ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին։
— Հայտարարել էիք, որ վարչապետի պաշտոնը չեք զբաղեցնի։ Ի՞նչը Ձեզ ստիպեց համաձայնել վարչապետ նշանակվել։
— Հայտարարել եմ 2013թ., հիմա որոշակի պայմաններ փոխվել են։
— Ի՞նչն է փոխվել։
— Ճիշտն ասած՝ ես շատ անհանգիստ եմ մեր տնտեսության համար։
— Եվ ինչպե՞ս եք վերականգնելու տնտեսությունը, ի՞նչ ծրագրերով, բացի երկու փուլից, որի մասին խոսել եք։
— Բոլոր ծրագրերն այդ երկու փուլի մեջ են լինելու։
— Իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ չեք ուզում աշխատել դաշնակցական նախարարների, մասնավորապես՝ Դավիթ Լոքյանի հետ։
— Ոչ, դա ճիշտ չէ, ինձ համար այս պահին ավելի կարեւոր է, թե անձն ինչ տեսլական ունի, քան թե որ կուսակցությանն է պատկանում։
— Կա՞ն արդեն ներկայիս կառավարությունից մարդիկ, ովքեր չեն աշխատի Ձեր թիմում։
— Կան։
— Կնշե՞ք նրանց անունները։
— Չեմ նշի։
— Ինչպե՞ս եք պայքարելու կոռուպցիայի դեմ։ Կլինե՞ն խաղի նոր կանոններ։
— Այո, կլինեն հավասար կանոններ։ Մենաշնորհներին պետք է վերաբերել հետեւյալ կերպ. երկրի փոքրությունը բերելու է նրան, որ որեւէ ոլորտում միշտ լինելու է խոշոր խաղացող, այլ խնդիր է՝ արդարացի՞ մրցունակ պայմաններում է առաջանում, թե՞ ադմինիստրատիվ կերպով։ Լինելու են հավասար պայմաններ։ Եթե մեկն ու մեկը ունենա հաջողակ բիզնես, մենք դա նրա ձեռքից չենք խլելու
...
Կարդալ շարունակությունը »