մեկն էլ տնտեսագիտություն եւ կառավարում մասնագիտությունն է։ Եթե անգամ մասնագիտությամբ տնտեսագետ չես, ապա գոնե որոշումների կայացման հարցում պետք է տիրապետես նվազագույն գիտելիքների։ Ես կարծում եմ, որ տնտեսագիտությունը եւ իրավաբանությունը մասնագիտություններ են, որոնք անհրաժեշտ են կյանքի ցանկացած ոլորտում, որտեղ էլ լինես»։
Արծվիկ Մինասյանն, անդրադառնալով տնտեսությանը, ներկայացրեց այն քայլերը, որոնք առաջիկայում պատրաստվում է ձեռնարկել կառավարությունը՝ մ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 340 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը երեկ ընդունել է Բելգիայի Թագավորության ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա–Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հուֆի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցությունն ու երկխոսության զարգացումը, ինչը, ըստ նրա, նպաստում է միջպետական հարաբերությունների զարգացմանը։
Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի իշխանություններին 2015 թ. հուլիսին Բելգիայի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունման համար։
Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է բելգիացի պատգամավորների առաջիկա այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ «Այդ այցերը չեզոքացնում են Արցախի տեղեկատվական մեկուսացվածությունը եւ լսելի են դարձնում Արցախի ժողովրդի ձայնը Եվրոպայում, ով պայքարում է իր ազատության, արդարության եւ ինքնորոշման իրավունքի ճանաչման համար»,–ասել է Գալուստ Սահակյանը։
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է ապրիլյան քառօրյա պատերազմին եւ նշել, որ Ադրբեջանն այդ օրերին լայնածավալ գործողություններով կոպտորեն խախտել է զինադադարի պայմանագիրը, ինչի հետեւանքով եղել են բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Այս համատեքստում Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 332 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Բացվել է ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքը.
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ներկա է գտնվել Գիտելիքի եւ դպրության օրվա առիթով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքի եւ ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար—կոթողի բացման հանդիսավոր արարողությանը։
Միջոցառմանը մասնակցել են ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հարազատներ, ՀՀ ՊՆ զինված ուժերի, ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ եւ ռազմական կցորդներ, հանրապետության այլ բուհերի ռեկտորներ, հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրներ, կուրսանտներ։
Զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար—կոթողի բացման եւ օծման արարողությունից հետո հանրապետության նախագահը եւ արարողության մասնակիցները ծաղիկներ են դրել խաչքարին, հարգանքի տուրք մատուցել։
Բացման առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ուսումնական տարվա մեկնարկի եւ հրամանատարաշտաբային ֆակուլտետի մասնաշենքի բացման արարողության կապակցությամբ. «Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, կո ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ Просмотров: 368 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024