ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 15 » 2027—ից նոր՝ 1000 ՄՎտ հզորությամբ ԱԷԿ կշահագործենք
16:01
2027—ից նոր՝ 1000 ՄՎտ հզորությամբ ԱԷԿ կշահագործենք

Երկարաժամկետ զարգացման ծրագրում սա նախապայմաններից է

Մեր երկրի էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման՝ մինչեւ 2036թ. ուղիները մշակելիս էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը հաշվի է առել համակարգի երկարաժամկետ ծախսերի, էներգետիկ անվտանգության մակարդակի եւ սեփական էներգետիկ պաշարների զարգացման վրա ազդող հիմնական գործոնները։ Ընդհանուր առմամբ, նախարարության հավաստմամբ, դիտարկվել են հարյուրից ավելի տարբերակներ, որոնք ամփոփվել են վերջնական հղումային եւ մի քանի այլընտրանքային սցենարներում։
Նկատենք, որ փաստաթղթում, որպես հիմնական սցենար, դիտարկված է հղումայինը, որում ընդունված են որոշակի նախապայմաններ։ Դրանից մեկը Ռուսաստանից ներմուծվող բնական գազի գների կիրառումն է՝ համաձայն գործող պայմանագրի։ Նաեւ՝ գործող ատոմային բլոկի շահագործման ժամկետի երկարացումը մինչեւ 2026թ.։ Մեկ այլ նախապայման է մինչեւ 2026թ. Իրան—Հայաստան միջպետական համաձայնագրի պայմանների կատարումը, 2027—ից հետո պայմանների պահպանումը՝ տնտեսապես արդյունավետ լինելու դեպքում։ Հավելյալ՝ ա) 2027—ից նոր՝ 1000 ՄՎտ հզորությամբ ատոմային բլոկի շահագործման հանձնումը։ բ) Վրաստանից էլեկտրաէներգիայի ներմուծման հնարավորության բացակայություն՝ էներգետիկ անվտանգության անհրաժեշտ մակարդակը ապահովելու նպատակով։ գ) Վերականգնվող էներգիայի տնտեսապես հիմնավորված ներուժի իրացումը (սահմանափակելով արեւային ֆոտովոլտայիկ տեխնոլոգիաները 70 ՄՎտ—ով, հողմակայանների հզորությունը 200 ՄՎտ—ով եւ ակնկալելով, որ երկրաջերմային պոտենցիալի ուսումնասիրությունները կտան դրական արդյունք, ու կհիմնավորվի 30 ՄՎտ հզորությամբ երկրաջերմային կայանի կառուցումը դիտարկվող ժամանակաշրջանում)։ դ) էներգախնայողության միջոցառումների իրականացումը։
Նախարարությունից տեղեկացնում են, որ առանձին ուսումնասիրվել է նաեւ Հրազդան ՋԷԿ—ի 5—րդ էներգաբլոկի շահագործման պայմանագրով նախատեսված դրույթների ազդեցությունը էներգահամակարգի զարգացումների վրա։
Փաստաթղթում ներկայացված են նաեւ հղումային սցենարով նախատեսված հզորությունների ներառման եւ էլեկտրաէներգիայի արտադրության կանխատեսման արդյունքները։
Ի դեպ, ջերմային կայանների տնտեսական մրցունակությունը չնսեմացնելու նպատակով, հետազոտություններում հաշվի չեն առնվել հյուսիսային գազամուղի անհրաժեշտ թողունակության ապահովման եւ ստորգետնյա գազապահեստարանի ընդլայնման համար պահանջվող ներդրումները։ Հղումային միջուկային սցենարում 620 ՄՎտ հզորության ջերմային կայանների կառուցման դեպքում հյուսիսային գազատարով Հայաստան ներմուծվող գազի ծավալը չի գերազանցի օրական 12 մլն խմ—ն, ինչը չի առաջացնի նոր գազատարի կառուցման անհրաժեշտություն։ Նշված գազի ծավալները պայմանավորված են ջերմային հզորությունների 2027—ից հետո թերբեռնված աշխատանքով, որն արդյունք է նոր միջուկային էներգաբլոկի շահագործման հանձնմամբ։ Սակայն անհրաժեշտ կլինի բարելավել հյուսիսային գազատարի տեխնիկական վիճակը, ինչպես նաեւ ձմռան ամիսներին գազամատակարարման խափանման դեպքում սպառողների մեկամսյա պահանջարկի ապահովման եւ պայմանագրային պարտավորությունների կատարման նպատակով կառուցել մինչեւ 100 մլն խմ ծավալով լրացուցիչ գազի ստորգետնյա պահեստարան (10 մլն ԱՄՆ դոլար) եւ մինչեւ 20 ՄՎտ հզորությամբ կոմպրեսորային կայան (50 մլն ԱՄՆ դոլար)։
Իսկ ինչքան կկազմեն էներգետիկ համակարգի ծախսերը հղումային սցենարներում։ Դրանք արդեն հաշվարկված են, եւ պատկերը այսպիսի տեսք ունի։ Ընդհանուր էներգահամակարգի ծախսերը կկազմեն 44,555 մլն դոլար, էլեկտրաէներգիայի արտադրության ծախսերը 27,523 մլն դոլարի կհասնեն։ Ներդրումների չափը 8,565 մլն դոլար կկազմի, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության միջին կշռային արժեքը՝ 74.4 դոլար/ՄՎտժ (այս հետազոտությունների մանրամասն հաշվարկների արդյունքներն ու դրանց վերլուծությունները «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ»—ի «Էներգետիկայի ռազմավարության կենտրոն» մասնաճյուղում են)։
Հավելենք, որ ՀՀ էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով զարգացման ծրագրի մշակումն արվել է MARKAL—Հայաստան համակարգչային փաթեթի կիրառմամբ՝ ԱՄՆ—ի ՄԶԳ (USAID) աջակցությամբ եւ ֆինանսավորմամբ՝ «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ—ի մասնակցությամբ։
Այն, նախարարության հավաստմամբ, «թույլ է տալիս լավարկել ամբողջ էներգահամակարգի երկարաժամկետ զարգացումը՝ հաշվի առած բոլոր էներգապաշարները (նավթամթերքներ, միջուկային, հիդրո, վերականգնվող, կենսազանգված եւ այլն), արտադրող եւ փոխանցող ենթակառուցվածքները, սպառման բոլոր ոլորտներում (արդյունաբերություն, տրանսպորտ, բնակչություն, ծառայություններ, գյուղատնտեսություն) տեխնոլոգիաները»։
Զարգացման պլանավորման ժամանակահատվածը կազմում է 20 տարի։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման մշակումները պահանջում են վերանայում յուրաքանչյուր 2—3 տարին մեկ՝ ընթացիկ փոփոխությունները հաշվի առնելու նպատակով։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 355 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024