ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 09:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 2 » Աշխատաշուկայի եւ կրթության կապի խզումը տնտեսության հիմնական խնդիրներից մեկն է
16:46
Աշխատաշուկայի եւ կրթության կապի խզումը տնտեսության հիմնական խնդիրներից մեկն է

Աշխատաշուկայի եւ կրթության ոլորտի կապի խզումը տնտեսության հիմնական խնդիրներից մեկն է, որի լուծման տարբերակներ առաջարկելու փորձեր հիմա արվում են։
Այս մասին երեկ ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետում ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։
Նախարարի խոսքով՝ արդեն դպրոցներում իրականացվում են ռոբոտաշինական եւ միկրոէլեկտրոնիկայի ծրագրեր, եւ, ելնելով տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունքներից, այստեղ ոչ միայն մրցակցային առավելություն կա, այլ նաեւ աշխատաշուկայում կադրերի պակաս։
«Այսօր մենք մոտ 60 հազար մասնագետի կարիք ունենք երկրում եւ երկրից դուրս գտնվող կապի շրջանակներում»,–ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է բուհերում մեծ թվով ուսանողների կողմից տնտեսագետի մասնագիտության ընտրությանը եւ հարցին, թե պետությունն ունի՞ արդյոք այդ թվով տնտեսագետների պահանջարկ, Արծվիկ Մինասյանն ասաց. «Կան մասնագիտություններ, որոնք ունիվերսալ են։ Դրանցից մեկն էլ տնտեսագիտություն եւ կառավարում մասնագիտությունն է։ Եթե անգամ մասնագիտությամբ տնտեսագետ չես, ապա գոնե որոշումների կայացման հարցում պետք է տիրապետես նվազագույն գիտելիքների։ Ես կարծում եմ, որ տնտեսագիտությունը եւ իրավաբանությունը մասնագիտություններ են, որոնք անհրաժեշտ են կյանքի ցանկացած ոլորտում, որտեղ էլ լինես»։
Արծվիկ Մինասյանն, անդրադառնալով տնտեսությանը, ներկայացրեց այն քայլերը, որոնք առաջիկայում պատրաստվում է ձեռնարկել կառավարությունը՝ մենաշնորհների դեմ պայքարի շրջանակում։
«Հիմքերի հիմքը պետք է լինեն օրենսդրական վերանայումները։ Այսօր մեր օրենսդրությունը, ցավոք, մենաշնորհների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ կիրառելու հնարավորություն չի տալիս։ Բայց սա, անշուշտ, չի կաշկանդում, որպեսզի մենք մի քանի կարեւոր քայլ իրականացնենք։ Առաջինը՝ ներմուծումների սահմանափակումների հնարավորինս մեղմացումն է, իսկ առանձին դեպքերում՝ վերացումն է, երկրորդը՝ մեծածախ եւ մանրածախ շղթայի քանդումն է, երրորդը՝ շուկայի ներսում դիրքեր գրավելու գործընթացներն առավել հետեւողականորեն հսկելը»,–նշեց նախարարը։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 384 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024