ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է նախարարի պաշտոնում աշխատելու 7 ամսում իրականացված աշխատանքները։
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ որպես ՀՅԴ ներկայացուցիչ, իր համար մեծ նշանակություն ունի այն, որ բարձր պաշտոն զբաղեցնող անձը հանդես գա հաշվետվությամբ իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքի վերաբերյալ։ «Ինչպես նախկինում բազմիցս ասել եմ՝ նախարարության առջեւ ծառացած հիմնական խնդիրները 30—ն են։ Էկոնոմիկայի նախարարությունը, որը ժամանակին 13 գերատեսչությունների լիազորություններ է կենտրոնացրել, ներկա պահին բազմաթիվ խնդիրներ ունի կարգավորելու։ Այսօր գուցե այդ խնդիրները դրսից չեն երեւում, սակայն ներսից ակնառու են»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ընդգծել է Մինասյանը։
Նրա խոսքով՝ այդ խնդիրները ծավալուն են, խորքային եւ, բնականաբար, պահանջում են համապատասխան աշխատանք։ «Պարզ է, որ նախարարությունն օժտված չէ բոլոր անհրաժեշտ լիազորություններով, իսկ ֆինանսական միջոցներն էլ չեն բավարարում դրանք ամբողջությամբ լուծելու համար, սակայն մենք միասին պետք է աշխատենք, որպեսզի կարողանանք վեր հանել այդ խնդիրները եւ դրանց արդյունավետ լուծում տալ»,– հայտարարել է Մինասյանը։ Առաջնային խնդիր է տնտեսական զարգացման քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի իրականացումը, որը նախարարության կանոնադրության մեջ էլ ձեւակերպված է, սակայն այս ուղղությամբ նախարարությունը բոլոր անհրաժեշտ լիազորություններով օժտված չէ։
...
Կարդալ շարունակությունը »