ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 30 » Միջազգային հանրությունը դրական է գնահատում
15:11
Միջազգային հանրությունը դրական է գնահատում

Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում լավ օրինակ է

ՄԱԿ—ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փաստում է, որ միջազգային անվտանգության ապահովումը բոլոր մեծ եւ փոքր պետությունների խնդիրն է, իսկ Հայաստանը կարող է դառնալ նման մասնակցության լավագույն օրինակ։ 
Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով ՄԱԿ—ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովում ՀՀ նախագահի ելույթին։
«Ըստ էության, սկսելով խաղաղապահ առաքելությունը Կոսովոյից, այնուհետեւ միջազգային կառույցների հետ համագործակցությունն ընդլայնելու եղանակով Իրաքում, Աֆղանստանում, Լիբանանում, Մալիում խաղաղապահ առաքելության իրականացումը խոսում է այն մասին, որ միջազգային հանրությունը խաղաղապահության գործում Հայաստանն ընկալում է որպես կայուն ու վստահելի գործընկեր։ Ընդ որում, ոչ թե գործընկեր, որը կարող է այդ ընթացքում փորձառություն ձեռք բերել, այլ գործընկեր, որն արդեն պատրաստ է իր կուտակած փորձն օգտագործել այլոց սովորեցնելու ու վարժեցնելու համար, որի համատեքստում էլ հանրապետության նախագահը խոսում է առաջիկա անելիքների մասին՝ ընդգծելով, որ Հայաստանը ստանձնել է դաշտային հոսպիտալների կազմակերպման աշխատանքների փորձառության ապահովման պարտավորությունը»,–ընդգծել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ սա խոսում է այն մասին, որ միջազգային հանրությունը գնահատում է Հայաստանի դերը եւ պատասխանատու մասնակցությունը միջազգային խաղաղապահության գործընթացում։ 
Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում հնարավորություն է տալիս բալանսավորված արտաքին եւ ռազմական քաղաքականություն վարել համագործակից երկրների հետ, կարծում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։
«Ինչպես ցանկացած երկիր, որը մասնակցում է խաղաղապահ ծրագրերին, անվտանգություն սպառողից մենք դարձել ենք անվտանգության երաշխիքների եւ խաղաղապահ մեխանիզմների ծառայություն մատուցող։ Այն դրական է ազդում երկրի վարկանիշի վրա, սակայն ոչ պակաս կարեւորում եմ այն հանգամանքը, որ մեզ հնարավորություն է տալիս բալանսավորված արտաքին եւ ռազմական քաղաքականություն վարել Ռուսաստանի հետ, ՀԱՊԿ—ի շրջանակներում եւ ՆԱՏՕ—ի անդամ պետությունների մեր գործընկերների հետ»,–նշել է Սերգեյ Մինասյանը։
Քաղաքագետը նաեւ լուրջ ձեռքբերում է համարել արդեն մեկ բրիգադ հայ խաղաղապահների զորամիավորման առկայությունը, որն իր դերը կարող է խաղալ Հայաստանի եւ ԼՂՀ—ի վրա ուղղակի սպառնալիքների դեպքում։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 386 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024