ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 09:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 22 » Վարչապետն ընդունել է Չինաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
10:57
Վարչապետն ընդունել է Չինաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չինաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի նախագահի տեղակալ, ՉԺՀ ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի համաչինական կոմիտեի արտաքին կապերի կոմիտեի փոխնախագահ Վան Շենհունի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը ողջունել է Չինաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի պատվիրակության այցը մեր երկիր եւ վստահություն հայտնել, որ այն նոր թափ կհաղորդի ոչ միայն Հայաստանի Հանրային խորհրդի հետ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը, այլեւ հայ–չինական կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը։ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է Չինաստանի հետ տնտեսական փոխգործակցության զարգացումը եւ համատեղ նոր նախագծերի մշակումն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ ծրագրերի իրականացումը։
Շնորհակալություն հայտնելով վարչապետին ջերմ ընդունելության համար՝ Վան Շենհունը նշել է, որ Չինաստանը կարեւորում է Հայաստանի հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների խորացումը եւ ամրապնդումը։ Չինաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի փոխնախագահի խոսքով՝ իրենց այցի նպատակներից մեկն էլ այդ ուղղությամբ նոր քայլերի իրականացմանը նպաստելն է։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ Հանրային խորհրդի եւ ՉՏՍԽ–ի միջեւ համագործակցության սերտացմանը, նոր նախաձեռնությունների կյանքի կոչմանը, ինչպես նաեւ հայ–չինական կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցերի։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 347 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024