ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 09:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 28 » Կառուցվածքային փոփոխություններ /Գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ/
11:04
Կառուցվածքային փոփոխություններ /Գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ/

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70—րդ հոդվածի համաձայն եւ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ երեկ գումարվել է ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ազգային ժողովի որոշմամբ՝ արտահերթ նիստի առաջին օրը կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ երեք նիստ. առաջին ընդմիջման տեւողությունը մեկ ժամ է, երկրորդ ընդմիջմանը՝ կես ժամ։ Երկրորդ օրվանից սկսած՝ յուրաքանչյուր օր կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ 4 նիստ, նիստերի սկիզբը՝ ժամը 11—00—ին։ Յուրաքանչյուր ընդմիջման տեւողությունը կես ժամ է։ Ընդունվել է նաեւ որոշում, ըստ որի՝ մի շարք օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում։
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Այնուհետեւ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը։
Փոխքաղաքապետը նշել է, որ, հաշվի առնելով փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների կողմից բարձրացված մտահոգությունները, առաջարկվում է տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելիս որպես չափորոշիչ հաշվի առնել տնտեսավարող սուբյեկտի զբաղեցրած տարածքը՝ արտահայտված քառակուսի մետրով։ Կամո Արեյանի դիտարկմամբ՝ առաջարկվող փոփոխությունները եւ լրացումն ուղղված են առեւտրի եւ ծառայությունների մատուցման ոլորտներում գործունեություն իրականացնելիս փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն՝ Կամո Արեյանի խոսքով՝ նախագծով սահմանվելու են նաեւ ոգելից եւ ալկոհոլային խմիչքների, ծխախոտի վաճառքի թույլտվության համար տուրքի չափը, ինչպես նաեւ տեխնիկական հեղուկների վաճառքի տուրքի չափը։ Նրա խոսքով՝ գործող տեղական տուրքերի դրույքաչափերը ոչ մի կերպ չեն համադրվում սուբյեկտների շրջանառության չափերի եւ առեւտրային տարածքների «հզորությունների» հետ։ Փոխքաղաքապետի դիտարկմամբ՝ գործող օրենքով անհամեմատ անհավասար պայմանների մեջ է դրվում փոքր առեւտրի կրպակների, խանութների, հանրային սննդի կետերի տեղական տուրքերի վճարման բեռը՝ համեմատած սուպերմարկետների, խոշոր ռեստորանային համալիրների եւ այլ խոշոր օբյեկտների հետ։
Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ պատգամավորները։ Մհեր Շահգելդյանն անդրադարձել է տնտեսական իրավիճակին եւ նշել, որ այն մտահոգիչ է. փակվում են փոքր խանութներն ու կրպակները, ինչը խոսում է փոքր ու միջին բիզնեսի վիճակի մասին։ Ըստ նրա՝ նախագիծը վերանայման կարիք ունի, ուստի նա ներկայացրել է մի շարք առաջարկներ։ Միքայել Մելքումյանն իր ելույթում բարձրացրել է մի շարք հարցեր, խոսել ՓՄՁ—ների խնդիրներից եւ նշել, որ ներկայացված նախագիծը խնդրահարույց է ՓՄՁ բիզնեսի տեսանկյունից։ Պատգամավորն անդրադարձել է նաեւ քաղաքացիների գնողունակության անկմանը։ Թեւան Պողոսյանը դրական է գնահատել նախագիծը՝ նշելով սակայն, որ այն վերանայման եւ լրամշակման կարիք ունի։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է բարելավել բիզնես միջավայրը, ստեղծել բարենպաստ պայմաններ՝ գյուղական համայնքներում բիզնես գործունեություն ծավալելու համար։ Արաիկ Հովհաննիսյանը ողջունել է ներկայացված նախագիծը, անդրադարձել համայնքային բյուջեների ձեւավորման կարգին, այս համատեքստում կարեւորել ներկայացված նախագիծը։ Արտաշես Գեղամյանը նույնպես դրական է գնահատել առաջարկվող փոփոխությունները՝ նշելով, որ այն երկրի զարգացման համար նոր մոտեցումներ է սահմանում։ Ըստ նրա՝ նախագիծն աննախադեպ է, որը կարող է խթանել տնտեսությունն ու ՓՄՁ—ների գործունեությունը։ Խոսրով Հարությունյանը եւս դրական է արտահայտվել նախագծի վերաբերյալ եւ նշել, որ այն անվերապահ աջակցության է արժանի, քանի որ հավասար պայմաններ է ստեղծելու տնտեսավարողների համար եւ աջակցելու է ՓՄՁ—ների զարգացմանը։ Հրանտ Բագրատյանն իր ելույթում կարեւորել է ՓՄՁ—ների զարգացումը, նշելով, որ ՓՄՁ—ների վերաբերյալ մեր երկրում չկա հստակ վիճակագրություն։ Պատգամավորը խոսել է տնտեսության վիճակից, առկա խնդիրներից եւ այլն։
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է կառավարության կառուցվածքում ներառված ՀՀ էկոնոմիկայի եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունները հանել՝ փոխարենը ներառելով ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը եւ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը։ Միաժամանակ առաջարկվում է հանել կառավարության կառուցվածքում ներառված ՀՀ քաղաքաշինության նախարարությունը։
Հիմնական զեկուցողին ուղղվել են հարցեր, որոնք վերաբերել են կառավարության կառուցվածքին, նախարարությունների անվանումներին եւ որոշ նախարարություններ անվանափոխելուն, դրանց գործառույթներին եւ այլն։
Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել ԱԺ պատգամավորները։
Զարուհի Փոստանջյանը կարծիք է հայտնել, որ որպես բարեփոխումների մեկնարկ պետք է ոչ թե կառուցվածքային փոփոխություններ առաջարկվեն, այլ մեր երկրում արդարադատության հաստատմանը միտված քայլեր իրականացվեն։ Նա խոսել է մեր երկրում կայացած ՏԻՄ ընտրությունների, ինչպես նաեւ արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացման հնարավորության մասին։ Վահե Էնֆիաջյանը կարեւորել է ՀՀ—ում արդյունավետ կառավարման մոդելի ներդրումը եւ անդրադարձել պետական համակարգի փոփոխությունների արդյունավետությանը։ Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ փոփոխությունները հուսադրող չեն, եւ իրենք գործընթացին մասնակից դառնալու ցանկություն չունեն։ Հրանտ Բագրատյանի գնահատմամբ՝ գործադիրը նախ պետք է ներկայացներ գործունեության ծրագիրը, այնուհետեւ կառուցվածքը։ Պարոն Բագրատյանը եւ Միքայել Մելքումյանը խոսել են իրականացվող ներդրումային քաղաքականությունից, կառուցվածքային փոփոխությունների արդյունքում առաջացող հնարավոր խնդիրների, մասնավորապես նախարարություններին տրված գործառույթների եւ դրանց գործունեության ոլորտների ճշգրիտ վերաբաշխման մասին։ Թեւան Պողոսյանը նախարարությունների քանակի վերաբերյալ 30 երկրների վիճակագրական տվյալներ է ներկայացրել եւ խոսել մեր երկրում կառուցվածքային նման փոփոխությունների իրականացման նպատակահարմարության մասին։
Ամփոփիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է պատգամավորներին մտահոգող խնդիրներին։
Ազգային ժողովն արտահերթ նիստի աշխատանքը կշարունակի այսօրվա նիստում։
 

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 339 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024