ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 04:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 18 » Քննարկումները կշարունակվեն արտահերթ նիստում /Խորհրդարանն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը/
13:20
Քննարկումները կշարունակվեն արտահերթ նիստում /Խորհրդարանն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը/

Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։
Խորհրդարանականները շարունակել են հարցեր ուղղել հիմնական զեկուցող, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին։
Հարցերը հիմնականում վերաբերել են սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի գործունեությանը, սեփականության իրավունքին, Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլի անցկացմանը, մարդու իրավունքներին, համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացմանը, պատգամավորների թվաքանակին, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի լիազորություններին, հասարակական կազմակերպությունների գործունեությանը եւ այլն։
Հարակից զեկուցմամբ հանդես է եկել ԱԺ պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։ Նա նշել է, որ նախագիծը մանրամասն քննարկվել է թե՛ հանձնաժողովի նիստում, թե՛ հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումների ընթացքում, եղել են հարցադրումներ, ներկայացվել են բազմաթիվ առաջարկներ։ Ըստ Հովհաննես Սահակյանի՝ եռօրյա քննարկումների արդյունքում հիմնական զեկուցողի կողմից մանրամասնվել են այն դրույթները, որոնք ներառվել են Սահմանադրության նախագծում։ Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ նախագիծը լուրջ փոփոխությունների եւ ծանրակշիռ աշխատանքի արդյունք է։ Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն։
Նախագծի վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորները։
Ըստ Գագիկ Ջհանգիրյանի՝ որեւէ իրավական ակտ բարեփոխելու եւ լրամշակելու համար անհրաժեշտ է, որ այդ իրավական ակտը կյանքում գործադրված եւ կիրառված լինի. իսկ արդյոք, ըստ պատգամավորի, գործող Սահմանադրությունն իրական կյանքում լիարժեքորեն իրագործվո՞ւմ է։ Պատգամավորը խոսել է նաեւ խորհրդարանական կառավարման մոդելից եւ ներկայացրել իր մոտեցումները։ Վահե Էնֆիաջյանի կարծիքով՝ նախագծով հստակեցվում են ՀՀ նախագահի, ԱԺ—ի եւ կառավարության գործառույթները։ Պատգամավորը տեղեկացրել է, որ ԲՀԿ խմբակցությունը մասնագիտական առաջարկներ է ներկայացրել նախագծի վերաբերյալ։ Արամ Մանուկյանի կարծիքով՝ կառավարման բոլոր մոդելները լավն են, եթե ճիշտ արտացոլում են տվյալ երկրի վիճակը, նրա առջեւ ծառացած մարտահրավերները եւ այդ ժամանակի համար ճիշտ լուծումներ են առաջարկում։ Սակայն, ըստ պատգամավորի, այսօր Հայաստանում չկա կառավարման մոդելի փոփոխության անհրաժեշտություն։
Արտահերթ ելույթով հանդես է եկել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա նշել է, որ քննարկվող փաթեթը շատ կարեւոր է ոչ միայն պատգամավորների, այլեւ հասարակության եւ ապագա սերունդների համար։ Նշելով, որ խորհրդարանը բազմակարծության ամբիոն է՝ նա գործընկերներին հորդորել է հարգել միմյանց կարծիքները։ Ըստ ԱԺ փոխնախագահի՝ վերջին ամիսների իրադարձությունները եւ սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումները ցույց են տվել, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հարցը կարեւոր եւ օրակարգային է, այլ ոչ թե արհեստական, ինչպես ամիսներ շարունակ պնդում են որոշ ընդդիմախոսներ։ Նրա դիտարկմամբ՝ քաղաքական բոյկոտի մասին խոսել են որոշ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչը չի ստացվել։ Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը կարծիք է հայտնել, որ թե՛ խորհրդարանական լսումները, թե՛ այժմյան քննարկումները ցույց են տալիս, որ բոլոր քաղաքական խմբակցությունների իրականացրած բովանդակային քննարկումները վառ ապացույցն են այն բանի, որ բոյկոտը չի ստացվել։
Երկրորդ փաստը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումները ցույց են տվել, որ այս նախագծի շուրջ կա քաղաքական կոնսոլիդացիա, եւ չկա մի խմբակցություն, որի ներկայացուցիչները չեն հանդիպել նախագահի հետ ու քննարկել այս կարեւորագույն հարցը։
Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ նախագիծն անհամեմատ ավելի ժողովրդավարական է դարձնում հենց պառլամենտական համակարգը։ Սահմանադրական բարեփոխումների նախագիծը կարեւոր է, եւ բնական է, որ կլինեն նաեւ դեմ արտահայտվողներ։ Նա նշել է, որ նախագիծը բարձրացնում է ընդդիմության դերը, ապահովում է քաղաքական բազմակարծություն խորհրդարանում, հնարավորություն է տալիս ընդդիմությանը, ինչու չէ նաեւ հասարակությանը հանդես գալու օրենսդրական նախաձեռնություններով։
Արա Բաբլոյանը ողջունել է առաջարկվող այն բարեփոխումները, որոնք ուղղված են ժողովրդավարության ամրապնդմանը։ Արա Բաբլոյանն առաջարկել է նախագծում ամրագրել, որ յուրաքանչյուր ոք ունի առողջության պահպանման իրավունք, եւ օրենքով պետք է սահմանվեն այն մեխանիզմները, որոնցով պետք է ապահովվի առողջության պահմանման իրավունքի իրականացումը։ Ըստ Արտակ Զաքարյանի՝ լավ Սահմանադրություն ունենալու համար անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ միջազգային փորձը, վերլուծել դրանց թույլ եւ ուժեղ կողմերը։ Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ մասնագիտական հանձնաժողովին հաջողվել է նախագծով սահմանել բոլոր այն առանձնահատկությունները, որոնք պետք է տարբերակեն ՀՀ Սահմանադրությունը մյուս սահմանադրություններից։ Վահան Բաբայանը նշել է, որ ԲՀԿ խմբակցությունում հարցը քննարկվում է։ Նա նշել է, որ ինքը կողմ է քվեարկելու սահմանադրական բարեփոխումներին, «այո» է ասելու քաղաքական սերնդափոխությանը եւ քաղաքական մենաշնորհի վերացմանը։ Սամվել Նիկոյանը նշել է, որ Սահմանադրությունը հասարակական համաձայնության փաստաթուղթ է՝ գոհունակությամբ արձանագրելով, որ փոխհամաձայնության գալու տեսանկյունից բավարար աշխատանք է կատարվել։ Պարոն Նիկոյանի համոզմամբ՝ սահմանադրական փոփոխություններով չի լուծվում որեւէ անձի խնդիր, սա արվում է պետության ապագայի համար։ Սուքիաս Ավետիսյանը եւս բարձր է գնահատել մասնագիտական հանձնաժողովի կատարած աշխատանքը, մասնավորապես հանրության իրազեկման տեսանկյունից։ Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ բարեփոխումների գործընթացն անցել է բազմակարծության եւ կոնսոլիդացիայի աննախադեպ բարձր մթնոլորտում։ Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ ընդդիմադիր դաշտը ջախջախելու համար է նաեւ այս գործընթացը կազմակերպվել։ Պարոն Փաշինյանը դեմ է քվեարկելու նախագծին։ Շիրակ Թորոսյանի գնահատմամբ՝ չպետք է անձնավորել երկրի զարգացմանը վերաբերող խնդիրը։ Նա, անդրադառնալով խորհրդարանական կառավարման մոդելին, նշել է, որ այդ համակարգում խորհրդարանական կուսակցությունները երկրի կառավարման գործընթացում կունենան ուրույն մասնակցություն։ Ավարտելով խոսքը՝ պարոն Թորոսյանը հիշեցրել է, որ կա հանրաքվեի հնարավորություն, եւ ժողովորդը կասի իր խոսքը։ Արտակ Դավթյանը, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը վերաբերող՝ պատգամավորների մտահոգություններին, պատմական փաստերը վկայակոչելով՝ հիմնավորել է դրա անհրաժեշտությունը։ Նա անդրադարձել է նիստում հնչած մի քանի հարցադրումների, ներկայացրել իր նկատառումները։ Լեւոն Զուրաբյանի համոզմամբ՝ իշխանությունը փորձում է թաքցնել գործընթացի քաղաքական էությունը։ Նա անդրադարձել է առաջարկվող կառավարման մոդելին, նշել, որ կեղծիք է իշխանությունների այն պնդումը, թե սահմանադրական բարեփոխումներով Սահմանադրությունը համապատասխանեցվում է եվրոպական ժողովրդավարության չափորոշիչներին։ Նա կարեւորել է անկախ եւ ազատ ընտրությունների անցկացումը՝ անկախ կառավարման սահմանադրական մոդելից։ Գագիկ Մելիքյանը նշել է, որ Սահմանադրությունը քաղաքական եւ իրավական կարեւորագույն փաստաթուղթ է, որը քաղաքական կայունության նպատակ է հետապնդում, այն քաղաքական խաղի կանոնագիրք է։ Նրա համոզմամբ՝ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը քաղաքական բոլոր ուժերին քաղաքական մրցակցության եւ վերարտադրվելու հնարավորություն է տալիս։ Հեղինե Բիշարյանի գնահատմամբ՝ Սահմանադրությունը պետք է փոխել, երբ կա հասարակական պահանջ, այնինչ մեր երկրում դրա պահանջը չկա։ Նա հավելել է, որ սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը պետք է լինի մարդկանց կյանքում դրական փոփոխություններ բերելը, մինչդեռ չկա այն հարցերի պատասխանը, թե արդյոք այս փոփոխությունները որակական ի՞նչ ազդեցություն կունենան մեր ժողովրդի ու մեր երկրի վրա։ Ռուզաննա Մուրադյանը խոսել է նոր նախագծով առաջարկվող դրական փոփոխությունների մասին, մասնավորապես ընդդիմությանը տրվող լիազորություններից, երկրի կառավարման գործընթացում հանրության մասնակցությունից։ Նա ընդգծել է, որ նախագծում ներառված են գրեթե բոլոր կուսակցությունների քաղաքական ծրագրերի դրույթները։
Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ արտահերթ նիստում։
Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը։
Հիշեցնենք, որ այսօր, ժամը 11։00—ին, խորհրդարանը կգումարի արտահերթ նիստ։
 

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 483 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024