ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 15 » Թուրքիայում քաոսային իրավիճակ է /Ինչը ձեռնտու է Էրդողանին/
16:01
Թուրքիայում քաոսային իրավիճակ է /Ինչը ձեռնտու է Էրդողանին/

Թուրքիայում ներքաղաքական իրավիճակը թեժ է։ Շարունակվում են քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» եւ քրդական բնակավայրերի վրա թուրքական հարձակումները։ Թուրքական «Nokta» ամսագիրը այս քաոսային իրավիճակի առիթով խիստ սկանդալային լուսանկար է հրապարակել։
Թուրքական հասարակությանը ցնցել է ֆոտոշոփով մշակված լուսանկարը, որտեղ քուրդ զինյալների կողմից սպանված թուրք զինվորի թաղման ժամանակ պատկերված է ժպտացող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ֆոտոշոփով պատրաստված լուսանկարով ամսագիրը փորձում է ցույց տալ Էրդողանի դերակատարությունը երկրում արյունահեղության մեջ։
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկիրը վերածել է պատերազմական գոտու, որպեսզի պահպանի իշխանությունն ու երկրում միահեծան նախագահական համակարգ ներդնի։ Այս տրամաբանությունից ելնելով երկրում բնակվող 20 միլիոն քրդերի դեմ պատերազմ է սկսվել, եւ քրդաբնակ խոշոր քաղաքներում արտակարգ իրավիճակ է տիրում»,–այս մասին «Թուրքիայում ծավալվող վերջին իրադարձությունները եւ դրանց ազդեցությունը հայ համայնքի վրա» թեմայով քննարկմանը տեսազանգի միջոցով տեղեկացրել է «Ակոս» շաբաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուքյանը՝ հավելելով, որ իշխանամետ լրատվամիջոցները ապատեղեկատվություն են տարածում, թե այս ամենի հետեւում հայերն են կանգնած, ոչ թե քրդերը, եւ սպանված քրդերին ներկայացնում որպես հայերի։
Նրա կանխատեսմամբ, իրավիճակը առաջիկայում առավել կսրվի, ինչը ձեռնտու է Էրդողանին՝ հաշվի առնելով, որ նոյեմբերի 1—ին Թուրքիայում նշանակված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Տեսազանգի միջոցով միացած վերլուծաբան, լրագրող Վիգեն Չեթերյանը համաձայնել է, որ Թուրքիայում տիրող պատերազմական վիճակը պայմանավորված է թուրքական ներքին խնդիրներով եւ կայացած ընտրությունների արդյունքներով, բայց նաեւ չի անտեսել Սիրիայում ծավալվող ռազմաքաղաքական զարգացումների ազդեցությունը։
Էրդողանը փորձում է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակից որոշակի քաղաքական դիվիդենդներ քաղել, ինչը շատ վտանգավոր է, քանի որ, ըստ փորձագետի, կա իրական եւ հսկայական սպառնալիք, որ ռազմական կառույցները Թուրքիայում առավել կուժեղանան, եւ թուրքական իրադարձությունները դուրս կգան Էրդողանի վերահսկողությունից։
Իսկ Էստուքյանը շեշտում է, որ վերջին շրջանում Թուրքիայի հայերը շատ քաղաքականացված են։ Եթե նախորդ ընտրություններին հայերը հիմնականում իրենց ձայնը տվել են աջակողմյան գաղափարախոսությունը պաշտպանող կուսակցություններին, այս անգամ նրանք իրենց ձայնը տվել են «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը». «Թուրքիայում վերջին ընտրություններին «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանն» իրենց ձայնը տվել են նաեւ Թուրքիայում ապրող հույները, ասորիներն ու հրեաները»։
Քննարկմանը մասնակցող ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը եւս հաստատել է, որ մինչեւ արտահերթ ընտրություններ Թուրքիայում առկա իրավիճակը կսրվի, ավելին՝ տեղի հայերին վախեցնելու համար 1—2 հակահայ գործողություն կարձանագրվի։
Ըստ Մանոյանի՝ Հայաստանը պետք է զգոն լինի, քանի որ իրադարձությունները ՀՀ—ի սահմանից հեռու չեն։ Այս ֆոնին նա նաեւ նկատել է, որ դրանք իրենց ազդեցությունն են ունենում նաեւ Ադրբեջանի վրա՝ հաշվի առնելով Բաքու—Թբիլիսի—Էրզրում գազամուղի պայթեցումը։ hhpress.am
Լ. ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 441 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024