ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 24.12.2024, 16:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 21 22 23 24 25 ... 51 52 »

Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրինագծերը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Պատգամավորներն այնուհետեւ շարունակել են առաջին ընթերցմամբ քննարկել «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է չսահմանափակել ձերբակալված կամ կալանավորված անձանց՝ փաստաբանների կամ քրեական գործով պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ հանդիպումները աշխատանքային եւ ոչ աշխատանքային օրերին։ Ընդ որում, հանդիպումների ժամն ու տեւողությունը եւս չեն սահմանափակվելու։ Նախատեսվում է, որ նախագծի ընդունմամբ կապահովվի ձերբակալված եւ կալանավորված անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի պատշաճ իրացումը, ինչը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով։ Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին պատգամավորներն ուղղել են բազմաթիվ հարցեր եւ առաջարկներ։
Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները ներկայացրել են իրենց առաջարկներն ու մտահոգությունները, անդրադարձել կալանավայրերում առկա հիմնախնդիրներին, ցմահ ազատազրկված անձանց պահման պայմաններին։ Մասնավորապես, Հովհաննես Մարգարյանը կարեւորել է նախագծի ընդունումը, անդրադարձել կալանավայրերում առկա խնդիրներին ու անազատության մեջ գտնվող անձանց իրավունքների պաշտպանությանը։ Արտաշես Գեղամյանն իր ելույթում անդրա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 509 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.12.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ առաջարկությամբ ՄԱԿ—ի գլխավոր վեհաժողովը դեկտեմբերի 9—ը հռչակել է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր։
Այդ առթիվ, ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, երեկ ուղերձ է հղել նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԸ։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր միջազգային հանրությունն առաջին անգամ պաշտոնապես նշում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը։ Մարդկության դեմ գործված ամենածանր հանցագործության կրկնությունն էր, որ հանգեցրեց ցեղասպանություն եզրույթի ստեղծմանն ու դրա հիման վրա 1948 թվականին «Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման եւ դրա պատժի մասին» կոնվենցիայի ընդունմանը. այն նոր՝ իրավական էջ բացեց ցեղասպանությունների սահմանման եւ ցեղասպանությունների կանխարգելման համամարդկային պայքարում։
Մեր օրերում, երբ աշխարհի առաջադեմ հանրությունը ոգեկոչում է նախորդ դարի ամենավայրագ հանցագործությունների կարեւոր տարելիցները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության 100—րդ, Օսվենցիմի ազատագրման 70—րդ, Կամբոջայի ցեղասպանության 40—րդ, ինչպես նաեւ Ռուանդայի, Պոնտոսի հույների, ասորիների եւ այլ վայրերում տեղի ունեցած ցեղասպանությունների տարելիցները, մեր աչքի առջեւ շարունակում է խեղվել մարդկության պատմությունը, մեր աչքի առջեւ իրականացվում են էթնիկ զտումներ, զանգվածային սպանություններ, ոչնչացվում են քաղաքակրթության ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 436 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.12.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ազգային ժողովի հերթական նիստի երրորդ օրվա վերջում կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին։
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի խնդրանքով անդրադարձել է Ադրբեջանի վերջին սահմանային ոտնձգությանը։ «Իրականության մեջ իրադրությունը Հայաստանի եւ Արցախի սահմաններում մնում է լարված։ Վերջին օրերին՝ մեր սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի նախօրյակին եւ հիմա, լարվածությունը հասել է իր գագաթնակետին։ Կրակում են ոչ միայն հրաձգային զենքերից, այլ նաեւ խոշոր տրամաչափի ականանետերից. ընդ որում, օրվա ընթացքում բավականին մեծ քանակությամբ։ Պաշտպանության բանակի հարավ—արեւելյան մասում նույնիսկ տանկերից են կրակել մեր դիրքերի ուղղությամբ։ Միանգամից պետք է ասեմ, որ սա Ադրբեջանի ղեկավարության վարած քաղաքականության տրամաբանական շարունակությունն է, որը տանում է ապակայունացման՝ չհասկանալով, որ բանակցային գործընթացքում միայն խաղաղ պայմաններն են եւ առաջին գծում վստահության մթնոլորտի ստեղծումն է, որը կարող է տանել դեպի երկխոսություն եւ հարցին վերջնական լուծում տալ։ Նրանց ղեկավարությունն այս ամենը չի հասկանում։ Այդ տրամաբանության հիմքում ընկած է այն, որ փորձ է կատարվում խոսել Հայաստանի եւ Արցախի հետ ուժի տեսանկյունից։ Նաեւ չեմ բացառում, որ Հայաստանի Հանրապետության շուրջը եւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակից ելնելով՝ կարող են նաեւ տարբեր հաշվարկներ ունենալ իրավիճակի սրման ուղղությամբ»։ Նախարարն ավելացրեց, որ արդեն հասուն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 461 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.12.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ շարունակել է քննարկել «Հայաստանի Հանրապետության 2016—2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը։
Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել պատգամավորները։
Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ՝ գնալով մեծանում են գործազրկությունը, աղքատությունն ու արտագաղթը, սակայն վիճակագրական ծառայության տվյալներով դրանց ցուցանիշները բարելավվում են։
Մհեր Շահգելդյանը ՀՀ ազգային վիճակագրության ծառայության պետին առաջարկել է ուշադրություն դարձնել կիրառվող մեթոդաբանությանը։ Ըստ պատգամավորի, արեւմտյան երկրներում կիրառվող մեթոդաբանության կիրառումը մեր երկրում արդյունավետ չէ։
Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ վիճակագրական ծառայության ներկայացրած թվերն իրականության հետ չեն առնչվում։ Պատգամավորն անդրադարձել է երկրի համախառն ներքին արդյունքին եւ գյուղատնտեսության ոլորտի վիճակագրությանը։
Հեղինե Բիշարյանի խոսքով՝ այն թվերը, որոնք ներկայացրել է վիճակագրական ծառայությունը, իրականությանը չեն համապատասխանում. դրանք տարբերվում են իրականությունից եւ մտահոգիչ են։
Թեւան Պողոսյանն անդրադարձել է վիճակագրական ծառայության աշխատանքներին՝ նշելով, որ պետք է աշխատանքներ իրականացնել՝ բարձրացն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 449 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70—րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ երեկ գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած կարգով, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Պատգամավորները քվեարկությամբ հաստատել են 2015 թվականի նոյեմբերի 23—ին հրավիրված արտահերթ նիստի անցկացման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծը, որով առաջարկվում է արտահերթ նիստի յուրաքանչյուր օր՝ ժամը 11։00—ին, գումարել մեկուկես ժամ տեւողությամբ չորս նիստ՝ յուրաքանչյուր ընդմիջման տեւողությունը սահմանելով կես ժամ։
ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել ՀՀ նախագահի ներկայացրած 2015 թվականի հոկտեմբերի 16—ին Բուրաբայում ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրությունը։ Սուրեն Կարայանը նշել է, որ արձանագրությունը սահմանում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների առանձին տեսակների ներմուծման եւ շրջանառության կարգավորման առանձնահատկությունները՝ կապված Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի Հանրապետության անդամակցության հետ։ Արձանագրության դրույթները վերաբերում են այն ապրանքներին, որոնք ընդգրկված են երրորդ երկրներից Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների ցան ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 519 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը շնորհավորել է պարոն Սաջադիին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնել, որ նրա ակտիվ գործունեությունը կնպաստի երկու երկրների ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում հայ–իրանական փոխգործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը։ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է տնտեսության տարբեր ճյուղերում կապերի ընդլայնումը եւ համոզմունք հայտնել, որ Հայաստանի եւ Իրանի կառավարությունների սերտ փոխգործակցությունը, նախորդ ամիս տեղի ունեցած ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի պաշտոնական այցը ՀՀ եւ երկու երկրներում անցկացված գործարար համաժողովները նոր թափ կհաղորդեն համատեղ ծրագրերի իրականացմանը։ 
Դեսպան Սաջադին վարչապետ Աբրահամյանին է փոխանցել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույններն ու նշել, որ պատրաստ է իր ակտիվ աշխատանքով ջանքեր ներդնել Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար։ Դեսպանը բարձր է գնահատել վարչապետ Աբրահամյանի գործուն մասնակցությունը հայ–իրանական տնտեսական փոխգործակցության խորացման հարցում եւ վստահություն հայտնել, որ առաջիկայում այդ ուղղությամբ կգրանցվեն մեծ հաջողություններ։ Սեյեդ Քազեմ Սաջադին ընդգծել է, որ դրանում մեծապես շահագրգի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 466 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Հայաստանը պատրաստ է դառնալ միջազգային գործարար համայնքի շահերի կենտրոն՝ բիզնես գործունեության համար բարենպաստ պայմաններին հավելելով ավանդական հայկական հյուրընկալությունը։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Հայաստան—ԱՄՆ առեւտրի եւ ներդրումների հարցերով խորհրդի առաջին նիստին նման տեսակետ է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ միջազգային խոշոր ընկերություններին առաջարկելով դիտարկել Հայաստանում գլխամասային կենտրոններ հիմնելու հնարավորությունները։ «ԱՄՆ ներդրողները վաղուց գնահատել են Հայաստանի հնարավորությունները, մասնավորապես ծառայությունների, զբոսաշրջության, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների, խորհրդատվության ոլորտներում»,– ասել է Ճշմարիտյանը՝ համոզմունք հայտնելով, որ ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ վերջերս ստորագրված առեւտրի ներդրումների մասին շրջանակային համաձայնագիրը նոր պայմաններ է ստեղծում ներդրումների, ապրանքաշրջանառության եւ առեւտրի խրախուսման համար։
ՀՀ—ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի գնահատմամբ՝ Հայաստանում ամերիկյան բիզնեսի համար իրական հնարավորություններ կան, եթե դրա համար ստեղծվեն նպաստավոր պայմաններ։ Դեսպանը հատկապես կարեւորել է խաղի հավասար պայմանների ապահովումը բոլոր օտարերկրյա ներդրողների համար։ «Հանդիպումների նպատակը ամերիկյան ներդրողների համար Հայաստանում գրավիչ միջավայրի ձեւավորում ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 349 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է բարձր տեխնոլոգիաների ասպարեզում նշանակալի ներդրում ունեցած, կիբերանվտանգության աշխարհահռչակ մասնագետ, այդ ոլորտում աշխարհի խոշորագույն մասնավոր ընկերություններից մեկի՝ «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկուն, ով արժանացել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի 2015 թվականի մրցանակին։
Նախագահը ողջունել է Եվգենի Կասպերսկուն եւ նրա տիկնոջը՝ Խու Շիրոնգին մեր երկրում՝ նշելով, որ Հայաստանը մեծ տեղ է հատկացնում իր տնտեսության կարեւորագույն ճյուղերից մեկի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը։ Սերժ Սարգսյանը անգնահատելի է համարել այն աշխատանքը, որ կիբերանվտանգության ոլորտում իրականացնում է Եվգենի Կասպերսկու գլխավորած լաբորատորիան, եւ հաջողություններ մաղթել նրան այդ կարեւորագույն աշխատանքում։
Եվգենի Կասպերսկին նշել է, որ արդեն երրորդ անգամ է այցելում Հայաստան՝ ամեն անգամ հասցնելով համատեղել աշխատանքը զբոսաշրջության հետ եւ հրաշալի տպավորություններ ունի երկրից։ Նա ընդգծել է, որ ՏՏ ոլորտում Հայաստանի առաջընթացը նկատելի է։
«Ես շատ ուրախ եմ այս հեղինակավոր մրցանակին արժանանալու կապակցությամբ։ Հպարտ եմ, որ համալրեցի նրա դափնեկիրների ցուցակը ՏՏ համայնքի իսկական լեգենդների հետ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել գործադիր խորհրդին՝ մրցանակի եւ երկրում այս ոլորտին մոտիկից ծանոթանալու հնարավորության համար։ Աշխարհը ավելի է համակարգչայնացվում ու թվայնացվում, եւ տնտ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 422 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70—րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ երեկ, ժամը 11։00—ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած կարգով, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Պատգամավորները քվեարկությամբ հաստատել են 2015 թվականի նոյեմբերի 10—ին հրավիրված արտահերթ նիստի անցկացման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծը, որով առաջարկվում է արտահերթ նիստի յուրաքանչյուր օր՝ ժամը 11։00—ին, գումարել մեկուկես ժամ տեւողությամբ չորս նիստ՝ յուրաքանչյուր ընդմիջման տեւողությունը սահմանելով կես ժամ։
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա—Երեւան ուղեւորատար ավտոբուսի եւ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի վթարներից զոհված մեր հայրենակիցների հիշատակը։ Գալուստ Սահակյանն Ազգային ժողովի անունից ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին՝ մաղթել շուտափույթ ապաքինում։
Աժ նախագահ Գալուստ Սահակյանը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ շնորհավորել է տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին՝ մաղթելով առողջություն, բարեկեցություն, հաջողություն՝ ի շահ յուրաքանչյուր համայնքի եւ մեր միասնական պետության։
Պատգամավորները ողջունել են նաեւ երիտասարդներին՝ Երիտասարդության ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 443 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանի նախաձեռնությամբ ՀՀ նախագահի եւ ՀՀ առողջապահության նախարարի հրավերով հոկտեմբերի 5—ից Հայաստանում է ԱՄՆ—ի բազմափորձ բժիշկների եւ մասնագետների պատվիրակությունը։ Նրանց այցի նպատակն էր հայ գործընկերներին փոխանցել բժշկության ոլորտում ունեցած իրենց փորձն ու գիտելիքները, կիսվել մասնագիտական կարողություններով, ինչպես նաեւ բժիշկների հետ համատեղ մասնագիտական աշխատանք իրականացնել։ Պատվիրակության կազմում տարբեր մասնագիտացմամբ բժիշկներ էին՝ լյարդաբաններ, գինեկոլոգներ, ատամնաբույժներ, մանկաբույժներ, վիրաբույժներ, դեղագետներ եւ այլն։
Ամերիկյան մասնագետներն աշխատել են ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ ՀՀ մարզերում։ Այս ընթացքում պատվիրակության անդամները եղան նաեւ տարբեր մարզերում, կատարելով անհատույց բժշկական խորհդատվություններ, վիրահատություններ։
Պերճ Ապգարյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց կատարված աշխատանքների արդյունքները՝ տալով իր գնահատականը հայ մասնագետների հետ ընդհանուր շփումից. «Մեր առաքելության հիմնաքարն ամուր է, որի մասին ՀՀ նախագահի հետ զրուցել ենք եւ ստեղծել հարատեւ միասնաբար համագործակցելու հիմք՝ հայրենիք—սփյուռք միակցության հարցում ունենալով մեր ներդրումը։
Անցած օրերին մեր մասնագետները գտնվել են ՀՀ մարզերում եւ Երեւանում։ Մենք կարողացանք հարազատ կապ ստեղծել ոչ միայն գերատեսչության, այլեւ Հայաստանի հիվանդանոցներում աշխատող հայ մասնագետների, ղեկավարների հետ։ Հանդիպումը գործընկերների հետ երաշխիք է նրանց հետ հարատեւ կ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 427 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով երեկ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Զվարթնոց» օդանավակայանում Իրանի իր գործընկերոջը դիմավորել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ կառավարությունում ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությանը։
ՀՀ վարչապետի եւ ԻԻՀ առաջին փոխնախագահի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հայ–իրանական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Ողջունելով ԻԻՀ առաջին փոխնախագահին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին ՀՀ կառավարությունում՝ ՀՀ վարչապետը նշել է. «Ջերմ հիշողություններ ունեմ անցած տարի Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած իմ այցից, որը լավ առիթ էր երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը հանգամանալից քննարկելու եւ անելիքները նախանշելու համար։ Մենք միշտ կարեւորել ենք բարեկամ եւ հարեւան Իրանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը։ Իրանը մեր կարեւորագույն գործընկերներից է, որի հետ համագործակցության հարուստ օրակարգ ունենք»։ Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ Իրանի առաջին փոխնախ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 472 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր.
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել էր Սյունիքի մարզ։ Այցի շրջանակներում հանրապետության նախագահը ծանոթացավ Շաքի—Սիսիան—Տոլորս ճանապարհի շինարարության ընթացքին, հանդիպում ունեցավ շահառու համայնքների բնակիչների հետ։
Վերականգնվող ճանապարհը բաղկացած է երկու հատվածից, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է 29.03 կմ, իսկ ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 2.5 մլրդ ՀՀ դրամ է։ Առաջին հատվածը Երեւան—Երասխ—Գորիս—Մեղրի—Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհից մինչեւ Սիսիան քաղաքի վերջնամասն է, որի շինարարական աշխատանքները սկսվել են 2015թ. հունիսի 3—ին, իսկ ավարտը նախատեսված է 2016թ. հոկտեմբերի 27—ին։ Պատասխանատուների ներկայացմամբ, վերականգնվող 9.94 կմ ճանապարհահատվածից ներկայումս ասֆալտապատվել է շուրջ 7.9 կմ—ն։
Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ տնօրեն Արմեն Անդրեասյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ներկայումս աշխատանքների շուրջ 90 տոկոսն ավարտված է, եւ հատվածը շահագործման կհանձնվի ժամկետից շուտ՝ այս տարվա նոյեմբերի ընթացքում։
«Ճանապարհը մոտ 20 տարվա ընթացքում չէր վերանորոգվել ու դժվարանցանելի էր։ Այն կարեւոր նշանակություն կունենա Սիսիան քաղաքի եւ շրջակա համայնքի բնակիչների համար», ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 455 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024