Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 20 21 22 23 24 ... 51 52 »
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Օրակարգային առաջին հարցով խորհուրդն անդրադարձել է ՏՀՏ ոլորտի ընկերություններում նորավարտ մասնագետների պրակտիկայի անցկացման հետ կապված խնդիրներին եւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածում փոփոխություն կատարելու առաջարկությանը։ Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, խորհրդի անդամները հանդես են եկել իրենց դիտարկումներով եւ առաջարկություններով։ Վարչապետ Աբրահամյանն առաջարկել է ներկայացված փաստարկների հիման վրա շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ անցկացնել լրացուցիչ քննարկումներ եւ դրանց արդյունքների հիման վրա ներկայացնել համապատասխան առաջարկություններ։
Այնուհետեւ խորհուրդը քննարկել է ֆիզիկամաթեմատիկական եւ տեխնիկական ֆակուլտետներում ընդունելության քննությունների ցանկում «Ֆիզիկա» առարկան պարտադիր դարձնելու առաջարկը։ Նշվել է, որ ՀՀ հանրակրթական համակարգը հիմնականում կարողանում է ֆիզիկայից ապահովել շրջանավարտների այնպիսի կրթական մակարդակ, որն անհրաժեշտ է ՀՀ եւ արտասահմանյան բուհերի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետներում ֆիզիկայի եւ դրա հետ կապված ուսուցումն անհրաժեշտ մակարդակով իրականացնելու համար։ Միաժամանակ, որպես փաստակ նշվել է, որ ՏՏ, հեռահաղորդակցական եւ ճարտարագիտական ոլորտների մասնագետների ապագա գործնական հմտությունների եւ կար
...
Կարդալ շարունակությունը »
|
Զոհված զինծառայողների ընտանիքի անդամները կենսաթոշակից բացի, նաեւ պարգեւավճար կստանան.
ՀՀ կառավարության որոշմամբ՝ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին՝ անկախ կենսաթոշակային տարիքից, աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության կենսաթոշակ ստանալու հանգամանքից, նշանակվում է ամենամսյա պարգեւավճար։ Այն կազմում է 30 հազար դրամ, որը համամասնորեն բաժանվում է ընտանիքի անդամների միջեւ։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության կենսաթոշակային ապահովման բաժնի պետ Արմեն Աղաբալյանը։
Դիտարկմանը, թե որքանո՞վ են այդ ընտանիքներն իրազեկված իրենց իրավունքների մասին, բաժնի պետն ասաց, որ զոհված զինծառայողների վերաբերյալ փաստաթղթերը տարածքային զինկոմիսարիատներն ուղարկում են զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն։ Փաստաթղթերը այդտեղ գրանցելուց հետո ընտանիքը ստանում է համապատասխան զոհվածի կարգավիճակ, եւ ընտանիքի անդամներին բացատրում են նրանց իրավունքներն ու արտոնությունները։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՍԱՊԾ պետի տեղակալ Սմբատ Սաիյանը՝ ներկայացնելով, թե ինչ սոցիալական արտոնություններ է նախատեսում ՀՀ օրենսդրությունը զինծառայողների զոհվելու, մահանալու կամ հաշմանդամ դառնալու դեպքում, նշեց, որ զոհված զինծառայողների ընտանիքներին կերակրողին կորցնելու դեպքում նշանակվում է զինվորական կենսաթոշակ։ Իսկ մարտական գործողությունն
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ ՀՀ Ազգային ժողովը սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը։
Նիստի մեկնարկին պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են վերջին օրերին ղարաբաղա—ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետեւանքով զոհված հայ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց հիշատակը։
Այնուհետեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընթերցել է ղարաբաղա—ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման եւ ռազմական լայնամասշտաբ գործողությունների վերսկսման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական խմբակցությունների եւ խմբակցություններում չընդգրկված պատգամավորների հայտարարությունը։
Խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը եւս իրենց ելույթներում անդրադարձել են ղարաբաղա—ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին՝ դատապարտելով Ադրբեջանի սադրիչ գործողությունները։
Այնուհետեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է նստաշրջանի, ապա նաեւ՝ քառօրյա նիստերի օրակարգերի, ինչպես նաեւ հետաձգումների ու լրացումների մասին ԱԺ որոշման նախագծերը։ Քվեարկությամբ խորհրդարանը հաստատել է օրակարգերի նախագծերը։
Պատգամավորներն այնուհետեւ քվեարկությամբ ընդունել են նախորդ քառօրյա նիստերում քննարկված «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատա
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Արգո Ավակովին՝ հավատարմագրման նամակի հանձնման կապակցությամբ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Շնորհավորելով դեսպան Ավակովին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան առաքելության իրականացման գործում եւ նշեց, որ արտգործնախարարությունը կշարունակի ամենայն աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աշխատանքներին։
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը հավաստիացրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ Հայաստանում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը պահպանելու եւ բարձրացնելու, ՀՀ իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության հետ հաստատված փոխգործակցությունն ամրապնդելու համար։
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ ԵԱՀԿ—Հայաստան հարաբերությունները միշտ աչքի են ընկել բազմաբովանդակությամբ եւ իրենց մեջ ներառում են ՀՀ ակտիվ ներգրավվածությունը ԵԱՀԿ գործունեության բոլոր երեք հարթություններում։ Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը՝ նշելով, որ այն տարածաշրջանում միակ ամբողջ ծավալով գործող ԵԱՀԿ ներկայացուցչությունն է։
Էդվարդ Նալբանդյանը եւ Արգո Ավակովը քննարկեցին Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացը, ԵԱՀԿ գրասենյակի օժանդակությամբ իրականացվող ծրագրերը։
|
Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություն Հայ ազգային կոնգրեսը առաջարկել է մյուս ուժերին հանդես գալ ընտրական օրենսգրքի հետ կապված միասնական պահանջներով։ Նրանք իշխանությունից պահանջելու են հրապարակել ընտրությանը մասնակցած քաղաքացիների անունները, մաքրել ընտրացուցակները, բազմակի քվեարկության բացառման նպատակով կիրառել մատների թանաքոտման մեխանիզմ եւ այլն։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամին նշեց, որ անհրաժեշտ է այնպիսի ԸՕ—ի հաստատում, որը կապահովի լրջագույն հասարակական—քաղաքական ուժերի վերահսկողություն. «Այս առումով կարեւորագույն խնդիրը, որ դրված է ընդդիմադիր ուժերի, քաղաքացիական հասարակության առջեւ, միասնական պլատֆորմի ստեղծումն է»։ Նա տեղեկացրեց, որ ինտենսիվ հանդիպումներ են ունենում եւ քաղաքացիական հասարակության հետ, եւ քաղաքական ուժերի հետ, եւ դրանց արդյունքում ձեւավորում է այդ միասնական պլատֆորմը. «Դրա էության շուրջ կոնսենսուսն արդեն կա. մնում են դետալները։ Արդեն «Հայկական վերածնունդն» էլ է միանում այդ պլատֆորմին, ուրախ ենք ցանկացած քայլի համար, որ տանում է կոնսոլիդացիայի»։
«Ժառանգությունը», պաշտպանելով ՀԱԿ—ի 5 առաջարկները, այնուամենայնիվ, չի պատրաստվում միանալ միասնական պլատֆորմին։ «Ես կարծում եմ, որ ՀԱԿ—ի առաջնորդ Լեւոն Տեր—Պետրոսյանը Հայաստանում ավտորիտար ռեժիմի կնքահայրն է, կանգնած է ավտորիտար ռեժիմի ակունքներում, ուստի մենք այդպիսի քաղաքական ուժի միանալու խնդիր չու
...
Կարդալ շարունակությունը »
|
ԱԺ պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովը՝ Հովհաննես Սահակյանի նախագահությամբ, երեկ խորհրդարանական խմբակցությունների մասնակցությամբ կազմակերպել էր քննարկում «ՀՀ ընտրական օրենսգիրք» Կ—960 նախագծի շուրջ։ Քննարկմանը մասնակցել են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։
Հովհաննես Սահակյանը, կարեւորելով ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումները, տեղեկացրել է, որ մինչեւ երկրորդ ընթերցում այն բոլոր առաջարկներն ու մտահոգությունները, որոնք կլինեն կառուցողական, կընդունվեն։
Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձել է օրենսգրքի նախագծի այն հիմնական դրույթներին, որոնք հանրությանն առավել մտահոգում են։ Նա, մասնավորապես, խոսել է ընտրական օրենսգրքով նախատեսվող այն մեխանիզմներից, որոնք հնարավորություն են ստեղծելու բացահայտել ընտրախախտումները, որոնք այդքան անհանգստացնում են քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։
Խոսելով ընտրական գործընթացից՝ Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ այն պայմանականորեն բաժանել են երեք փուլի։
Ըստ նրա՝ ընտրողներին նախատեսվում է գրանցել նոր մեխանիզմով՝ էլեկտրոնային սարքերով։ Այս եղանակը, ըստ նրա, կիրառելի է մեր երկրում, քանի որ ցուցակներն էլեկտրոնային տեսքով առկա են, ի տարբերություն այլ
...
Կարդալ շարունակությունը »
|
Կառավարությունում երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման եւ կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հայաստանի Հանրապետության Անկախության 25–ամյակը մեր ամենանվիրական տոնն է։ Սա հրաշալի առիթ է արժեւորելու, հիշելու, քննարկելու, վերլուծելու, գնահատելու մեր ձեռքբերումները։ Հանձնաժողովը պետք է ամեն ինչ անի, որ պատշաճ կերպով եւ մեծ հանդիսավորությամբ նշենք Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 25–րդ տարեդարձը»,–բացելով նիստը՝ ասել է Հովիկ Աբրահամյանը։
Այնուհետեւ վարչապետը խոսքը փոխանցել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, հանձնաժողովի նախագահի տեղակալ–տոնական միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանին, ով մանրամասներ է ներկայացրել Անկախության 25–ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի մշակման հարցի շուրջ։ «Անկախության 25–րդ տարեդարձի միջոցառումների հիմնական ուղղվածությունն առաջարկում եմ դիտարկել հանրապետության նախագահի մատնանշած երկու գաղափարախոսական առանցքի՝ որպես կայացած անկախ պետություն, պետականություն առաջ շարժվելու եւ անկախության 25–ամյա սերունդի ձեռքբերումները ներկայացնելու գաղափարների շուրջ»,–նշել է Վիգեն Սարգսյանը։
Նիստում քննարկվել են Անկախության 25–ամյակի խորհրդանիշի եւ կարգախոսի ըն
...
Կարդալ շարունակությունը »
|
Ինչպես արդեն տեղյակ ենք, ՀՀ կառավարությունը գազի գինը նվազեցնելու հետ կապված հարցով դիմել է ռուսական կողմին։ Ներկայումս Հայաստանի սահմանին ՌԴ—ից մատակարարվող գազի 1000 խմ—ն արժե 165 դոլար։ Նախորդ շաբաթ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին գործարարները խնդրել են՝ ելնելով էներգակիրների գների համաշխարհային դինամիկայից, ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում դիմել ՌԴ—ին՝ ներմուծվող գազի սակագնի նվազեցման եւ արտադրողների համար ազգային արժույթով գնագոյացման խնդրանքով։ Հիշեցնենք, որ ձեռներեցները ներկայացրել էին նաեւ իրենց ծրագրերը, հնարավորություններն ու դիտարկումները թե՛ աշխատատեղերի պահպանման եւ թե՛ արտահանման խթանման վերաբերյալ։ Ի պատասխան վարչապետը շեշտել էր, որ էներգակիրների հարցով ՀՀ իշխանություններն արդեն դիմել են ՌԴ իշխանություններին, ու հաշվի առնելով ՌԴ հետ մեր գործընկերության ռազմավարական բնույթը, ակնկալվում է խնդրի դրական լուծում։
Ի վերջո, ի՞նչ է պատասխանել ռուսական կողմը, կա՞ն նախադրյալներ, որ չի մերժի։ Այս եւ նմանօրինակ հարցերին ի պատասխան էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նկատեց. «Եթե ՌԴ—ից Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու նախադրյալներ չլինեին, ՀՀ կառավարությունը դժվար թե դիմեր ռուսական կողմին։ Երբ պատասխանը լինի, բոլորս կիմանանք։ Աներկբա է, որ էներգակիրների գները տնտեսության համար կարեւոր նշանակություն ունեն։ Կարծում եմ, որ մեր տնտեսավարողների, մանավանդ նրանց համար, ովքեր գազի մեծ սպառողներ են, այդ հնարավորությունը չօգտագործելը սխալ է»։
Ի՞նչ գնա
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է կենցաղային ապրանքների եւ սննդամթերքի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող մի շարք տնտեսավարողների՝ իրենց խնդրանքով, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպմանը ներկա են եղել նաեւ կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարները։
Հայրենական արտադրողները ներկայացրել են իրենց մտահոգությունները տեղական արտադրանքի մրցունակության եւ աշխատատեղերի պահպանման վրա էներգակիրների գների բացասական ազդեցության վերաբերյալ։ Գործարարները խնդրել են վարչապետին՝ ելնելով էներգակիրների գների համաշխարհային դինամիկայից, ԵՏՄ անդամակցության շրջանակներում դիմել Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությանը՝ ներմուծվող գազի սակագնի նվազեցման եւ արտադրողների համար ազգային արժույթով գնագոյացման խնդրանքով։ Գործարարները ներկայացրել են նաեւ իրենց ծրագրերը, հնարավորություններն ու դիտարկումներն աշխատատեղերի պահպանման եւ արտահանման խթանման վերաբերյալ։
Վարչապետ Աբրահամյանն անթույլատրելի է համարել որեւէ աշխատատեղի կրճատումը։ Նրա խոսքով՝ կառավարությունը պատրաստ է տարբեր գործիքներով աջակցել մեր արտադրողներին աշխատատեղերի պահպանման եւ ձեռնարկությունների զարգացմանը նպաստելու համար։ Վարչապետն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության եւ այլ գործընկերների հետ տնտեսական հարաբերությունների առաջընթացն էապես կախված է տնտեսական մրցունակությունը չսահմանափակող էներգակիրների գներից, եւ նշել է, որ էն
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ շարունակվել են տեղական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ քննարկումները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Կառավարության ղեկավարին, մասնավորապես, ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝ ստեղծվելիք արտահանման խթանման խորհրդի գործունեության գերակա ուղղությունների, մեխանիզմների եւ գործիքակազմի վերաբերյալ։ Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, արծարծվել են խորհրդի աշխատակարգին եւ գործունեության առաջնահերթություններին վերաբերող հարցեր։ Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հորդորել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին՝ համատեղել ջանքերը ոլորտում առաջընթաց արձանագրելու համար։ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա լրամշակել փաստաթուղթը եւ ներկայացնել ստորագրման։
|
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության եւ գործողությունների համադրման ծրագրի շրջանակներում աշխատանքային այցով Արցախում էր ՀՀ պաշտպնության նախարար Սեյրան Օհանյանը։
Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարն արցախցի իր պաշտոնակից գեներալ—լեյտենանտ Լեւոն Մնացականյանի եւ ՊԲ բարձրաստիճան հրամկազմի ուղեկցությամբ տեղերում ծանոթացել է ադրբեջանա—ղարաբաղյան հակամարտության շփման գծում (սահմանային գոտում) տիրող իրադրությանը, հակառակորդի ոտնձգություններին առավել նպատակային եւ արդյունավետ հակազդելու ուղղությամբ տարվող աշխատանքներին, հանդիպումներ ունեցել եւ հրամանատարների հետ քննարկել առաջիկա անելիքները, զրուցել դիրքերում մարտական հերթապահությունն իրականացնող զինծառայողների հետ։
Նախարարը գոհունակություն է հայտնել դիրքապահների անձնվեր ծառայության ու պարտականությունների անթերի կատարման կապակցությամբ եւ համոզմունք հայտնել, որ նրանք կշարունակեն այսուհետեւ եւս աչալուրջ լինել սահմաններում եւ արժանի հակահարված հասցնել հակառակորդի դիվերսիոն ստորաբաժանումների սադրիչ գործողություններին, որոնք ամեն կերպ փորձում են սրել իրավիճակը եւ շփման գծում լարվածություն պահպանել՝ մշտապես խախտելով հրադադարի ռեժիմը։
Լրագրողների հետ կիսելով շրջագայությունից ստացած իր տպավորությունները, Ս. Օհանյանը, մասնավորապես, նշել է. «Այցելությունների, սպայակազմի եւ զինվորների հետ ունեցած հանդիպումների, դիրքերում տեղի ունեցած իրադարձությունների վերլուծության արդյունքում մենք եկանք այն եզրակացությ
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ եւ լիազոր դեսպաններին, դեսպանությունների ներկայացուցիչներին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը կարեւորել է նման ձեւաչափով հանդիպումների անցկացումը, որոնք թույլ են տալիս քննարկել օրակարգային հարցերը եւ վեր հանել հնարավոր խնդիրները։ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ իշխանությունները կարեւորում են Հայաստանի՝ Եվրոպական միության հետ շարունակական համագործակցության զարգացումը։ Կառավարության ղեկավարի խոսքով, ԵՄ հետ համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա, եւ Հայաստանը հանձնառու է խորացնել ու ամրապնդել այն ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձեւաչափերով։ Վարչապետը նշել է, որ 2015 թվականը ԵՄ հետ ինտենսիվ փոխգործակցության տարի էր, եւ այդ գործընթացի տրամաբանական հանգուցալուծումն էր դեկտեմբերի 7–ին Բրյուսելում կայացած նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը։ Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ ինտենսիվ քննարկումների միջոցով կողմերը կկարողանան մինչեւ հաջորդ տարեվերջ համաձայնության գալ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ, ինչը կարտացոլի երկկողմ հարաբերությունների ծավալն ու խորությունը եւ նոր ուղենիշներ կսահմանի փոխշահավետ համագործակցության համար։
Իր եւ դեսպանների անունից Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|