ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 11.11.2024, 15:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 30

Հայ—ադրբեջանական սահմանի տարբեր գոտիներում վերջին օրերին տեղի ունեցած դեպքերին երեկ նոր գնահատականներ են տրվել։
«Հրադադարի ռեժիմ, որպես այդպիսին, ըստ էության, այլեւս գոյություն չունի։ Չենք կարող խոսել հրադադարի ռեժիմի մասին, քանի որ շարունակական բնույթ են կրում սադրանքները, անընդհատ լարվածություն է հրահարվում։ Այսինքն՝ հրադադարի ռեժիմը վիժեցված է։ Դրա արդյունքում փոխադարձ գործողություններ են ծավալվում, երկուստեք զոհեր են լինում»,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը։
Եթե Ադրբեջանը շարունակի սադրիչ գործողությունները, սահմանին իրավիճակի լարումը, զինադադարի նոր պայմանագրի կնքելու անհրաժեշտություն կլինի, քանի որ հրադադարի պահպանման համար այս մեխանիզմը չի արդարացնում, կարծում է նա։
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների մասին, Գ. Հարությունյանն ասել է, որ կոնկրետ գնահատականներ չեն հնչեցնում, հստակ չեն նշում նախահարձակ կողմին, այլ միայն զսպվածության կոչերով են հանդես գալիս. «Հասունացել է Ադրբեջանի նկատմամբ պատժիչ գործողություններ կիրառելու պահը, որ կզսպի Ադրբեջանի աճող ախորժակը, ցինիզմը»։
Ըստ նրա, ադրբեջանական քաղաքականությունը սկսում է ահաբեկչական գործողությունների բնույթ ստանալ՝ արհամարհելով միջազգային հանրության կարծիքը, ստանձնած պարտավորությունները։ «Եթե փակվում է խնդրի լուծման քաղաքական ճանապարհը, բացվում է ուժի դիմելու ճանապարհը։ Եթե Ադ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 467 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում լավ օրինակ է

ՄԱԿ—ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փաստում է, որ միջազգային անվտանգության ապահովումը բոլոր մեծ եւ փոքր պետությունների խնդիրն է, իսկ Հայաստանը կարող է դառնալ նման մասնակցության լավագույն օրինակ։ 
Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով ՄԱԿ—ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովում ՀՀ նախագահի ելույթին։
«Ըստ էության, սկսելով խաղաղապահ առաքելությունը Կոսովոյից, այնուհետեւ միջազգային կառույցների հետ համագործակցությունն ընդլայնելու եղանակով Իրաքում, Աֆղանստանում, Լիբանանում, Մալիում խաղաղապահ առաքելության իրականացումը խոսում է այն մասին, որ միջազգային հանրությունը խաղաղապահության գործում Հայաստանն ընկալում է որպես կայուն ու վստահելի գործընկեր։ Ընդ որում, ոչ թե գործընկեր, որը կարող է այդ ընթացքում փորձառություն ձեռք բերել, այլ գործընկեր, որն արդեն պատրաստ է իր կուտակած փորձն օգտագործել այլոց սովորեցնելու ու վարժեցնելու համար, որի համատեքստում էլ հանրապետության նախագահը խոսում է առաջիկա անելիքների մասին՝ ընդգծելով, որ Հայաստանը ստանձնել է դաշտային հոսպիտալների կազմակերպման աշխատանքների փորձառության ապահովման պարտավորությունը»,–ընդգծել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ սա խոսում է այն մասին, որ միջազգային հանրությունը գնահատում է Հայաստանի դերը եւ պատասխանատու մասնակցությունը միջազգային խաղաղապահության գործընթացում։ 
Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 385 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Փրկել սեփական կաշին՝ Հայաստանի վրա ցեխ շպրտելով. Ադրբեջանի այս քաղաքականությունը երբեք չի փոխվում։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը եւս բացառություն չէր։ Նստաշրջանի շրջանակներում, որն անցկացվում է Ստրասբուրգում սեպտեմբերի 28—ից մինչեւ հոկտեմբերի 2—ը, ադրբեջանցիները կրկին փորձել են բարձր ամբիոնը ծառայեցնել իրենց շահերին։ Ադրբեջանը ներկայացնող Ռաֆայել Հուսեյնովը ՀՀ—ին մեղադրել է սահմանին դիտորդական առաքելություն իրականացնելուն խոչընդոտելու մեջ։ Ի պատասխան ՀՀ խորհրդարանական պատվիրակության անդամ Վահան Բաբայանը շեշտել է, որ ՀՀ—ի կողմից շփման գծում դիտորդական առաքելությունն իրականացվում է հավուր պատշաճի, եւ հենց Ադրբեջանն է խոչընդոտում դիտորդական առաքելության իրականացմանը։ Նա հայտարարել է ԼՂ հակամարտության ու հայ—ադրբեջանական սահմանին լարվածության մասին, ընդգծել է, որ Ադրբեջանը հրետանի է օգտագործել ոչ միայն Ղարաբաղում, այլ նաեւ Տավուշի մարզում, խոսել այն մասին, որ զոհերի շարքում կան խաղաղ բնակիչներ, եւ որ 4 հայ զինվորները զոհվել են սահմանից 5 կմ հեռավորության վրա, իսկ դրանից մեկ օր առաջ էլ զոհվել էին 3 կանայք՝ իրենց տան շեմին։ 
Բաբայանը սա ցուցադրական սադրանք է որակել եւ նշել, որ այդ կերպ Ադրբեջանը եւս մեկ անգամ փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը այդ երկրի ներսում առկա մարդու իրավունքների ոտնահարումներից։ Վահան Բաբայանը հորդորել է միջազգային հանրությանն ուշադրություն դարձնել Ադրբեջանի սադրիչ քայլերին ու համապատասխան արձագան ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 358 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայի 70—րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ—ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով.
Հարգելի՛ գործընկերներ,
Շնորհակալ եմ նախագահ Օբամային միջազգային անվտանգության տեսանկյունից առանցքային նշանակության այս գագաթնաժողովը նախաձեռնելու համար։
Չնայած միջազգային հանրության կողմից զինված հակամարտությունների կանխարգելմանը եւ դրանց խաղաղ կարգավորմանն ուղղված վիթխարի ջանքերին՝ խաղաղապահությունն ու անվտանգությունը շարունակում են մնալ փխրուն եւ խոցելի։
Ուրախությամբ եմ նշում, որ չնայած մեր սահմաններին առկա լարվածությանը, Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում աստիճանաբար ընդլայնվում է թե՛ աշխարհագրության, թե՛ քանակական եւ թե՛ որակական իմաստով։ Հայաստանն այսօր արդեն միջազգային խաղաղապահության եւ անվտանգության ակտիվ ներդրող է հանդիսանում՝ կուտակելով զգալի փորձ անցած տասնամյակի ընթացքում։
2004 թվականից հայ խաղաղապահները սկսել են ծառայություն իրականացնել Կոսովոյում, իսկ հետագայում՝ նաեւ Իրաքում։ 2010 թվականից մեր մասնակցությունը բերեցինք Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերին։ 2015—ից սկսած այդ երկրում մասնակցում ենք «Վճռական աջակցություն» առաքելությանը եւ, ինչպես բազմիցս հայտարարել ենք, մեր միջազգային գործընկերների հետ մնալու ենք այնքան, որքան անհրաժեշտ է։
Ան ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 385 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024