ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 30.12.2024, 22:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 26

«Սեպտեմբերի 18—ին Հայաստանի հինգ մարզերում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցել են ազատ եւ արդար»,–այդ մասին երեկ հայտարարեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Հիմք ունենալով բոլոր փաստական տվյալները, կարող եմ ասել, որ ընտրությունները անցել են ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան»,—հավելեց նա։ Նրա խոսքով, ընտրությունների ժամանակ եղել են համայնքներ, որտեղ ընտրական գործընթացին հետեւել են 4 տասնյակից ավելի դիտորդներ, վստահված անձինք, լրատվամիջոցներ։ «Լիարժեք ապահովվել է հրապարակայնության գործոնը»,—նկատեց Տիգրան Մուկուչյանը։
ԿԸՀ նախագահը մանրամասն ամփոփեց 2016 թվականի սեպտեմբերի 18—ին ՀՀ մի շարք համայնքներում, մասնավորապես՝ հինգ մարզերի 317 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները՝ ներկայացնելով վերջնական արդյունքները։
Նա նշեց, որ 317—ից միայն 2 համայնքում, որտեղ նախատեսված էին եւ համայնքի ղեկավարի, եւ ավագանու անդամի ընտրություններ, ավագանու անդամի ընտրությունները ճանաչվեցին չկայացած՝ բավարար քանակով թեկնածուներ չառաջադրվելու պատճառով։ Եվ այդ համայնքներում ավագանու անդամի ընտրություններ տեղի կունենան հոկտեմբերի 2—ին։
Բանախոսն ասաց, որ 237 համայնքում ընտրում էին համայնքի ղեկավարներ, 295—ում՝ ավագանու անդամներ։ Այսինքն, համայնքների հիմնական մասում տեղի էին ունենում եւ համայնքի ղեկավարի, եւ համայնքի ավագանու ընտրություններ։ Մուկու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 412 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Հայաստանի նորագույն պատմության ընթացքում սեպտեմբերի 21—ին կայացած ռազմական շքերթն ամենահզոր զորահանդեսն է եղել ոչ միայն ցուցադրված զինատեսակների, այլեւ իրենց հզորության տեսանկյունից։ Վերջին 6—7 տարում հայկական բանակի մարտունակությունը բարձրացել է մի քանի անգամ»,–լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը տարածաշրջանում ունի ամենալավ հակաօդային պաշտպանությունը, ինչը անիմաստ է դարձնում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զարգացմանն ուղղված ծախսերը։ «Ապրիլյան գործողությունները դա ցույց տվեցին։ Մեր հակաօդային պաշտպանությունը հզոր է, քանի որ մենք 1992 թվականից Ռուսաստանի հետ համատեղ այդ համակարգն իրականացնում ենք»,–հավելել է նա։
Վ. Հարությունյանի խոսքով, զորահանդեսում ցուցադրվեց նոր համակագ, որը C—300—ից մի մակարդակ ցածր է, բայց էֆեկտիվ է զորքերի հակաօդային պաշտպանության ապահովման տեսանկյունից։ Դա «Բուկ» զենիթա—հրթիռային համալիրն է։
Խոսելով ռադիոհետախուզության ու ռադիոէլեկտրոնային պայքարի բազմաֆունկցիոնալ «Ինֆաունա» համալիրի մասին, նա ասել է, որ սա պատերազմը բերում է նոր որակի եւ ապահովում է հայկական զորքերի անվտանգությունը, հանգեցնում է նրան, որ Ադրբեջանի բանակի ղեկավարման համակարգը կորցնում է իր մարտունակությունը։
«Այս համակարգն ունի այդպիսի հնարավորություններ՝ խափանելու նրանց ղեկավարման համակարգի գործողությունները։ Բացի դր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 428 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024