ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 19:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 15

Թուրքիայում ներքաղաքական իրավիճակը թեժ է։ Շարունակվում են քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» եւ քրդական բնակավայրերի վրա թուրքական հարձակումները։ Թուրքական «Nokta» ամսագիրը այս քաոսային իրավիճակի առիթով խիստ սկանդալային լուսանկար է հրապարակել։
Թուրքական հասարակությանը ցնցել է ֆոտոշոփով մշակված լուսանկարը, որտեղ քուրդ զինյալների կողմից սպանված թուրք զինվորի թաղման ժամանակ պատկերված է ժպտացող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ֆոտոշոփով պատրաստված լուսանկարով ամսագիրը փորձում է ցույց տալ Էրդողանի դերակատարությունը երկրում արյունահեղության մեջ։
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկիրը վերածել է պատերազմական գոտու, որպեսզի պահպանի իշխանությունն ու երկրում միահեծան նախագահական համակարգ ներդնի։ Այս տրամաբանությունից ելնելով երկրում բնակվող 20 միլիոն քրդերի դեմ պատերազմ է սկսվել, եւ քրդաբնակ խոշոր քաղաքներում արտակարգ իրավիճակ է տիրում»,–այս մասին «Թուրքիայում ծավալվող վերջին իրադարձությունները եւ դրանց ազդեցությունը հայ համայնքի վրա» թեմայով քննարկմանը տեսազանգի միջոցով տեղեկացրել է «Ակոս» շաբաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուքյանը՝ հավելելով, որ իշխանամետ լրատվամիջոցները ապատեղեկատվություն են տարածում, թե այս ամենի հետեւում հայերն են կանգնած, ոչ թե քրդերը, եւ սպանված քրդերին ներկայացնում որպես հայերի։
Նրա կանխատեսմամբ, իրավիճակը առաջիկայում առավել կսրվի, ինչը ձեռնտու է Էրդողանին՝ հաշվի առնելով, որ նոյեմբ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 440 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանը երեկ հրավիրված ասուլիսին ասել է, որ ԱԺ լիագումար նիստում սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումներից մեծ ակնկալիքներ ունի։
«Որովհետեւ կարեւորագույն խնդիր է դրված հասարակության, երկրի առջեւ, եւ եթե անցկացնենք փոփոխությունները՝ թեւակոխելու ենք զարգացման նոր փուլ։ Խորհրդարանական կառավարման նոր համակարգը, իմ խորին համոզմամբ, չափազանց դրական ազդեցություն է ունենալու։ Չկա որեւէ երկիր, որ խորհրդարանական կառավարման համակարգ ունի եւ ժողովրդավար չէ, փոխարենը նախագահական եւ կիսանախագահական երկրներն են հիմնականում ոչ դեմոկրատական երկրներ»,— ըստ «Tert.am»—ի ասել է նա եւ հավելել, թե այս համակարգին անցնելով՝ էլ ավելի ժողովրդավար կդառնա Հայաստանը։
Լեւոն Մարտիրոսյանը վստահ է, որ սահմանադրական փոփոխություններով կբարձրանա ե՛ւ կուսակցությունների դերը, ե՛ւ հասարակական քաղաքացիական խմբերի դերը, ինչպես նաեւ կբերեն այլ դրական զարգացումների։
«Առանց ուժեղ կուսակցությունների, ինստիտուցիոնալ ընդդիմության դժվար է հասնել ժողովրդավարության բարձր մակարդակի։ Զսպումներ եւ հակակշիռեր պետք է ամրագրված լինեն»,— նշել է նա։
ՀՀԿ ական պատգամավորը նկատել է, որ նախագիծն առանձնապես քննադատության չի արժանացել, քննադատության են արժանացել որոշ դրույթներ, որոնք հիմնականում հաշվի են առնվել։ Օրինակ՝ ԱԺ ընտրությունների երկրորդ փուլի անցկացման հարցը, որը քննադատության արժանացավ եւ ապա շտկվեց. «Ես ի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 339 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Օրերս Եվրախորհրդարանը «անհանդուժող» գտնվեց Բաքվի նկատմամբ՝ ընդունելով չափազանց կոշտ բանաձեւ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին։ Առաջին անգամ դրանում բարձրացվել էր դատավորների ու քաղաքական գործիչների դեմ պատժամիջոցների կիրառման հարցը, որոնք քաղաքացիներին հետապնդում են քաղաքական դրդապատճառներով։
Եվրոպացիներին «տեղը դնելու» նպատակով Ադրբեջանի Միլի մեջլիսը երեկ արտահերթ նիստ է գումարել։
Նիստում ընդունվել է որոշում, ըստ որի Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը «խիստ վիրավորական» է բնութագրվել։ Որոշման մեջ նշվում է, որ Եվրախորհրդարանի բանաձեւը վկայում է, որ Արեւմուտքում Ադրբեջանին «վարկաբեկելու արշավ» է սկսվել։ Նշվում է նաեւ, որ այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանը անցյալ տարվա սեպտեմբերին սկսել է գործել նոր կազմով, նրա ղեկավարության պատճառով Ադրբեջանի հետ համագործակցությունը չի կայացել, քանի որ Եվրախորհրդարանի նախագահը «ոչ պաշտոնապես արգելք է դրել իր պատգամավորների այցերին Ադրբեջան»։
Նշվում է նաեւ, որ Ադրբեջանի դեմ բանաձեւում առաջ քաշված պահանջները «որեւէ իրավական հիմք չունեն»։
Ըստ «Թուրանի» ԵԽԽՎ—ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հանդես է եկել ԵԽԽՎ «Եվրանեսթում» ադրբեջանական պատվիրակության գործունեությունը «սառեցնելու» առաջարկությամբ։ Ադրբեջանի խորհրդարանը ԵԽԽՎ «Եվրանեսթում» իր մասնակցության դադարեցման գործառույթ սկսելու մասին որոշում է ընդո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 431 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով Տաջիկստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Երկու պետությունների ղեկավարները քննարկել են Հայաստանի եւ Տաջիկստանի միջեւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցությանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են քաղաքական, տնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներում, ՀԱՊԿ, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, երկկողմ կապերի հետագա ամրապնդման ու փոխշահավետ ծրագրերի իրագործման հնարավորություններին։ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովորդների բարեկամությունը եւ Հայաստանի ու Տաջիկստանի միջեւ փոխըմբռնման եւ հարգանքի առկա մակարդակը ամուր հիմք են՝ համատեղ ջանքերով զարգացնելու եւ խորացնելու միջպետական հարաբերությունները, սերտացնելու միջխորհրդարանական կապերը, հեռանկարային նախագծերով հարստացնելու հայ—տաջիկական համագործակցության տնտեսական օրակարգը։
Էմոմալի Ռահմոնը ողջունել է նախագահ Սերժ Սարգսյանին եւ ընդգծել, որ Տաջիկստանը շահագրգռված է Հայաստանի հետ շարունակելու զարգացնել ավանդական բարեկամական հարաբերությունները, խորացնել կապերը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում։ Միջպետական հարաբերությունների ամրապնդման եւ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման տեսանկյունից նախագահ Ռահմոնը կարեւորել է երկու երկրների միջեւ իրավապայմանա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 339 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ԱԺ համապատասխան հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկված է այսօր մեկնարկելիք ԱԺ աշնանային նստաշրջանի եւ սեպտեմբերի 15—17—ի նիստերի օրակարգերի նախագծերում. օրակարգը կհաստատվի խորհրդարանի նիստում քվեարկության արդյունքում։ 
Սա նշանակում է, որ փոփոխությունների նախագծի քննարկումը մտնում է նոր փուլ, որտեղ ավելի տեսանելի կլինեն ի մասնավորի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ոչ միայն տեսակետներն ու դիրքորոշումները, այլեւ վերաբերմունքը պետության ապագայի հանդեպ։ Ըստ էության, իրական հնարավորություն է ընձեռված ոչ միայն քաղաքական ակտիվության, այլեւ պոպուլիզմը լավագույնս դրսեւորելու համար։ Սակայն անկախ քաղաքական դիրքորոշումից, առաջին տեղում պետք է լինի այն բանի գիտակցումը, որ խոսքը լրջագույն իրավական փաստաթղթի մասին է, որը կարող է էական եւ օգտակար աշխուժություն առաջացնել թե՛ քաղաքական կյանքում, թե՛ պետության կառավարման համակարգում։
Եթե քաղաքական որոշ ուժերի ձեռնտու է այն քաղաքական նիհիլիզմը, որում իրենք իրենց դրել են թվացյալ աշխուժությամբ, հանգիստ կարող են հավերժ մնալ իրենց մշտնջենական «ոչ»—ի պոչը բռնած, մինչ իշխանությունները շարունակական քաղաքական կամք դրսեւորելով ձեռնամուխ են եղել Սահմանադրության բարեփոխումների շնորհիվ ի մասնավորի քաղաքական դաշտն ավելի դինամիկ, ավելի ժողովրդամետ ու կենսունակ դարձնելուն։ Քննարկման ներկայացված փաստաթուղթը կարող է նորովի բացահայտել քաղաքական ուժերին ու գործիչներին, դառնալ քաղաքական անկեղծ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 421 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երկարաժամկետ զարգացման ծրագրում սա նախապայմաններից է

Մեր երկրի էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման՝ մինչեւ 2036թ. ուղիները մշակելիս էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը հաշվի է առել համակարգի երկարաժամկետ ծախսերի, էներգետիկ անվտանգության մակարդակի եւ սեփական էներգետիկ պաշարների զարգացման վրա ազդող հիմնական գործոնները։ Ընդհանուր առմամբ, նախարարության հավաստմամբ, դիտարկվել են հարյուրից ավելի տարբերակներ, որոնք ամփոփվել են վերջնական հղումային եւ մի քանի այլընտրանքային սցենարներում։
Նկատենք, որ փաստաթղթում, որպես հիմնական սցենար, դիտարկված է հղումայինը, որում ընդունված են որոշակի նախապայմաններ։ Դրանից մեկը Ռուսաստանից ներմուծվող բնական գազի գների կիրառումն է՝ համաձայն գործող պայմանագրի։ Նաեւ՝ գործող ատոմային բլոկի շահագործման ժամկետի երկարացումը մինչեւ 2026թ.։ Մեկ այլ նախապայման է մինչեւ 2026թ. Իրան—Հայաստան միջպետական համաձայնագրի պայմանների կատարումը, 2027—ից հետո պայմանների պահպանումը՝ տնտեսապես արդյունավետ լինելու դեպքում։ Հավելյալ՝ ա) 2027—ից նոր՝ 1000 ՄՎտ հզորությամբ ատոմային բլոկի շահագործման հանձնումը։ բ) Վրաստանից էլեկտրաէներգիայի ներմուծման հնարավորության բացակայություն՝ էներգետիկ անվտանգության անհրաժեշտ մակարդակը ապահովելու նպատակով։ գ) Վերականգնվող էներգիայի տնտեսապես հիմնավորված ներուժի իրացումը (սահմանափակելով արեւային ֆոտովոլտայիկ տեխնոլոգիաները 70 ՄՎտ—ով, հողմակայանների հզորությունը 200 ՄՎտ—ով եւ ակնկալելով, որ երկրաջերմային պոտենցիալի ուսումնասիրությունները կտան դրական արդյունք, ու կհիմնավորվի 30 ՄՎտ հզորությամբ երկրաջերմային կայանի կառուցումը դիտ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 354 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024