ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 21:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 24 » Անհրաժեշտ է տնտեսական զարգացման քաղաքականություն մշակել /Արծվիկ Մինասյանը ներկայացրել է իրականացված աշխատանքների հաշվետվությունը/
11:52
Անհրաժեշտ է տնտեսական զարգացման քաղաքականություն մշակել /Արծվիկ Մինասյանը ներկայացրել է իրականացված աշխատանքների հաշվետվությունը/

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է նախարարի պաշտոնում աշխատելու 7 ամսում իրականացված աշխատանքները։ 
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ որպես ՀՅԴ ներկայացուցիչ, իր համար մեծ նշանակություն ունի այն, որ բարձր պաշտոն զբաղեցնող անձը հանդես գա հաշվետվությամբ իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքի վերաբերյալ։ «Ինչպես նախկինում բազմիցս ասել եմ՝ նախարարության առջեւ ծառացած հիմնական խնդիրները 30—ն են։ Էկոնոմիկայի նախարարությունը, որը ժամանակին 13 գերատեսչությունների լիազորություններ է կենտրոնացրել, ներկա պահին բազմաթիվ խնդիրներ ունի կարգավորելու։ Այսօր գուցե այդ խնդիրները դրսից չեն երեւում, սակայն ներսից ակնառու են»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ընդգծել է Մինասյանը։
Նրա խոսքով՝ այդ խնդիրները ծավալուն են, խորքային եւ, բնականաբար, պահանջում են համապատասխան աշխատանք։ «Պարզ է, որ նախարարությունն օժտված չէ բոլոր անհրաժեշտ լիազորություններով, իսկ ֆինանսական միջոցներն էլ չեն բավարարում դրանք ամբողջությամբ լուծելու համար, սակայն մենք միասին պետք է աշխատենք, որպեսզի կարողանանք վեր հանել այդ խնդիրները եւ դրանց արդյունավետ լուծում տալ»,– հայտարարել է Մինասյանը։ Առաջնային խնդիր է տնտեսական զարգացման քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի իրականացումը, որը նախարարության կանոնադրության մեջ էլ ձեւակերպված է, սակայն այս ուղղությամբ նախարարությունը բոլոր անհրաժեշտ լիազորություններով օժտված չէ։ «Ուստի պետք է մեր գործընկեր այլ գերատեսչությունների հետ քայլեր մշակենք, քննարկումներ իրականացնենք, որպեսզի հասկանանք, թե որ գերատեսչությունն է զբաղվելու այս հարցով, իսկ կառավարությունը հետեւողական քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ… 7 ամիսների ընթացքում դեռեւս չի հաջողվել ունենալ տնտեսական զարգացման քաղաքականության հիմնական փաստաթուղթ։ Անպայման պետք է լինի մի գերատեսչություն կամ խումբ, որն զբաղվի այս հարցով։ Ես համոզված եմ, որ սա կառավարության համար առաջնային խնդիր է լինելու»,–մանրամասնել է Արծվիկ Մինասյանը։
Նախարարի պաշտոնակատարը կարեւորել է նաեւ դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքների համակարգման հարցը։ Նրա խոսքով՝ պետք է լինի գերատեսչություն, որը կաշխատի դոնոր կազմակերպությունների հետ, բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն մեկ վայրում, ինչն ավելի կհեշտացնի այդ կազմակերպությունների հետ աշխատանքը։
Աշխատանքներ են իրականացվել նաեւ ներդրումների խթանման ուղղությամբ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այդ ուղղությամբ մի շարք աշխատանքներ է իրականացրել։ Մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել «Արտաքին ներդրումների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։ 
Նախարարի պաշտոնակատաը Հայաստանում զբոսաշրջության ոլորտում դրական զարգացումներ է տեսնում, սակայն, միեւնույն ժամանակ, նկատում է, որ այդ ոլորտում կա զարգացման հսկայական պոտենցիալ։ «Կարիք կա զբոսաշրջության ոլորտի պետական ֆինանսավորումը կապել զբոսաշրջիկների քանակի հետ։ Սա առավել չափելի եւ արդյունավետ գործիք կլինի եւ կխթանի մի կողմից պետական մարմնին ու ծրագիրն իրականացնող գերատեսչությանը, մյուս կողմից՝ զբոսաշրջության ոլորտում ծառայությունների որակի բարձրացմանը»,–ասել է նա։
Այդ հարցում, ըստ Ա. Մինասյանի, նախարարության համար կարեւոր նշանակություն ունեն նաեւ օրենսդրական կարգավորումները։ Դրա համար մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել «Զբոսաշրջության մասին» օրենքի նախագիծը, որը հիմնարար լուծումներ է առաջարկում զբոսաշրջային օպերատորներին եւ հյուրանոցներին ու հանգստյան գոտիներին, սահմանում է պետական մարմինների պարտավորությունները. «Այստեղ մեր մոտեցումը հետեւյալն է՝ ոչ թե պետական մարմինն ինքը պետք է մտնի այդ հարաբերությունների մեջ, այլ պետք է խթանի ինքնակարգավորման համակարգը զբոսաշրջության ոլորտում»։
Այդ համատեքստում նա հայտնել է, որ նախարարության կողմից մշակվել եւ ներկայացվել է առաջարկություն սոցիալական փաթեթի՝ հանգստի բաղադրիչի վերաբերյալ բարձրացված հարցերի կարգավորման ուղղությամբ։
Նախարարի պաշտոնակատարը նաեւ պատրաստակամություն է հայտնել շարունակելու աշխատանքը նոր կառավարության կազմում։
Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ ներդրումների խոչընդոտների վերացման ուղղությամբ նախարարությունը ուսումնասիրություններ է իրականացրել եւ ներկայացրել առաջարկություններ՝ սկսած ժամկետների կրճատումից, ավարտված գերատեսչական մարմինների կողմից որոշումների կայացման չափանիշերի հստակեցմամբ։
Մշակել են ներդրողների հայեցակարգային մոտեցում, որի էությունը հետեւյալն է. պետք է լինի մի կենտրոն, որտեղ ներդրողը ցանկացած ժամանակ կարող է տեղեկացնել, որ իր հետ կապված խնդիր կա, եւ այդ կենտրոնն ամբողջ ընթացքում պետք է լինի ներդրողի կողքին։
Արծվիկ Մինասյանը նշել է, որ մի շարք երկրների հետ արդեն իսկ կնքվել են ներդրումների պաշտպանության եւ փոխադարձ խրախուսման համաձայնագրեր. «Յոթ ամիսների ընթացքում մեզ հաջողվել է Չեռնոգորիայի, Կորեայի եւ ԱՄէ—ի հետ ունենալ այդպիսի համաձայնագրեր, ներկայումս բանակցությունների փուլում ենք Ավստրալիայի հետ»։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 341 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024