ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 6
Հյուրեր: 6
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 15 » Բաքուն «խիստ վիրավորված է» /Եվ դիմում է սպառնալիքների օգնությանը/
16:01
Բաքուն «խիստ վիրավորված է» /Եվ դիմում է սպառնալիքների օգնությանը/

Օրերս Եվրախորհրդարանը «անհանդուժող» գտնվեց Բաքվի նկատմամբ՝ ընդունելով չափազանց կոշտ բանաձեւ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին։ Առաջին անգամ դրանում բարձրացվել էր դատավորների ու քաղաքական գործիչների դեմ պատժամիջոցների կիրառման հարցը, որոնք քաղաքացիներին հետապնդում են քաղաքական դրդապատճառներով։
Եվրոպացիներին «տեղը դնելու» նպատակով Ադրբեջանի Միլի մեջլիսը երեկ արտահերթ նիստ է գումարել։
Նիստում ընդունվել է որոշում, ըստ որի Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը «խիստ վիրավորական» է բնութագրվել։ Որոշման մեջ նշվում է, որ Եվրախորհրդարանի բանաձեւը վկայում է, որ Արեւմուտքում Ադրբեջանին «վարկաբեկելու արշավ» է սկսվել։ Նշվում է նաեւ, որ այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանը անցյալ տարվա սեպտեմբերին սկսել է գործել նոր կազմով, նրա ղեկավարության պատճառով Ադրբեջանի հետ համագործակցությունը չի կայացել, քանի որ Եվրախորհրդարանի նախագահը «ոչ պաշտոնապես արգելք է դրել իր պատգամավորների այցերին Ադրբեջան»։
Նշվում է նաեւ, որ Ադրբեջանի դեմ բանաձեւում առաջ քաշված պահանջները «որեւէ իրավական հիմք չունեն»։
Ըստ «Թուրանի» ԵԽԽՎ—ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հանդես է եկել ԵԽԽՎ «Եվրանեսթում» ադրբեջանական պատվիրակության գործունեությունը «սառեցնելու» առաջարկությամբ։ Ադրբեջանի խորհրդարանը ԵԽԽՎ «Եվրանեսթում» իր մասնակցության դադարեցման գործառույթ սկսելու մասին որոշում է ընդունել։ Միլի մեջլիսը Եվրախորհրդարանից պահանջել է հրաժարվել Ադրբեջանի դատական համակարգի վրա «ճնշում գործադրելու փորձերից», ինչպես նաեւ նոյեմբերի 1—ին Ադրբեջանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին դիտորդներ չուղարկելու կոչերից։
Բացի այդ, ադրբեջանական խորհրդարանը «զգուշացրել» է, որ եթե Ադրբեջանի դեմ վիզային արգելքներ սահմանվեն, ապա Բաքուն եւս կքննարկի Եվրախորհրդարանի եւ Եվրամիության պաշտոնական անձանց այցերը «սահմանափակելու մասին հարցեր»։ Փաստաթղթում ընդգծվում է նաեւ ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակում Ադրբեջանի գործունեության ձեւաչափի փոփոխության անհրաժեշտությունը։
Խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովն էլ կառույցի արտահերթ նիստում հայտարարել է, թե միջազգային կազմակերպությունների հետ Ադրբեջանի համագործակցությունը պետք է վերանայվի եւ «վերոհիշյալ բանաձեւը ձեւական ու կանխակալ բնույթ է կրում»։
Ասադովը նաեւ կարծիք է հայտնել, որ «ընդունված բանաձեւի հիմնական նպատակներից է Ադրբեջանի մեկուսացումը Եվրոպայից, իրենց երկրի հեղինակությանը վնասելը, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պաշտոնական Բաքվին որոշակի պայմաններ թելադրելը»։
Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների եւ հարկադիր վերաբնակների հարցերով պետկոմիտեի նախագահ Ալի Հասանովը բանաձեւի առնչությամբ հայտարարել է, որ «Ադրբեջանի որոշ դեսպաններ զբաղված են բիզնեսով, իսկ մյուսներն էլ դավաճանում են»։
Նման բանաձեւի ընդունման համար նա քննադատել է երկրի ԱԳՆ—ին եւ դեսպաններին՝ եվրախորհրդարանականների հետ «համապատասխան աշխատանքներ չտանելու համար»։
Ադրբեջանում իսկապես սեփական երկիրը «դավաճանող» դիվանագետների շքերթ է։ Անցյալ շաբաթ Ադրբեջանի ԱԳՆ—ի թվով արդեն չորրորդ աշխատակիցը՝ Հոլանդիայում ռազմական կցորդ Նահիդ Մուխտար օղլու Ջաֆարովը հրաժարվել է վերադառնալ հայրենիք եւ ապաստան է խնդրել այդ երկրում։ Բոլոր դիվանագետները հայտարարել են, որ արտասահմանում ապաստանի դիմում են ներկայացրել Ադրբեջանում իրենց նկատմամբ հետապնդումներ սկսվելու պատճառով։
Նաեւ հայտնում են, որ սեպտեմբերի 14—ին Ադրբեջանի ԱԳՆ—ն շտապ կարգով թարմացրել է ԱԳՆ—ի կայքի այն բաժինը, որտեղ ներկայացված են արտասահմանյան դեսպանատներում հավատարմագրված բոլոր աշխատակիցների անունները՝ արտասահմանում ապաստան խնդրող ադրբեջանցի նախկին դիվանագետների հետքերը կորցնելու համար։ 
Այս օրերին Բաքուն մի ցավալի լուր էլ Վաշինգտոնից է ստացել։ Օրերս ԱՄՆ—ի պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Կիրբին ճեպազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ թեեւ իրենք չեն ճանաչում որպես անկախ ինքնիշխան պետություն, սակայն ընդունում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերակատարությունն իր ապագան որոշելու հարցում։ ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «Tert.am»—ին ասել է, որ սա մեզ համար կարող է խթան լինել Ղարաբաղը բանակցային սեղան բերելու հարցը բարձրացնելու համար. «Պետք է անընդհատ հուշել, որ Ղարաբաղը պետք է մասնակցի գործընթացին, ոչ թե սպասի ամեն ինչ ավարտվի։ Սա հիմք է տալիս հարցը նորից բարձրացնել, ոչ թե սպասել, որ ամեն սկզբունք ընդունվի ու վերջում ԼՂՀ—ն մասնակից դառնա եւ ստիպված լինի ամեն ինչին ոչ ասել։ Ավելի լավ է հնարավորություն լինի, որ սկզբից իր կարծիքը հայտնի, բայց այսօր Ադրբեջանը այդ կառուցողական մթնոլորտը չի ստեղծում, ՀՀ իշխանությունները, հավանաբար, նաեւ այդ պատճառով է, որ այս հարցը չեն բարձրաձայնում»։
Կիրո Մանոյանը նշել է, որ ամեն դեպքում ԱՄՆ պետդեպի վերոնշյալ հայտարարությունը նորություն չէ. 2009թ—ից ոչ միայն ԱՄՆ—ն, այլ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրները, իրենց նախագահների մակարդակով հայտարարել են այն երեք սկզբունքներից մեկը, որոնց հիման վրա պետք է կարգավորվի ԼՂՀ հարցը, հենց ինքնորոշման իրավունքն է։ «Ինքնորոշմանը իրավունքը ԱՄՆ պետդեպի ասածից չի տարբերվում։ 2009—ից իրենք ասում են, ու այդ է պատճառը, որ Ադրբեջանը նաեւ դժգոհ է։ Ադրբեջանը ամեն ինչ անում է՝ հանելու այս սկզբունքը, իսկ աշխարհը հասկացել է, որ առանց դրա հարցը չի կարող խաղաղ կարգավորվել»,—ասաց նա։
Հարցին, թե ինչո՞ւ է այսօր նորից ԱՄՆ—ն հիշեցնում իր տեսակետի մասին, Կիրո Մանոյանը պատասխանել է, թե ուզում են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, իսկ պատճառը Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակն է, որը հետեւանք է նաեւ հայ—ադրբեջանական սահմանային լարվածության. «Սահմանային լարվածության մի մասն էլ հենց ներքին իրադարձությունների պատճառով է, փորձում են հասարակության ուշադրությունը շեղել երկրի ներսում առկա խնդիրներից, ստեղծում են լարված իրավիճակ։ Բայց թե կճնշվեն, թե ոչ, դժվար է ասել»։
Իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա ազդող շատ այլ գործոններ կան։ «Այն, ինչ կատարվում է Ռուսաստանի հետ՝ մեզ վրա ազդելու է, որովհետեւ ինքը Մինսկի խմբի անդամ է եւ մեր ռազմավարական դաշնակիցը։ Այն, ինչ կապված է ռուս—ամերիկյան հարաբերությունների կամ Արեւմուտք—Ռուսաստան հարաբերությունների հետ, անպայման ազդելու է Ղարաբաղի խնդրի վրա»,–այս տեսակետը հայտնել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը։ Ըստ նրա՝ Թուրքիայի շուրջ կամ նրա ներսում կատարվող իրադարձությունները նույնպես կարող են ազդել ԼՂ հակամարտության վրա. «Թուրքիան անցած տարի շահագրգռված էր, որ Հայաստանը մի փոքր այլ վիճակներում լինի ու չզբաղվի ցեղասպանության ճանաչմամբ, իսկ հիմա գլուխը խառն է»։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 432 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024