Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 23 24 25 26 27 ... 51 52 »
Երեկ բացվեց տարածաշրջանի ամենախոշոր՝ «ԴիջիԹեք» տեխնոլոգիական միջազգային ամենամյա ցուցահանդեսը։ Հոկտեմբերի 2—4—ը անցկացվող, արդեն տասնմեկերորդ անգամ կազմակերպված ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 170 ընկերություն 10 երկրից։
Բացման արարարողության ժամանակ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը վերահաստատեց, որ բարձր տեխնոլոգիական ոլորտը գտնվում է ՀՀ կառավարության հովանու ներքո, եւ որ այն մեր տնտեսության խոստումնալից, դինամիկ ու արագ աճող ուղղություններից է. «Մենք բարձր տեխնոլոգիաների ոլորտը դիտարկում ենք ոչ միայն որպես ինքնուրույն ճյուղ, որը պետք է զարգանա հընթացս համաշխահային զարգացումներին, այլ ճյուղ, որը կարող է օգնել այլ ոլորտներին՝ որակյալ ծառայություններ մատուցելով»։
Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ այս միջոցառման նկատմամբ հետաքրքրություն է առաջանում ոչ միայն մեր հասարակության շրջանում, այլեւ արտասահմանյան գործընկերների. «Այստեղ կարող եք տեսնել բազմաթիվ ընկերություններ արտասահմանյան կապիտալով, կարող եք տեսնել խոշոր համբավ ունեցող ընկերություններ, որոնք ներկայացված են Հայաստանում»։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կարծում է, որ առաջնայինը տնտեսության ու հանրային կյանքի մեջ մտնելն է. «Այդ զարգացումը նպատակ ունի, որի հիմնական մեխը մարդկանց կյանքը դյուրացնելն է, տնտեսությունը արդյունավետ դարձնելը»։
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ &
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը վարչապետը տեղեկացրել է, որ «Դելոիթ եւ Տուշ» ընկերությունը ներկայացրել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագների հաստատման եւ հնարավոր օպտիմալացման գործընթացն ուսումնասիրող խորհրդատվության առաջին փուլի հաշվետվությունը։ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը համառոտ ներկայացրել է արդյունքները։ Նա նշել է, որ երեք փուլով առաջադրանքը, որը տրված էր «Դելոիթ եւ Տուշ» ընկերությանը հետեւյալն էր. առաջին փուլ՝ Հայաստանի էներգաշուկայի ուսումնասիրում եւ եզրակացություն կատարված գործողությունների վերաբերյալ, երկրորդ՝ սակագնի նվազեցման հնարավորությունների բացահայտում, երրորդ՝ ոլորտի երկարաժամկետ զարգացման ռազմավարության փոփոխմանն ուղղված առաջարկությունների մշակում, մասնավորապես, կառավարության կողմից պատրաստված 2016–2036 թթ. ռազմավարական ծրագրի վերաբերյալ կարծիքներ։ Փոխվարչապետի խոսքով, առաջին փուլում ուսումնասիրվել են արտադրության բաշխման ծախսերը, հանդիպել են բոլոր ընկերությունների հետ։ Արդյունքում ամրագրել են, որ ԱՊՀ երկրների սակագների համեմատության մեջ Հայաստանը գտնվում է նախավերջին տեղում։ «Իհարկե, հարաբերական տեսակետից մեզ մոտ ավելի բարդ է իրավիճակը, եւ
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախօրեին Վարագա Ս. Խաչի տոնին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ 21—րդ դարի երրորդ մյուռոնօրհնեքը, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Մյուռոնօրհության սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Հայոց եկեղեցու նվիրապետական աթոռների ներկայացուցիչներ, թեմակալ առաջնորդներ ու թեմական պատվիրակություններ, գերագույն հոգեւոր խորհրդի անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, ազգային բարերարներ, մշակույթի եւ գիտության գործիչներ եւ Հայաստանից ու աշխարհասփյուռ համայնքներից ժամանած բազմահազար ուխտավոր հայորդիներ։
Հայաստանյայց առաքելական ս. եկեղեցու կյանքի այս կարեւոր պատմական իրադարձությանը Հայոց եկեղեցու հոգեւոր դասին եւ համայն հայ ժողովրդին աղոթակից էին Ղպտի ուղղափառ եկեղեցու, Ասորի ուղղափառ եկեղեցու, Հնդիկ մալաբար եկեղեցու, Ալեքսանդրիայի եւ Համայն Աֆրիկայի Հույն ուղղափառ պատրիարքության, Անտիոքի եւ Համայն Արեւելքի պատրիարքության, Ռուս ուղղափառ եկեղեցու, Սերբիայի ուղղափառ եկեղեցու, Ռումինիայի ուղղափառ եկեղեցու, Կիպրոսի ուղղափառ եկեղեցու, Չեխիայի ուղղափառ եկեղեցու, Ալբանիայի ուղղափառ եկեղեցու, Հռոմի կաթոլիկ եկեղեցու, Հույն կաթոլիկ եկեղեցու, Ասորի կաթոլիկ եկեղեցու, Հայ կաթողիկե եկեղեցու, Անգլիկան եկեղեցու, Ֆինլանդիայի լյութերական եկեղեցու,
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ Գյումրիում տեղի է ունեցել Հայ կաթողիկե Սրբոց Նահատակաց աթոռանիստ եկեղեցու օծման արարողությունը եւ սուրբ պատարագը, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի խորհրդի ներքո՝ տարելիցի հիշատակի ու ոգեկոչման շրջանակներում։ Եկեղեցին «Սրբոց Նահատակաց» անվանումը կրում է ի նշան Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների անմար հիշատակի։
Սրբազան արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտոնատար անձինք, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Հայ կաթողիկե եկեղեցու Սինոդոսի անդամ եպիսկոպոսներ, ինչպես նաեւ եկեղեցու կառուցման բարերարները, աշխարհիկ հյուրեր տարբեր երկրներից։
Արարողությունը կատարվել է Վատիկանի արեւելյան եկեղեցիների նախագահ վսեմաշուք կարդինալ Լեոնարդո Սանդրիի եւ Հայ կաթողիկե եկեղեցու նորընտիր կաթողիկոս պատրիարք ամենապատիվ տեր Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանի համանախագահությամբ։
Եկեղեցու բացման կապակցությամբ պապական նվիրակ Մարեկ եպիսկոպոս Սոլչինսկին ընթերցել է Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի ուղերձը. «Ֆրանցիսկոս սրբազան քահանայապետը իր հոգեւոր մոտիկությունն ու սիրալիր մասնակցությունն է արտահայտում Հայ կաթողիկե հավատացյալներին եւ բոլոր ներկաներին՝ միանալով հասարակաց ուրախությանը։ Սրբազան քահանայապետը խոր գոհունակությունն է արտահայտում այս նախախնամական արարողությամբ, որը պսակում է ջանքերը բոլոր նրանց, ովքեր տարբեր կերպերով մասնակցել են այդ գործին։ Նա ցանկանում է, որ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ կառավարությունն ընդունել է «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ եւ համալրող մասերը, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման համար անհրաժեշտ պայմանները հաստատելու եւ լիազոր մարմին ճանաչելու մասին» որոշում։ Որոշմամբ սահմանվել է, որ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար նախատեսված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ եւ համալրող մասերի, հումքի եւ նյութերի ներմուծումն ազատվում է օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված մաքսատուրքից, եթե դրանք չեն արտադրվում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում (կամ արտադրվում են ներդրումային ծրագրի իրականացման համար ոչ բավարար քանակով) կամ չեն համապատասխանում ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին։ Վերոնշյալ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման, տեղական արտադրության եւ արտահանման խթանման համար։
ՀՀ կառավարությունը նախկինում ընդունած մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ, որոնցով նախատեսվում է
...
Կարդալ շարունակությունը »
|
Գործադիրը եզրակացություն կտա փաստաթղթերին ծանոթանալուց հետո
Կառավարության երեկվա նիստում «Հայաստանի էլեկտրական ցանցերին» վերաբերող հարց քննարկվեց։ Ըստ այդմ, «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերությունը հայտ է ներկայացրել կառավարություն՝ իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերությանն օտարելու մտադրության մասին։
Կառավարությունը հանձնարարեց շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ էներգետիկայի եւ բնական պաշարների, արդարադատության, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարներին, ուսումնասիրել «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերության համապատասխանությունը սկզբունքների չափանիշներին, բանակցել եւ մշակել պայմանագրի նախագիծ, որով «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդը» ամբողջովին կստանձնի ՀՀ կառավարության եւ «Միդլենդ ռեսուրսիս հոլդինգ լիմիթեդ» ընկերության միջեւ 2002թ. օգոստոսի 26—ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից բխող գնորդի բոլոր պարտավորությունները։ Այդ թվում նաեւ այն պարտավորությունները, որոնք «Երեւանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» եւ «Կենտրոնական էլեկտրացանց» ընկերությունների մասնավորեցման մասին» եւ «Էներգետիկայի մասին» օրենքներով սահմանված են ռազմավարական ներդրողի համար։
Նշյալ շահագրգիռ կառույցները նաեւ պետք է ուսումնասիրեն «Ինտեր ՌԱՕ հոլդինգ Բի.Վի.» ընկերության եւ «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերության միջեւ կնքվող «Հայաստանի էլեկտրական ցանցերի» 100 տոկոս բաժնետոմսե
...
Կարդալ շարունակությունը »
|
Սահմանադրության փոփոխությունների վերջնական նախագիծը հանրաքվեի կդրվի դեկտեմբերի սկզբին
Երեկ այդ մասին «Արմենպրեսին» հայտնել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Նա պարզաբանել է. «Մենք այդ հարցում շտապողականություն չենք ցանկանում դրսեւորել։ Երբ կավարտենք առաջին փուլի քննարկումը, հիմնական զեկուցողը կնշի ժամկետը, թե երբ պետք է լինի քվեարկությունը։ Այդ ընթացքում կքննարկվեն առաջին փուլի ժամանակ պատգամավորների ներկայացրած բազմաթիվ առաջարկները, իսկ վերջնական տեքստն Ազգային ժողով կբերվի, հավանաբար, հաջորդ քառօրյա նիստում»։
Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագծի վավերացումից հետո այն կուղարկվի հանրապետության նախագահին։ «Ինձ թվում է՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական բարեփոխումերի նախագծի հանրաքվեի համար ողջամիտ ժամկետը դեկտեմբերի սկիզբն է»,–ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը։
Վահրամ Բաղդասարյանն արձագանքել է ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե սահմանադրական փոփոխությունների նպատակը ոչ թե Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգ հաստատելն է, այլ պարզապես նախագահի պաշտոնը՝ այնպես, ինչպես կա, վերացնելը։
«Եթե Հանրապետականին հաջողվի ունենալ մեծամասնություն, նախագահական ընտրություններում կուսակցությունը կունենա իր թեկնածուն եւ նույն հաջողությամբ կհաղթի նաեւ նախագահական ընտրություններում։ Ես ուղղակի տրամաբանությունը չեմ հասկանում, երբ չեն գնահատում բարեփոխումների իմաստը՝ մեր երկրում հաստատելու ամուր ժողովրդավարական կարգեր, այլ սկսում են պատրվակներ փնտրել, թե նախագահական ինստիտուտն են
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։
Խորհրդարանականները շարունակել են հարցեր ուղղել հիմնական զեկուցող, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին։
Հարցերը հիմնականում վերաբերել են սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի գործունեությանը, սեփականության իրավունքին, Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլի անցկացմանը, մարդու իրավունքներին, համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացմանը, պատգամավորների թվաքանակին, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի լիազորություններին, հասարակական կազմակերպությունների գործունեությանը եւ այլն։
Հարակից զեկուցմամբ հանդես է եկել ԱԺ պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։ Նա նշել է, որ նախագիծը մանրամասն քննարկվել է թե՛ հանձնաժողովի նիստում, թե՛ հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումների ընթացքում, եղել են հարցադրումներ, ներկայացվել են բազմաթիվ առաջարկներ։ Ըստ Հովհաննես Սահակյանի՝ եռօրյա քննարկումների արդյունքում հիմնական զեկուցողի կողմից մանրամասնվել են այն դրույթները, որոնք ներառվել են Սահմանադրության նախագծում։ Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ նախագիծը լուրջ փոփոխությունների եւ ծանրակշիռ աշխատանքի արդյունք է։ Հանձնաժողովը նախագծին տ
...
Կարդալ շարունակությունը »
|
«Մեր արտադրած հնձիչները, խոտհավաքները, գութաններն ու կուլտիվատորները, փորիչներն ու ամբարձիչները ոչ միայն 30—35%—ով էժան են համաշխարհային շուկայում եղած արտադրատեսակներից, այլեւ որակով չեն զիջում, իրենց երկարակեցությամբ էլ գերազանցում են արտասահմանից ներկրվող նմանատիպ սարքավորումներին». հավաստիացումները Վանաձորում գործող «Չինվան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Սամվել Նաջարյանինն է, ով ընկերության գործունեության մասին տեղեկություններ հաղորդեց ընկերության գործունեությանը, հեռանկարներին ծանոթանալու, հնարավոր օգնություն ցուցաբերելու նպատակով հանրույթին այցելած Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին, փոխմարզպետ Արսեն Դարբինյանին, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանին եւ մարզպետարանի մի խումբ մասնագետների։ Նրանց գյուղսարքավորումների արտադրամասերում ծանոթացրեցին թողարկվող արտադրատեսակներին, նշելով, որ մեծաքանակ պատվերի դեպքում ընկերությունը էական զեղչեր է անում։ Ձեռնարկության արտադրանքը ոչ միայն սպառվում է մեր հանրապետությունում, այլեւ Արցախում, Վրաստանում։ Գործարանի պտղատու այգում հյուրերին ցուցադրվեց վերջերս մշակված եւ թողարկված մոլախոտերի քաղհանում եւ ծառերի բների բաժակափոր կատարող սարքի աշխատանքը, որն, ըստ էության, փոխարինում է տասնյակ մարդկանց ձեռքի աշխատանքին։
Լոռու մարզպետն իր աշխատանքային այցը պայմանավորում է նոր աշխատատեղերի բացման հնարավորությունների ուսումնասիրության եւ նոր աշխատատեղերի ապահո
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» կորպորացիայի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դոն Գրենթհեմի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը բարձր է գնահատել «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հետ շարունակական համագործակցությունը եւ նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է երկկողմ փոխգործակցությունն էլ ավելի զարգացնել եւ խորացնել։ Հովիկ Աբրահամյանի խոսքով, ՀՀ կառավարության եւ «Մայքրոսոֆթի» միջեւ մայիսին ստորագրված հուշագիրը եւ պայմանագիրը նոր շունչ են հաղորդել երկկողմ կապերի ընդլայնմանն ու հիմք հանդիսացել նոր ու առավել արդյունավետ ծրագրերի իրականացման համար։ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է ՏՏ ոլորտի ընկերությունների հաջող գործունեությունը մեր երկրում եւ նշել, որ նրանք Հայաստանը մրցունակ են դարձնում աշխարհի ամենազարգացած շուկաներում։ Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել «Մայքրոսոֆթի» աջակցությունը, որն իրականացվում է ՀՀ–ում գործող ինովացիոն կենտրոնի եւ այլ նախաձեռնությունների միջոցով եւ կարեւորել նոր նախաձեռնությունների շարունակական կյանքի կոչումը։
Իր հերթին, Դոն Գերնթհեմը նշել է, որ ուրախ է ՀՀ կառավարության հետ արդյունավետ համագործակցության գործում ձեռք բերված առաջընթացի համար եւ շնորհակալություն հայտնել վարչապետին՝ տարբեր ծրագրերի իրականացման գործում ցուցաբերած օժանդակության համար։ Միաժամանակ, «Մայքրոսոֆթ» կորպորացիայ
...
Կարդալ շարունակությունը »
|
Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ԱԺ համապատասխան հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկված է այսօր մեկնարկելիք ԱԺ աշնանային նստաշրջանի եւ սեպտեմբերի 15—17—ի նիստերի օրակարգերի նախագծերում. օրակարգը կհաստատվի խորհրդարանի նիստում քվեարկության արդյունքում։
Սա նշանակում է, որ փոփոխությունների նախագծի քննարկումը մտնում է նոր փուլ, որտեղ ավելի տեսանելի կլինեն ի մասնավորի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ոչ միայն տեսակետներն ու դիրքորոշումները, այլեւ վերաբերմունքը պետության ապագայի հանդեպ։ Ըստ էության, իրական հնարավորություն է ընձեռված ոչ միայն քաղաքական ակտիվության, այլեւ պոպուլիզմը լավագույնս դրսեւորելու համար։ Սակայն անկախ քաղաքական դիրքորոշումից, առաջին տեղում պետք է լինի այն բանի գիտակցումը, որ խոսքը լրջագույն իրավական փաստաթղթի մասին է, որը կարող է էական եւ օգտակար աշխուժություն առաջացնել թե՛ քաղաքական կյանքում, թե՛ պետության կառավարման համակարգում։
Եթե քաղաքական որոշ ուժերի ձեռնտու է այն քաղաքական նիհիլիզմը, որում իրենք իրենց դրել են թվացյալ աշխուժությամբ, հանգիստ կարող են հավերժ մնալ իրենց մշտնջենական «ոչ»—ի պոչը բռնած, մինչ իշխանությունները շարունակական քաղաքական կամք դրսեւորելով ձեռնամուխ են եղել Սահմանադրության բարեփոխումների շնորհիվ ի մասնավորի քաղաքական դաշտն ավելի դինամիկ, ավելի ժողովրդամետ ու կենսունակ դարձնելուն։ Քննարկման ներկայացված փաստաթուղթը կարող է նորովի բացահայտել քաղաքական ուժերին ու գործիչներին, դառնալ քաղաքական անկեղծ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երկարաժամկետ զարգացման ծրագրում սա նախապայմաններից է
Մեր երկրի էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման՝ մինչեւ 2036թ. ուղիները մշակելիս էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը հաշվի է առել համակարգի երկարաժամկետ ծախսերի, էներգետիկ անվտանգության մակարդակի եւ սեփական էներգետիկ պաշարների զարգացման վրա ազդող հիմնական գործոնները։ Ընդհանուր առմամբ, նախարարության հավաստմամբ, դիտարկվել են հարյուրից ավելի տարբերակներ, որոնք ամփոփվել են վերջնական հղումային եւ մի քանի այլընտրանքային սցենարներում։
Նկատենք, որ փաստաթղթում, որպես հիմնական սցենար, դիտարկված է հղումայինը, որում ընդունված են որոշակի նախապայմաններ։ Դրանից մեկը Ռուսաստանից ներմուծվող բնական գազի գների կիրառումն է՝ համաձայն գործող պայմանագրի։ Նաեւ՝ գործող ատոմային բլոկի շահագործման ժամկետի երկարացումը մինչեւ 2026թ.։ Մեկ այլ նախապայման է մինչեւ 2026թ. Իրան—Հայաստան միջպետական համաձայնագրի պայմանների կատարումը, 2027—ից հետո պայմանների պահպանումը՝ տնտեսապես արդյունավետ լինելու դեպքում։ Հավելյալ՝ ա) 2027—ից նոր՝ 1000 ՄՎտ հզորությամբ ատոմային բլոկի շահագործման հանձնումը։ բ) Վրաստանից էլեկտրաէներգիայի ներմուծման հնարավորության բացակայություն՝ էներգետիկ անվտանգության անհրաժեշտ մակարդակը ապահովելու նպատակով։ գ) Վերականգնվող էներգիայի տնտեսապես հիմնավորված ներուժի իրացումը (սահմանափակելով արեւային ֆոտովոլտայիկ տեխնոլոգիաները 70 ՄՎտ—ով, հողմակայանների հզորությունը 200 ՄՎտ—ով եւ ակնկալելով, որ երկրաջերմային պոտենցիալի ուսումնասիրությունները կտան դրական արդյունք, ու կհիմնավորվի 30 ՄՎտ հզորությամբ երկրաջերմային կայանի կառուցումը դիտ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|