ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 05:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 18 » Հանրաքվեն հնարավոր է անցկացվի դեկտեմբերի սկզբին
13:20
Հանրաքվեն հնարավոր է անցկացվի դեկտեմբերի սկզբին

Սահմանադրության փոփոխությունների վերջնական նախագիծը հանրաքվեի կդրվի դեկտեմբերի սկզբին

Երեկ այդ մասին «Արմենպրեսին» հայտնել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Նա պարզաբանել է. «Մենք այդ հարցում շտապողականություն չենք ցանկանում դրսեւորել։ Երբ կավարտենք առաջին փուլի քննարկումը, հիմնական զեկուցողը կնշի ժամկետը, թե երբ պետք է լինի քվեարկությունը։ Այդ ընթացքում կքննարկվեն առաջին փուլի ժամանակ պատգամավորների ներկայացրած բազմաթիվ առաջարկները, իսկ վերջնական տեքստն Ազգային ժողով կբերվի, հավանաբար, հաջորդ քառօրյա նիստում»։
Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագծի վավերացումից հետո այն կուղարկվի հանրապետության նախագահին։ «Ինձ թվում է՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական բարեփոխումերի նախագծի հանրաքվեի համար ողջամիտ ժամկետը դեկտեմբերի սկիզբն է»,–ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը։
Վահրամ Բաղդասարյանն արձագանքել է ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե սահմանադրական փոփոխությունների նպատակը ոչ թե Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգ հաստատելն է, այլ պարզապես նախագահի պաշտոնը՝ այնպես, ինչպես կա, վերացնելը։ 
«Եթե Հանրապետականին հաջողվի ունենալ մեծամասնություն, նախագահական ընտրություններում կուսակցությունը կունենա իր թեկնածուն եւ նույն հաջողությամբ կհաղթի նաեւ նախագահական ընտրություններում։ Ես ուղղակի տրամաբանությունը չեմ հասկանում, երբ չեն գնահատում բարեփոխումների իմաստը՝ մեր երկրում հաստատելու ամուր ժողովրդավարական կարգեր, այլ սկսում են պատրվակներ փնտրել, թե նախագահական ինստիտուտն են փորձում վերացնել։ Իսկ ո՞վ է ասել, որ բարեփոխումներով մենք վերացնում ենք նախագահի ինստիտուտը։ Այս երկիրը բարեփոխումներից հետո էլ շարունակելու է նախագահ ունենալ։ Ես համոզված եմ, որ մեր ապագան, վերջիվերջո, կառավարման խորհրդարանական համակարգն է։ Ես վստահ եմ, որ պարոն Օսկանյանն էլ է դրանում համոզված, քանի որ ժամանակին ինքն էլ է այդ տեսակետն ունեցել»,–ասել է Բաղդասարյանը։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 376 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024