Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 25
Երեկ կայացել է ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը, որը նախագահել է ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ադրբեջանը հերթական անգամ ցույց է տալիս իր ահաբեկչական բնույթը եւ այն, որ դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին։ Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հակառակորդի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների գնդակոծությանը, որի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ. «Խաղաղ բնակիչների նկատմամբ կրակելն առհասարակ բոլոր ժամանակներում անթույլատրելի է եղել։ Նույնիսկ պատերազմի ժամանակ չի թույլատրվում կրակել խաղաղ բնակիչների վրա։ Դա այլ բան չէ, քան ահաբեկչության բաղադրիչ»։
Նա նաեւ հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է տեսնի այս ամենը եւ հստակ գնահատի ու դատապարտի Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները։ Շարմազանովի խոսքով՝ Նյու Յորքում արտաքին գործերի նախարարի հանդիպումից առաջ Ադրբեջանը կրկին լարված իրավիճակ է ստեղծում սահմանին՝ փորձելով խափանել բանակցային գործընթացը. «Ադրբեջանը կրկին ցույց է տալիս, որ դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին։ Դեմ է այն առաջարկներին, որոնք անում են համանախագահները»։
Բանախոսը վստահություն է հայտնել, որ հայկական զինված ուժերը անհրաժեշտության դեպքում կկարողանան համարժեք պատասխան տալ հակառակորդի գործողություններին։
Հայկական կողմը Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման մասին տեղեկություններ չունի, չնայած Սերժ Սարգսյանը մեկնելու է Նյու Յորք, հայտնել է ՀՀԿ խոսնակը՝ անդրադառնալով հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Թվ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ Գյումրիում տեղի է ունեցել Հայ կաթողիկե Սրբոց Նահատակաց աթոռանիստ եկեղեցու օծման արարողությունը եւ սուրբ պատարագը, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի խորհրդի ներքո՝ տարելիցի հիշատակի ու ոգեկոչման շրջանակներում։ Եկեղեցին «Սրբոց Նահատակաց» անվանումը կրում է ի նշան Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների անմար հիշատակի։
Սրբազան արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտոնատար անձինք, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Հայ կաթողիկե եկեղեցու Սինոդոսի անդամ եպիսկոպոսներ, ինչպես նաեւ եկեղեցու կառուցման բարերարները, աշխարհիկ հյուրեր տարբեր երկրներից։
Արարողությունը կատարվել է Վատիկանի արեւելյան եկեղեցիների նախագահ վսեմաշուք կարդինալ Լեոնարդո Սանդրիի եւ Հայ կաթողիկե եկեղեցու նորընտիր կաթողիկոս պատրիարք ամենապատիվ տեր Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանի համանախագահությամբ։
Եկեղեցու բացման կապակցությամբ պապական նվիրակ Մարեկ եպիսկոպոս Սոլչինսկին ընթերցել է Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի ուղերձը. «Ֆրանցիսկոս սրբազան քահանայապետը իր հոգեւոր մոտիկությունն ու սիրալիր մասնակցությունն է արտահայտում Հայ կաթողիկե հավատացյալներին եւ բոլոր ներկաներին՝ միանալով հասարակաց ուրախությանը։ Սրբազան քահանայապետը խոր գոհունակությունն է արտահայտում այս նախախնամական արարողությամբ, որը պսակում է ջանքերը բոլոր նրանց, ովքեր տարբեր կերպերով մասնակցել են այդ գործին։ Նա ցանկանում է, որ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Պեկինում հանդիպել է Չինաստանի արտահանման–ներկրման բանկի խորհրդի նախագահի տեղակալ Լյու Լյանգի հետ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Զրուցակիցները քննարկել են Չինաստանի արտահանման–ներկրման բանկի մասնակցությամբ Հայաստանում մի շարք ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները, համագործակցության նախատեսվող ուղղությունները։
Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է տնտեսության մեջ չինական ընկերությունների ներգրավվածությունը։ Նրա խոսքով, վերջին տարիներին չինական կողմի հետ քննարկվել են Հայաստանում մի շարք մեծածավալ ներդրումային ծրագրերի, այդ թվում՝ Հայաստանի հարավային երկաթգծի կառուցման հնարավորությունները։
Լյու Լյանգը ընդգծել է, որ շահագրգիռ են խորացնել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները եւ վստահություն հայտնել, որ առաջիկայում փոխգործակցությունն էլ ավելի կընդլայնվի եւ կզարգանա։ Նա կարեւոր է համարել Իրան–Հայաստան երկաթուղու շինարարությունը, որը կարեւոր նշանակություն կարող է ունենալ տարածաշրջանի զարգացման գործում։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Նույն օրը վարչապետ Աբրահամյանը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները Պեկինում այցելել են Ամառային պալատ, որը կառուցվել է Քինգ դինաստիայի օրոք, 1750թ. եւ հանդիսացել է թագավորական ամառային նստավայր։ Հյուրերին ծանոթացրել են Ամառային պալատի պատ
...
Կարդալ շարունակությունը »
|
Եթե մահմեդականների կյանքում կարեւորագույն իրադարձությունն այս օրերին Կուրբան Բայրամն է, ապա Ադրբեջանում՝ ոչխարների վաճառքի համար տեղ առանձնացնելը։
Քաջ իմանալով սեփական բնակչության կենցաղի ու հիգիենայի աննախանձելի մակարդակը, Ադրբեջանի էկոնոմիկայի եւ արդյունաբերության, ինչպես նաեւ գյուղնախարարությունը հատուկ տարածքներ են նշել Կուրբան Բայրամի օրերին Բաքվում եւ արվարձաններում ոչխարների վաճառքի համար։
Այդ երկրի կառավարությունը կանխազգում է, որ ոչխարները կարող են վաճառվել ու նաեւ մորթվել ե՛ւ այն մարզասրահի մոտ, որտեղ անցկացվել են եվրոպական խաղերը, ե՛ւ անմիջապես Բաքվի ծովափին, ինչպես նաեւ Ալիեւի նստավայրի առաջ եւ այլուր։ Ուստիեւ հիշյալ նախարարությունների միջոցով առանձացրել է վայրեր, որտեղ կարելի է զոհաբերության նպատակով ձեռք բերել ադրբեջանական ազգային խորհրդանիշը։ «Կենդանիները վաճառվելու են շուկայականից ցածր գներով»,—ասվում է գյուղատնտեսական գերատեսչության հայտարարության մեջ եւ որպես առաջին վաճառատեղի նշվում... ոչ թե եվրոպական խաղերի անցկացման դահլիճը, այլ՝ Զաբրաթ—Մաշթաղի խճուղու ձախ կողմը՝ օլիմպիական մարզահամալիրի մոտ։ Պետք է ենթադրել, որ զոհաբերելուց առաջ ոչխարներին մրցումների են տանելու հայրենակիցների հետ, ուստիեւ որպես եւս մեկ վաճառատեղ նշվում է «Նեֆթչի» մարզադաշտի շրջակայքը։ Սակայն ոչխարների մսակույտը որոշել են նաեւ ազգային մշակույթից հեռու չպահել, ավելի ճիշտ՝ փաստել նրանց անքննելի կապը. որպես ոչխարների վաճառավայր առանձնացվել է նաեւ Ideal հանդիսություննե
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախօրեին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Սիան (Շենսի նահանգ), որտեղ երեկ մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովի բացմանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նույն օրը վարչապետ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Շենսի նահանգի կոմունիստական կուսակցության քարտուղար Ճաո Ժեն Յոնի հետ։
Բարձր գնահատելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Չինաստան եւ հանդիպումը ՉԺՀ վարչապետի հետ՝ պարոն Ճաո Ժեն Յոնը նշել է, որ երկու երկրների բարեկամությունն օրեցօր խորանում եւ ամրապնդվում է։ Նա շեշտել է Չինաստանի, մասնավորապես, Շենսի նահանգի շահագրգռվածությունը՝ խորացնել եւ ընդլայնել Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում, կարեւոր համարելով համագործակցության զարգացումը նաեւ մարզերի միջեւ։ Շենսի նահանգի կոմկուսի քարտուղարը հայաստանցի հյուրերին մանրամասն ներկայացրել է նահանգի պատմությունը։ Անդրադառնալով Եվրասիական տնտեսական ֆորումին՝ նա նշել է, որ այն կարեւոր հարթակ է տնտեսական կապերի հաստատման եւ զարգացման համար։
Հայ–չինական կապերի խորացման առումով երկուստեք բարձր է գնահատվել նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստան։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վարչապետը նշել է, որ տպավորված է ինչպես Սիան քաղաքի պատմական ժառանգությամբ, այնպես էլ ժամանակակից ձեռքբերումներով։ «Սիանը չինական քաղաքակրթության բնօրրանն է, որն այսօր հանդիսանում է Չինաստանի արագ զարգացող ենթակառուցվածքնե
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|