ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 18:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 5
Հյուրեր: 5
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 22

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 24—րդ տարեդարձի կապակցությամբ՝ գիտության, կրթության, սպորտի, արվեստի եւ մշակույթի մի խումբ գործիչներ, առողջապահության, տնտեսության, բանակի եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգեւատրվել են պետական բարձրագույն պարգեւներով, շնորհվել են պատվավոր, ինչպես նաեւ այլ բարձրագույն կոչումներ ու դասային աստիճաններ։
Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների եւ հաջողությունների հասած հիշյալ անձանց Սերժ Սարգսյանը երեկ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ հանձնել է պարգեւները։ Հանրապետության նախագահը շնորհավորել է բոլոր պարգեւատրվածներին տոնի եւ պետական բարձր պարգեւներին արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ. «Սիրելի՛ բարեկամներ,
Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում։ Հաճույքով շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի անկախության 24—րդ տարեդարձի եւ մեր երկրի բարձր կոչումներին ու պարգեւներին արժանանալու կապակցությամբ։
Պետական պարգեւներ հանձնելու արարողությունները սովորաբար տեղի են ունենում կարեւոր տոների կապակցությամբ։ Անկախության տոնը նվիրական է եւ լուսավոր այնպես, ինչպես անկախության սերունդն է, որին փոխանցելու եք ձեր ասպարեզներում նվաճած բարձունքները։
Մենք բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ անխախտ առաջընթացի համար անհրաժեշտ է ճանաչել, գնահատել եւ խրախուսել արժանավորներին։ Մեր պետության հիմքում պետք է ամրապնդենք արդարության սկ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 387 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սեպտեմբերի 22—ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս—պատրիարք տեր Գրիգոր Պետրոս Ի—ի հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Նախարար Նալբանդյանը գահակալության կապակցությամբ ջերմորեն շնորհավորեց Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց 20—րդ կաթողիկոս—պատրիարքին։ Հաջողություն մաղթելով տեր Գրիգոր Պետրոս Ի—ին իր վեհ առաքելության մեջ՝ նախարարը նշեց. «Ֆրանսիայում Հայաստանի դեսպան լինելու ժամանակահատվածում ձեզ հետ Փարիզում երկար տարիներ սերտորեն գործակցելու բարեբախտությունն ու պատիվն ունենալով՝ անձամբ եմ ականատես եղել ձեր արգասաբեր գործունեությանը որպես Ֆրանսիայի Հայ կաթողիկեների առաջնորդի»։
Զրուցակիցները անդրադարձան Հռոմի պապ Ֆրանցիկոս I—ի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագի կարեւորությանը եւ նրա հղած ուղերձին, որը հայ ժողովրդի հետ համերաշխության եւ զորակցության կարեւոր դրսեւորում էր եւ աջակցություն՝ մարդկության դեմ նոր հանցագործությունների, ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին։
Կողմերը մտքեր փոխանակեցին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի շրջանակներում իրականացվող միջոցառումների շուրջ՝ ընդգծելով Հայաստանի եւ սփյուռքի կառույցների սերտ համագործակցության եւ ջանքերի համադրման կարեւորությունը։
 

... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 396 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չինաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի նախագահի տեղակալ, ՉԺՀ ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի համաչինական կոմիտեի արտաքին կապերի կոմիտեի փոխնախագահ Վան Շենհունի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը ողջունել է Չինաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի պատվիրակության այցը մեր երկիր եւ վստահություն հայտնել, որ այն նոր թափ կհաղորդի ոչ միայն Հայաստանի Հանրային խորհրդի հետ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը, այլեւ հայ–չինական կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը։ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է Չինաստանի հետ տնտեսական փոխգործակցության զարգացումը եւ համատեղ նոր նախագծերի մշակումն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ ծրագրերի իրականացումը։
Շնորհակալություն հայտնելով վարչապետին ջերմ ընդունելության համար՝ Վան Շենհունը նշել է, որ Չինաստանը կարեւորում է Հայաստանի հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների խորացումը եւ ամրապնդումը։ Չինաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի փոխնախագահի խոսքով՝ իրենց այցի նպատակներից մեկն էլ այդ ուղղությամբ նոր քայլերի իրականացմանը նպաստելն է։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ Հանրային խորհրդի եւ ՉՏՍԽ–ի միջեւ համագործակցության սերտացմանը, նոր նախաձեռնությունների կյանքի կոչմանը, ինչպես նաեւ հայ–չինական կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցերի։

... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 377 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 24–րդ տարեդարձի առթիվ երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրել է տոնական ընդունելություն։ Հանրապետության նախագահը ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ։
Վեհափա՛ռ տեր,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ։
Հայ ժողովրդի հազարամյա ընթացքը մեր օրացույցի ամեն մի էջը լցրել է անթիվ—անհամար հիշողություններով։ Լցրել է ուրախության արցունքներով ու կորուստների ցավով։ Լցրել է պայքարի հաստատակամությամբ ու հերոսական մարտակոչերով։ Լցրել է ծանր գիշերը լուսացնողի հույսի աղոթքներով ու լույսի առաջին շողերը դիմավորողի հավատավոր հաղթանակով։ Լցրել է լուսանցքից լուսանցք։ Լցրել է առաջին տողից մինչեւ այն տողը, որ մենք ենք գրում։
Մեր ժողովուրդը շատ լավ հիշում է պայքարի ու մաքառման իր օրացույցի յուրաքանչյուր թերթը։ Հիշում է մեր բազմադարյա ճանապարհին ընկածներին եւ տոնում մեր միասնականության հաղթանակի ամեն օրը։
Մեր պատմության օրացույցում կան թերթեր, որոնք շարված են ոսկե տառերով, թերթեր, որոնք մեր ճակատագիրն են դարձել տասնամյակներ, դարեր ու հազարամյակներ շարունակ։ Դարձել են նաեւ մեր ազգային կերպարն աշխարհին ներկայացնող անձնագրի էջերը։
Ոսկետառ հենց այսպիսի նոր էջ գրեց մեր ժողովուրդն իր պատմական հիշողության օրացույցում քսանչորս տարի առաջ՝ այս օրը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 471 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024