ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 09:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 5 » Երկկողմ գործակցության զարգացման հեռանկարները /Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան/
12:57
Երկկողմ գործակցության զարգացման հեռանկարները /Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան/

պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։ «Զվարթնոց» օդանավակայանում Վրաստանի իր գործընկերոջը դիմավորել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Գիորգի Կվիրիկաշվիլին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին եւ ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
Այնուհետ Վրաստանի վարչապետն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը եւ գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Գիորգի Կվիրիկաշվիլին նաեւ եղեւնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում։
Այնուհետեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։
Առանձնազրույցի ընթացքում Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները գոհունակություն են հայտնել երկկողմ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների ընթացքից եւ անդրադարձել դրանց զարգացման հեռանկարներին։ Հովիկ Աբրահամյանը եւ Գիորգի Կվիրիկաշվիլին ընդգծել են երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության դրական դինամիկան եւ քննարկել առեւտրատնտեսական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր։
Վարչապետների առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Ողջունելով Վրաստանի վարչապետին եւ նրա գլխավորած պատվիրակությանը ՀՀ կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Վերջին տարիներին ակտիվ համագործակցություն է ծավալվում երկու երկրների իշխանությունների միջեւ, եւ հայ–վրացական հարաբերությունները նկատելի առաջընթաց են արձանագրել։ Այդ գործընթացին նպաստում են բարձր մակարդակի պաշտոնական փոխայցերը, եւ Ձեր այցելությունն էլ ավելի կամրապնդի մեր համագործակցությունը ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական առումով։ Հայաստանի համար Վրաստանի դերն ու նշանակությունը կարեւորվում է ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլեւ ողջ տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում»։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վրաստանի վարչապետը նշել է. «Վերջին տարիներին հայ–վրացական փոխհարաբերություններն աչքի են ընկնում դրական առաջընթացով. եղել են բարձր մակարդակի մի շարք պաշտոնական փոխայցեր, որոնք նպաստում են մեր հարաբերությունների զարգացմանը տարբեր ուղղություններով։ Ուրախալի է այն փաստը, որ մեր երկրների միջեւ տնտեսական բնագավառում համագործակցության մակարդակը բարձր է, եւ արդյունավետ է աշխատում համատեղ միջկառավարական հանձնաժողովը»։ Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել Վրաստանի անկախության 25–ամյակի հանդիսավոր արարողություններին Հայաստանի Հանրապետությունից բարձր մակարդակի պաշտոնական պատվիրակության մասնակցության համար։
Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները քննարկել են առեւտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, կրթության ոլորտներում հայ–վրացական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Առեւտրատնտեսական գործակցությունն ակտիվացնելու տեսանկյունից երկուստեք կարեւորվել է հայ–վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նոր թափ հաղորդել հանձնաժողովի աշխատանքներին։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հեռանկարային կարող է լինել նաեւ Հայաստանում հայ–վրացական համատեղ ձեռնարկությունների հիմնումը, ինչը կդյուրացնի վրացական ընկերությունների մուտքը Եվրասիական տնտեսական միության միասնական շուկա։ Վրաստանի վարչապետը ողջունել է այդ գաղափարը եւ առաջարկել համատեղ աշխատանքային խմբի ձեւաչափով քննարկել հետագա քայլերը։
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկայի եւ տրանսպորտային հաղորդակցության ոլորտներում համագործակցության մակարդակից եւ անդրադարձել ընթացիկ ծրագրերին։ Հովիկ Աբրահամյանը եւ Գիորգի Կվիրիկաշվիլին կարեւորել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով էներգետիկ համագործակցության զարգացումը եւ ողջունել 2015 թ. դեկտեմբերին եւ 2016 թ. ապրիլին Երեւանում կայացած Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Իրանի էներգետիկ ոլորտների ներկայացուցիչների միջեւ հանդիպումները, որոնք հնարավորություն կտան նախաձեռնել եւ կյանքի կոչել տարածաշրջանային նշանակության ներդրումային ծրագրեր։ Որպես այդպիսին կողմերը կարեւորել են Հյուսիս–հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի նախագծի իրագործումը։ Անդրադարձ է եղել նաեւ Հայաստան–Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցմանը, կարեւորվել է աշխատանքների արագ ընթացքը։
Երկու երկրների վարչապետները գոհունակություն են հայտնել նաեւ Բագրատաշեն–Սադախլո սահմանային անցակետում Բարեկամության կամրջի կառուցման աշխատանքներից, որոնք ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան, եւ ընդգծել, որ դրա գործածումն էլ ավելի կամրապնդի տրանսպորտային համագործակցությունը։ Վրաստանի վարչապետը, անդրադառնալով բնական աղետների պատճառով Վերին Լարսի անցակետում առաջացող խնդիրներին, նշել է, որ Հայաստանի եւ Վրաստանի տրանսպորտի նախարարություններն ակտիվ համագործակցում են եւ ջանքեր գործադրում դրանց վերացման ուղղությամբ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ զբոսաշրջության եւ կրթության բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացման շուրջ։ Երկուստեք կարեւորվել են տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը։
Հանդիպման ավարտին Գիորգի Կվիրիկաշվիլին գոհունակությամբ նշել է, որ անկախ Վրաստանի պատմության մեջ ներկայումս հայ–վրացական հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են, եւ անհրաժեշտ է շարունակել ջանքերը դրանք ամրապնդելու ուղղությամբ։ Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ Վրաստանի վարչապետի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ–վրացական բարեկամական հարաբերությունների սերտացման եւ հետագա զարգացման գործում։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 380 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024