Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 18 19 20 21 22 ... 51 52 »
ԱԺ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի անդրանիկ քառօրյայի չորեքշաբթի օրվա վերջին նիստում կառավարության անդամներն ու վարչապետը պատասխանեցին խորհրդարանականների հարցերին։ Բնականաբար, պատգամավորների հարցերի հիմնական հասցեատերը ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն էր։
ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը խնդրեց վարչապետին մանրամասներ ներկայացնել իր ծրագրերից ու նպատակներից։ Կարապետյանը նշեց, որ իր ծրագիրը երկու փուլից է կազմված, առաջին փուլում արագ փոփոխություններ չեն լինելու, այլ կլինեն քայլեր, որոնք կարող են մոտ ապագայում կատարել, երկրորդ փուլի համար ժամանակ է պետք՝ որոշելու՝ որ ուղղությամբ են տանելու երկիրը։ «Սպասելիքներ, թե շատ արագ տնտեսությունը կփոխենք, չեն լինելու, բայց մենք ազդակներ ենք տալու, թե տնտեսությունը ո՛ր ուղղությամբ է զարգանալու»,—ասաց նա։
Վարչապետը տեղեկացրեց, որ օգտագործելու են նախորդ կառավարության ծրագիրը։ Նա նշեց, որ նպատակ ունեն ստեղծել հնարավորինս բարենպաստ պայմաններ հավելյալ արժեք ստեղծողի համար. «Բոլոր ռեյտինգների համաձայն՝ երջանիկ, լավ ապրող երկրները նրանք են, որտեղ գործարար մարդը, ստեղծագործ մարդը, հավելյալ արժեք ստեղծող մարդը իրեն երջանիկ է զգում։ Ռեսուրս ունեցող, նավթ, գազ ունեցող երկրները դրա մեջ չեն, իսկ մեր քայլերը որոնք կլինեն՝ դեռ կներկայացնենք»։ Նոր կառավարության կազմն ընտրելիս վարչապետն ուշադրություն է դարձնելու պրոֆեսիոնալիզմին, ոչ թե կուսակցական պատկանելությանը։ Հարցին՝ արդյոք այսօր լավ կադրերի պակաս կա,
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Գործադիրը հավանություն է տվել «Նոտարիատի մասին» եւ մի շարք հարակից այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։ Սույն նախագծով կներդրվի մեկ պատուհանի սկզբունքով ծառայությունների մատուցումը եւ էլեկտրոնային նոտարի համակարգը, ինչը հնարավորություն կտա նոտարի կողմից գործողությունների՝ առավելապես նոտարի էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված էլեկտրոնային փաստաթղթերի միջոցով կատարմանը եւ կբացառի թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը, կբարձրացնի գործարքների անվտանգությունը եւ կապահովի սպասարկման բարձր որակը։ Նախագծով ներդրվում է նաեւ լիազորագրերի էլեկտրոնային շտեմարանը, ինչը կնպաստի լիազորագրերի կեղծման ռիսկի նվազեցմանը։ Նախատեսվում է նաեւ պաշտպանված տիրույթում ներդնել կտակների էլեկտրոնային շտեմարանի եւ ժառանգական գործերի վարման բաժին, որը հնարավորություն կտա ապահովել ժառանգության գործընթացի անվտանգությունը։ Միաժամանակ, զգալիորեն կպարզեցվեն եւ կավտոմատացվեն ժառանգության հետ կապված գործընթացները։ Համակարգը պետք է համակցվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տվյալների բազայի հետ, որպեսզի անձի մահանալու եւ համապատասխան ժառանգության գործի բացման դեպքում հնարավոր լինի հստակ իմանալ կտակի առկայության մասին։ Բացի այդ, նախատեսվում է կարգ
...
Կարդալ շարունակությունը »
|
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Կառավարության հերթական նիստի վերջում իր հրաժարականի մասին հայտարարեց գործադիրի ղեկավար Հովիկ Աբրահամյանը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ վարչապետն իր հայտարարությունում ասաց, որ իր ամբողջ քաղաքական կենսագրության ընթացքում պայքարել է քաղաքական անջրպետի դեմ, աշխատել է համագործակցության կամուրջների կայացման համար:
Հովիկ Աբրահամյանն իր հայտարարությունում նշեց նաև, որ իր ղեկավարած կառավարությունը բաց է եղել ցանկացած երկխոսության, առողջ գաղափարի քննարկման համար և իրենք մեծ ջանքեր են գործադրել հասարակության բոլոր անդամների երկխոսություն ձևավորելու գործում:
«Ես որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորութուն տալ Նախագահին»,- ասաց Աբրահամյանը:
Ստորև ներկայացնում ենք Հովիկ Աբրահամյանի խոսքը՝ կառավարության նիստում.
«2014 թ մայիսին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ես հատուկ շեշտադրեցի հանրային մտահոգություններին ականջալուր լինելու և համագործակցության վերաբերյալ իմ համոզմունքը: Իմ ամբողջ քաղաքական կենսագրության ընթացքում ես պայքարել եմ քաղաքական անջրպետների դեմ' աշխատելով համագործակցության կամուրջների կայացման համար:
Իմ կողմի
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Տեղական ինքնակառավարման մարմինների մասին որոշման նախագծում փոփոխություններ կատարելու մասին հարցին:
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի խոսքով` փոփոխությունները բխում են 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված նոր Սահմանադրությունից: Ըստ այդմ, 3 հազար և ավելի բնակիչ ունեցող համայնքների համար սահմանվել է պարտադիր ինտերնետային պաշտոնական կայք ունենալու պարտավորություն:
«Սահմանվում է նաև վարչական ներկայացուցչի հաստիքի առկայություն բոլոր բնակավայրերի համար (նախկինում' 100-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում), ինչպես նաև վարչական ներկայացուցչի կողմից համայնքի ավագանու նիստի մասնակցության և օրակարգում հարց ներկայացնելու հնարավորության ընձեռում: Սահմանադրության համապատասխանեցման դեպքում կլինի լիազորությունների ապակենտրոնացում, մասնավորապես, կրթության և առողջապահության բնագավառներում»,- ասաց փոխնախարարը:
Հանրակրթական դպրոցների գործունեության կազմակերպումն ու կառավարումը կհանձնվի 25 հազար և ավելի բնակիչ ունեցող համայնքներին, իսկ բժշկական ամբուլատորիաներն ամբողջությամբ կդառնան համայնքային ենթակայության: Նախատեսվում է համայնքում ներդնել սոցիալական աշխատողի ինստիտուտը, 5000-ից ավել բնակիչ ունեցող համայնքի համայնքապետարանի աշխատակազմում էլ կստեղծվի համայնքի սոցիալական աշխատողի հաստիք:lurer.com
|
Սեպտեմբերի 19—22—ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում տեղի կունենա «Արտադրված է Հայաստանում—2016» («Made in Armenia—2016») ցուցահանդեսը, որը կազմակերպել է Հայաստանի զարգացման հիմնադրամը։ Ցուցահանդեսը Հայաստանում տեղի ունեցող միջազգային իրադարձություն է, որը յուրօրինակ հաշվետվություն է հայրենական արտադրության արդյունքների ու ներուժի մասին եւ արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվում է հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։
Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչյանը եւ արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը ներկայացրել են միջոցառման մանրամասները, տեղեկացնում են Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից։
Ցուցահանդեսին Հայաստանից եւ Արցախից մասնակցում է ավելի քան 330 ընկերություն սննդի, ոսկերչության, ալկոհոլային խմիչքների, թեթեւ արդյունաբերության, դեղագործության, հանքարդյունաբերության, շինանյութերի, ճշգրիտ մեքենաշինության եւ ՏՏ ոլորտներից։
Հիմնական նպատակն է ցուցադրել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, զարգացման հնարավորությունները, նպաստել նոր շուկաների բացահայտմանը։ Ցուցահանդեսին հրավիրվել եւ մասնակցությունը հաստատել են գործարար պատվիրակություններ երկրի տնտեսության համար հեռանկարային բոլոր շուկաները ներկայացնող երկրներից՝ Եվրասիական տնտեսական միությունից, Եվրամիությունից, Իրանից, Միացյալ Նահանգներից, Չինաստանից։ Ուստի, ցուցահանդեսը շատ լավ հարթակ է նաեւ
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը երեկ ընդունել է Բելգիայի Թագավորության ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա–Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հուֆի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցությունն ու երկխոսության զարգացումը, ինչը, ըստ նրա, նպաստում է միջպետական հարաբերությունների զարգացմանը։
Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի իշխանություններին 2015 թ. հուլիսին Բելգիայի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունման համար։
Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է բելգիացի պատգամավորների առաջիկա այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ «Այդ այցերը չեզոքացնում են Արցախի տեղեկատվական մեկուսացվածությունը եւ լսելի են դարձնում Արցախի ժողովրդի ձայնը Եվրոպայում, ով պայքարում է իր ազատության, արդարության եւ ինքնորոշման իրավունքի ճանաչման համար»,–ասել է Գալուստ Սահակյանը։
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է ապրիլյան քառօրյա պատերազմին եւ նշել, որ Ադրբեջանն այդ օրերին լայնածավալ գործողություններով կոպտորեն խախտել է զինադադարի պայմանագիրը, ինչի հետեւանքով եղել են բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Այս համատեքստում Ազգային ժողովի նախագահն ընդգծել է,
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», Ազգային ժողովում ճապոնացի վայելչագրողների աշխատանքների ցուցադրությունից հետո լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ ԱԺ Հայաստան—Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը։ «Մենք ակնկալում ենք, որ Ճապոնիան այսուհետեւ եւս ըմբռնողական մոտեցում կունենա եւ աջակցություն կհայտնի Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի բոլոր ուղղություններով»,–ասել է Ֆարմանյանը։
Պատգամավորը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի բարեկամ ժողովրդին եւ կառավարությանը Հայաստանի անկախությունից ի վեր տրամադրած կես միլիարդ դոլարը գերազանցող ուղղակի աջակցության համար, Հայաստանում բարեփոխումների իրականացմանը ցուցաբերած ահռելի աջակցության համար, քննարկման օրակարգում դրված մի քանի առանցքային ծրագրերի շուրջ դրական տրամադրվածության համար։
Սամվել Ֆարմանյանը նշել է, որ հայ եւ ճապոնացի ժողովուրդներն ունեն մի շարք ընդհանրություններ։ «Մեր երկրներն ունեն ընդհանրություններ՝ կապված եւ պատմաաշխարհագրական միջավայրի, պատմության ընթացքում եղած տարատեսակ մարտահրավերների, դրանց հաղթահարման գործում ունեցած սակավ ռեսուրսների, մարդկային ռեսուրսին ապավինելու կարողության հետ։ Այս ամենը շատ կարեւոր հիմք է մեր բարեկամության համար։ Մենք շատ ուրախ ենք նկատել, որ ընդամենը մի քանի տարվա մեջ հայ—ճապոնակ
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված տնտեսական արդյունքներն ու նախանշվել հետագա անելիքները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բացման խոսքում կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «2016 թվականի սկզբին Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած էին բազում ինչպես սոցիալ–տնտեսական, այնպես էլ ազգային անվտանգությանն առնչվող մարտահրավերներ։ Հիմնական գործընկեր երկրներում 2015 թվականին սկիզբ առած բացասական տնտեսական ճնշումները, արտաքին լոգիստիկ խնդիրները, ինչպես նաեւ միջազգային տնտեսական աճի եւ միջազգային առեւտրի դանդաղումը վտանգել էին երկրի առաջանցիկ տնտեսական աճի հեռանկարները։ Սակայն, հիմնվելով 2016 թվականի առաջին կիսամյակի տվյալների վրա, կարելի է փաստել, որ առկա են որոշակի հաջողություններ՝ անգամ շարունակվող գնանկման համատեքստում 2016 թվականի առաջին եռամսյակում գրանցվեց 4.4 տոկոս տնտեսական աճ, իսկ հունվար–հունիս ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճեց 4.8 տոկոսով։ 2015 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացված հակացիկլային քաղաքականության եւ առաջ եկող խոչընդոտներին ժամանակին եւ արդյունավետ արձագանքման շնորհիվ այդ տարվա բացասական շոկերն ամբողջապես կլանվեցին մեր տնտեսության կողմից՝ չփոխանցվելով 2016 թվական։ Ըստ փորձա
...
Կարդալ շարունակությունը »
|
Արդեն 13 օր է, ինչ «Սասնա ծռեր» զինված խումբը գտնվում է իր գրաված ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում։ Խմբի 31 անդամներից Երեւանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդում շարունակում են մնալ 24 անձ։
Չնայած ոստիկանության զգուշացմանը՝ հավաքներ չանցկացնելու Խորենացու փողոցում, քաղաքացիների մի խումբ դարձյալ հավաքվել է այդ վայրում։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ հուլիսի 27—ին Երեւանի Խորենացի փողոցից եւ դրա հարակից տարածքից ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 66 անձ, որից 5—ը ներկայացվել է քննչական կոմիտե։ Բերման ենթարկվածներից 61—ը բաց է թողնվել։
ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ հուլիսի 28—ին, ժամը 10։00—ի դրությամբ Երեւանի բժշկական կազմակերպություններում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի եւ հետագա զարգացումների հետեւանքով հիվանդանոցային բուժօգնություն է ստանում 11 հիվանդ, որից 4—ը՝ ոստիկան։ Եվս 3 հիվանդ գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում։
Այս ընթացքում զինված խմբի անդամները շարունակում են ՊՊԾ գնդի տարածքում պահել պատանդառված չորս բուժաշխատողներից երեքին։ Ոչ միայն Հայաստանի ամբողջ բժշկական հանրության, այլեւ բազմաթիվ քաղաքացիների, արտերկրի հեղինակավոր մասնագետների կողմից հնչեցին զինյալներին ուղղված բազում կոչեր՝ նրանց ազատ արձակելու մասին։ Դրանցում մեծ է շեշ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետը նշել է. «Հուլիսի 17–ին մի խումբ անձինք զինված հարձակում են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի վրա եւ վերցրել են պատանդներ։ Սպանվել է ոստիկանության գնդապետ։ Մեր բոլորի անունից ցավակցում եմ գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին, հարազատներին, նրա բոլոր զինակից ընկերներին։
Այն, ինչ տեղի ունեցավ պարեկապահակային ծառայության գնդում, անթույլատրելի եւ դատապարտելի է, որովհետեւ բռնությամբ անհնար է հասնել իրական փոփոխությունների. այն վտանգավոր եւ անհեռանկար գործընթաց է։ Իրավիճակը խիստ մտահոգիչ է, եւ իշխանությունն ամեն ինչ անում ու անելու է՝ հասնելու դրա խաղաղ հանգուցալուծմանը»։
Կրճատվում են պետբյուջեի ծախսերը
Գործադիրը ՀՀ 2016թ. պետբյուջեում եւ իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք պայմանավ
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել «Եվրոպական բիզնես հեռանկարները, խոչընդոտները եւ հնարավորությունները Հայաստանում» խորագրով համաժողովին, որը կազմակերպել է Եվրոպական բիզնես ասոցիացիան, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը եւ նշել. «Գործարար համայնքի, ինչպես նաեւ տնտեսական քաղաքականություն մշակող պատասխանատուների լայն ներկայացվածությունն այս միջոցառմանը թույլ է տալիս կանխատեսել ակտիվ ու կառուցողական քննարկում բոլորիս հուզող հարցերի շուրջ։
ՀՀ կառավարությունը շարունակական քաղաքականություն է իրականացնում գործարար միջավայրի տեսանկյունից Հայաստանն առավել գրավիչ երկիր դարձնելու ուղղությամբ։ Մենք հռչակել եւ հետեւողականորեն իրականացնում ենք «բաց դռների» քաղաքականություն՝ չկիրառելով գրեթե ոչ մի սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ։ Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված մեր քայլերը բարձր են գնահատվում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից։ Մենք իրականացնում ենք քաղաքականություն, որի նպատակն է ապահովել հավասար պայմաններ բոլորի համար։ Օտարերկրյա ընկերությունները պետք է իրենց հարմարավետ եւ ապահով զգան Հայաստանում։
Հայաստանը կարող է յուրահատուկ կամուրջ հանդիսանալ Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության անդամ երկրների միջեւ՝ մի կողմից հաշվի առնելով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամա
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ մասնակցել է «ՏՏ արտապատվիրում եւ ներդրումներ» խորագրով տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային գիտաժողովին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջույնի խոսքում կառավարության ղեկավարը նշել է, որ բարենպաստ ներդրումային եւ գործարար միջավայրի, բավարար ենթակառուցվածքների առկայությունը, արտահանման ընդլայնման ներուժ ունեցող ոլորտների զարգացումն ու այդ ոլորտներում առկա մրցակցային առավելություններն այն հիմնական գործոններն են, որոնք Հայաստանը գրավիչ եւ հետաքրքիր են դարձնում ներդրողների համար։ «Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականությունը ձեւավորվել եւ իրականացվում է ազատական սկզբունքների հիման վրա եւ նպատակաուղղված է Հայաստանի ինտեգրմանը համաշխարհային տնտեսությանը։ Հայաստանում ներկայումս գործում են մի շարք առեւտրային արտոնյալ ռեժիմներ, աշխատուժը բավական կրթված եւ որակավորված է, արտահանումը չի հարկվում, չկա արտահանման քանակական սահմանափակում։ Բացի այդ, Հայաստանն առաջատարն է ԱՊՀ երկրների շարքում տնտեսության ազատության եւ գործարարությամբ զբաղվելու ցուցանիշներով։ Դրա մասին են վկայում միջազգային հեղինակավոր կառույցների կողմից հրապարակվող բազմաթիվ վարկանիշները»,–ասել է վարչապետը։
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է, եւ վերջին տարիներին այս բնագավառում արձանագրվել է զգալի առաջընթաց։
«Այս ոլորտ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|