ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 09:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 30 » Հայաստանը միջազգային անվտանգության ակտիվ ներդրող է /Սերժ Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ—ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին/
15:11
Հայաստանը միջազգային անվտանգության ակտիվ ներդրող է /Սերժ Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ—ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին/

ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայի 70—րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ—ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով.
Հարգելի՛ գործընկերներ,
Շնորհակալ եմ նախագահ Օբամային միջազգային անվտանգության տեսանկյունից առանցքային նշանակության այս գագաթնաժողովը նախաձեռնելու համար։
Չնայած միջազգային հանրության կողմից զինված հակամարտությունների կանխարգելմանը եւ դրանց խաղաղ կարգավորմանն ուղղված վիթխարի ջանքերին՝ խաղաղապահությունն ու անվտանգությունը շարունակում են մնալ փխրուն եւ խոցելի։
Ուրախությամբ եմ նշում, որ չնայած մեր սահմաններին առկա լարվածությանը, Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում աստիճանաբար ընդլայնվում է թե՛ աշխարհագրության, թե՛ քանակական եւ թե՛ որակական իմաստով։ Հայաստանն այսօր արդեն միջազգային խաղաղապահության եւ անվտանգության ակտիվ ներդրող է հանդիսանում՝ կուտակելով զգալի փորձ անցած տասնամյակի ընթացքում։
2004 թվականից հայ խաղաղապահները սկսել են ծառայություն իրականացնել Կոսովոյում, իսկ հետագայում՝ նաեւ Իրաքում։ 2010 թվականից մեր մասնակցությունը բերեցինք Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերին։ 2015—ից սկսած այդ երկրում մասնակցում ենք «Վճռական աջակցություն» առաքելությանը եւ, ինչպես բազմիցս հայտարարել ենք, մեր միջազգային գործընկերների հետ մնալու ենք այնքան, որքան անհրաժեշտ է։
Անցյալ տարի մենք ընդլայնեցինք խաղաղապահ առաքելությունում մեր ներգրավվածությունը։ Այժմ արդեն ներկա ենք Լիբանանում տեղակայված ՄԱԿ—ի ՅՈԻՆԻՖԻԼ առաքելությունում։ Այս տարվա հուլիսին մեկնարկեց Հայաստանի մասնակցությունը Մալիում գործող ՄԻՆՈՒՍՄԱ խաղաղապահ առաքելությանը։ Իսկ բոլորովին վերջերս ՄԱԿ–ի խաղաղապահ գործողություններին մեր ապագա մասնակցության եւ համապատասխան կարողությունների զարգացման ու տրամադրման առումով մենք ստանձնել ենք նոր հանձնառություններ, որոնք են երկրորդ աստիճանի դաշտային հոսպիտալի եւ կցագրված անձնակազմի նախապատրաստումը եւ ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման հատուկ վաշտի պատրաստականության ապահովումը։
Հայաստանի խաղաղապահ կարողությունների ստեղծման եւ զարգացման պարագայում առանցքային է եղել ԱՄՆ—ի, Հունաստանի, Գերմանիայի, ինչպես նաեւ ՆԱՏՕ—ի կառույցների եւ մյուս անդամ պետությունների դերակատարությունը, ինչի համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում։
Միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը բոլորի՝ թե՛ մեծ, թե՛ փոքր պետությունների առաջնային պատասխանատվությունն է, իսկ խաղաղապահությունը՝ այդ նպատակին հասնելու գլխավոր միջոցներից մեկը։ Այսօր մեզ դեռեւս հարկավոր են լրացուցիչ հավաքական ջանքեր՝ այն առավել ամրապնդելու համար։ Ակնհայտ է, որ միայն համապարփակ, համադրված ու կշռադատված մոտեցմամբ է հնարավոր ունենալ խաղաղ եւ ապահով աշխարհ։
Շնորհակալություն։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 358 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024