ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.11.2024, 00:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 18

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
ՀՀ կառավարությունն ընդունել է «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ եւ համալրող մասերը, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման համար անհրաժեշտ պայմանները հաստատելու եւ լիազոր մարմին ճանաչելու մասին» որոշում։ Որոշմամբ սահմանվել է, որ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար նախատեսված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ եւ համալրող մասերի, հումքի եւ նյութերի ներմուծումն ազատվում է օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված մաքսատուրքից, եթե դրանք չեն արտադրվում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում (կամ արտադրվում են ներդրումային ծրագրի իրականացման համար ոչ բավարար քանակով) կամ չեն համապատասխանում ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին։ Վերոնշյալ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման, տեղական արտադրության եւ արտահանման խթանման համար։
ՀՀ կառավարությունը նախկինում ընդունած մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ, որոնցով նախատեսվում է ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 415 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գործադիրը եզրակացություն կտա փաստաթղթերին ծանոթանալուց հետո

Կառավարության երեկվա նիստում «Հայաստանի էլեկտրական ցանցերին» վերաբերող հարց քննարկվեց։ Ըստ այդմ, «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերությունը հայտ է ներկայացրել կառավարություն՝ իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերությանն օտարելու մտադրության մասին։
Կառավարությունը հանձնարարեց շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ էներգետիկայի եւ բնական պաշարների, արդարադատության, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարներին, ուսումնասիրել «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերության համապատասխանությունը սկզբունքների չափանիշներին, բանակցել եւ մշակել պայմանագրի նախագիծ, որով «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդը» ամբողջովին կստանձնի ՀՀ կառավարության եւ «Միդլենդ ռեսուրսիս հոլդինգ լիմիթեդ» ընկերության միջեւ 2002թ. օգոստոսի 26—ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից բխող գնորդի բոլոր պարտավորությունները։ Այդ թվում նաեւ այն պարտավորությունները, որոնք «Երեւանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» եւ «Կենտրոնական էլեկտրացանց» ընկերությունների մասնավորեցման մասին» եւ «Էներգետիկայի մասին» օրենքներով սահմանված են ռազմավարական ներդրողի համար։
Նշյալ շահագրգիռ կառույցները նաեւ պետք է ուսումնասիրեն «Ինտեր ՌԱՕ հոլդինգ Բի.Վի.» ընկերության եւ «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերության միջեւ կնքվող «Հայաստանի էլեկտրական ցանցերի» 100 տոկոս բաժնետոմսե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 369 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սահմանադրության փոփոխությունների վերջնական նախագիծը հանրաքվեի կդրվի դեկտեմբերի սկզբին

Երեկ այդ մասին «Արմենպրեսին» հայտնել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Նա պարզաբանել է. «Մենք այդ հարցում շտապողականություն չենք ցանկանում դրսեւորել։ Երբ կավարտենք առաջին փուլի քննարկումը, հիմնական զեկուցողը կնշի ժամկետը, թե երբ պետք է լինի քվեարկությունը։ Այդ ընթացքում կքննարկվեն առաջին փուլի ժամանակ պատգամավորների ներկայացրած բազմաթիվ առաջարկները, իսկ վերջնական տեքստն Ազգային ժողով կբերվի, հավանաբար, հաջորդ քառօրյա նիստում»։
Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագծի վավերացումից հետո այն կուղարկվի հանրապետության նախագահին։ «Ինձ թվում է՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական բարեփոխումերի նախագծի հանրաքվեի համար ողջամիտ ժամկետը դեկտեմբերի սկիզբն է»,–ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը։
Վահրամ Բաղդասարյանն արձագանքել է ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե սահմանադրական փոփոխությունների նպատակը ոչ թե Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգ հաստատելն է, այլ պարզապես նախագահի պաշտոնը՝ այնպես, ինչպես կա, վերացնելը։ 
«Եթե Հանրապետականին հաջողվի ունենալ մեծամասնություն, նախագահական ընտրություններում կուսակցությունը կունենա իր թեկնածուն եւ նույն հաջողությամբ կհաղթի նաեւ նախագահական ընտրություններում։ Ես ուղղակի տրամաբանությունը չեմ հասկանում, երբ չեն գնահատում բարեփոխումների իմաստը՝ մեր երկրում հաստատելու ամուր ժողովրդավարական կարգեր, այլ սկսում են պատրվակներ փնտրել, թե նախագահական ինստիտուտն են ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 376 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։
Խորհրդարանականները շարունակել են հարցեր ուղղել հիմնական զեկուցող, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին։
Հարցերը հիմնականում վերաբերել են սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի գործունեությանը, սեփականության իրավունքին, Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլի անցկացմանը, մարդու իրավունքներին, համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացմանը, պատգամավորների թվաքանակին, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի լիազորություններին, հասարակական կազմակերպությունների գործունեությանը եւ այլն։
Հարակից զեկուցմամբ հանդես է եկել ԱԺ պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։ Նա նշել է, որ նախագիծը մանրամասն քննարկվել է թե՛ հանձնաժողովի նիստում, թե՛ հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումների ընթացքում, եղել են հարցադրումներ, ներկայացվել են բազմաթիվ առաջարկներ։ Ըստ Հովհաննես Սահակյանի՝ եռօրյա քննարկումների արդյունքում հիմնական զեկուցողի կողմից մանրամասնվել են այն դրույթները, որոնք ներառվել են Սահմանադրության նախագծում։ Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ նախագիծը լուրջ փոփոխությունների եւ ծանրակշիռ աշխատանքի արդյունք է։ Հանձնաժողովը նախագծին տ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 483 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց վերջինիս՝ հույս հայտնելով, որ ԵՄ պատվիրակության ղեկավարն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հաստատված բազմոլորտ փոխգործակցության խորացմանը եւ ընդլայնմանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ Պյոտր Սվիտալսկին նշեց, որ ինքը Հայաստան է ժամանել ամենաջերմ զգացմունքներով եւ դրական օրակարգով ու վստահեցրեց, որ կանի առավելագույնը գործընկերության առավել ամրապնդման համար։
Հանդիպմանը քննարկվեցին ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի՝ Հայաստան կատարած այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության հարցերի լայն շրջանակ։
Զրուցակիցները հույս հայտնեցին, որ առաջիկայում կմեկնարկեն Հայաստանի եւ ԵՄ միջեւ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները, ինչը նոր թափ կհաղորդի հարաբերություններին։
Նախարար Նալբանդյանը ԵՄ նորանշանակ դեսպանին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումները եւ դրանց խորհուրդը։
Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին։ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 424 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024