ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 09:53
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 5 » Ի նպաստ երկրի վարկանիշի բարձրացման
12:57
Ի նպաստ երկրի վարկանիշի բարձրացման

«ԴիջիԹեք» ցուցահանդեսին նախատեսվում է 170—ից ավելի ընկերություններ

12—րդ ամենամյա «ԴիջիԹեք» ցուցահանդեսին, որը կկայանա սեպտեմբերի 30—ից հոկտեմբերի 2—ը «Երեւան Էքսպո» կենտրոնում, կմասնակցի 170—ից ավելի ընկերություն։ Նախատեսվում է, որ ցուցահանդեսը կունենա ավելի քան 60 հազար այցելու։
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը։ «ԴիջիԹեքը» տարեց տարի նոր թափ է ստանում, նոր ձեւաչափեր է ներառում ու ընդգրկուն դառնում։ Նախորդ տարի մասնակցեցին 150—ից ավելի կազմակերպություններ, ունեցանք 40 հազարից ավելի այցելուներ, որն աննախադեպ էր։ Ինչպես գիտեք, նմանատիպ միջոցառումները երկրի վարկանիշի բարձրացման համար մեծ հնարավորություն են»,–ասաց փոխնախարարը։ Տարասյանի դիտարկմամբ՝ համայնքը միավորվում է ցուցահանդեսի շուրջ, ընկերությունները նոր կապեր հաստատելու հնարավորություն են ստանում։ «Ներդրողների հետաքրքրվածությունն է բավարարվում այդ ցուցահանդեսում, երբ անմիջապես ծանոթանում են արտադրանքին ու կապեր հաստատում կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,–ավելացրեց Էմիլ Տարասյանը։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ ապրիլյան իրադարձություններից հետո բոլոր միջոցառումները, այդ թվում՝ 12—րդ «ԴիջիԹեքը» կրելու են դրա հետեւանքները։ «Շատ ընկերություններ կներկայացնեն այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կբարձրացնեն Հայաստանի պաշտպանողականությունը։ Ինչպես գիտեք, մենք ապրիլին ինժեներական ոլորտի մոբիլիզացիա էինք հայտարարել, ուզում եմ տեղեկացնել, որ այս չորս ամիսներին բազմաթիվ աշխատանքներ են կատարվել։ Կցուցադրվեն այդ աշխատանքների տարբեր տեխնոլոգիական հատվածները, որոնք հիմք են հանդիսանալու Հայաստանում նոր զենք ու զինատեսակների ստեղծման համար»,–նշեց ԻՏՁՄ տնօրենը։
Ցուցահանդեսին կոմպլեքս ինժեներական լուծումներ առաջարկող ընկերությունները կցուցադրվեն «Yerevan Expo» սրահի առաջին հարկում, երկրորդում կլինեն ծրագրային ու բիզնեսին ուղղված լուծումները, երրորդ հարկում՝ մուլտիմեդիայով ու անիմացիայով զբաղվող ձեռնարկությունները, ինչպես նաեւ ոլորտում առկա բոլոր կրթական ծրագրերը։
Վարդանյանը տեղեկացրեց, որ «ԴիջիԹեքում» բավականին լուրջ միջազգային մասնակցություն է լինելու, այսօր արդեն ռուսական, գերմանական, հնդկական, ամերիկյան ընկերությունները հաստատել են իրենց մասնակցությունը։ «Այդ կազմակերպությունները հանդես կգան ոչ միայն որպես ցուցադրող, այլեւ կիրականացնեն Հայաստանի համար կարեւոր միջոցառումներ։ Մասնավորապես, ռուսական կազմակերպություններից մեկը համաժողով կանցկացնի հայկական նորաստեղծ ընկերությունների համար, կընտրվեն ու կֆինանսավորվեն նրանք, որոնք սմարթսիթի (smartcity) գաղափարի շրջանակներում առաջարկություններ կանեն»,–հավելեց Կարեն Վարդանյանը։
Այս ամենից բացի, «ԴիջիԹեքին» իրենց փորձով կկիսվեն ԻՏՁՄ—ի կողմից իրականացվող մի շարք կրթական ծրագրերի շահառուները։ Մասնավորապես, ապրիլյան դեպքերին մասնակցած զորացրված երիտասարդները, ովքեր ներգրավվել են ծրագրավորման դասընթացների ծրագրում, կպատմեն իրենց փորձառության մասին՝ խթան հանդիսանալով մյուս երիտասարդների համար եւս բանակից հետո ձեռք բերել ծրագրավորողի հմտություններ։ «Ցուցահանդեսին ներկայացված կլինեն «Արմաթ» լաբորատորիաները։ Ներկայում հանրապետության 133 դպրոցում արդեն ներդրված են դրանք, մինչ «ԴիջիԹեքն» այդ թիվը հասցված կլինի 150—ի»,–հավելեց բանախոսը։
Առանձին տաղավարով կցուցադրվի նաեւ այս սեպտեմբերին մեկնարկած «Համակարգերի տեսություն» մասնակի բակալավրի կրթական ծրագիրը, որը թույլ է տալիս 15 տարեկան պատանիներին 18 տարեկանում ավարտել ուսումը՝ ստանալով բակալավրի կոչում եւ պատրաստ լինել աշխատելու։ Կարեն Վարդանյանի խոսքով՝ ծրագրի հաջող ընթացքի դեպքում իրենք մեկ—երկու տարի հետո այն կտարածեն ողջ երկրով մեկ։
«ԴիջիԹեքի» պլատին» հովանավոր «Յուքոմ» ընկերության մարքեթինգի եւ հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը նկատեց, որ «ԴիջիԹեքը» Հայաստանի ամենակարեւոր ցուցահանդեսներից է։ Նրա դիտարկմամբ՝ «Յուքոմը» մշտապես կարեւորել է տեխնոլոգիական զարգացումը, քանի որ ցանկացած տնտեսության հիմքում տեխնոլոգիական լուծումներն են։ «Մեզ համար այս տարի առանձնահատուկ է, քանի որ առաջին տարին է, որ ներկայանալու ենք որպես շարժական կապի օպերատոր։ Նոր ծառայություններ ենք մատուցելու, որոնց մասին մանրամասն ներկայացված կլինի մեր տաղավարում»,—ասաց Տիգրան Սաֆարյանը։
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 13—14 հայաստանյան կազմակերպություններ հոկտեմբերի 3—5—ին կմասնակցեն ՏՏ համաշխարհային կոնգրեսին Բրազիլիայում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշեց, որ ինքը եւս լինելու է հայկական պատվիրակության կազմում։
Էմիլ Տարասյանը նկատեց, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը մեծ ջանք գործադրեց 2014—ին՝ հայտ ներկայացնելով, որպեսզի 2019թ. այդ կոնգրեսն անցկացվի Հայաստանում, ինչը հաջողվեց ու մեծ նվաճում է երկրի համար։ «Մեր պատվիրակության կազմում են լինելու 13—14 կազմակերպություններ, որոնք ԻՏՁՄ անդամ են։ Մեկնելու եմ նաեւ ես, հնարավորություն եմ ունենալու մասնակցել պետական—մասնավոր համագործակցության քննարկումներին։ Պանելային քննարկումներ են տեղի ունենալու, որտեղ կկարողանանք ներկայացնել Հայաստանը, ՏՏ ոլորտը, մեր առավելությունները։ Կազմակերպություններն էլ իրենց մասնակցությունը կունենան տարբեր քննարկումների»,–ասաց փոխնախարարը։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 451 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024