Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 25 26 27 28 29 ... 51 52 »
Համահայկական ամառային 6—րդ խաղերը մեկնարկեցին։ Դրանք անցկացվում են օգոստոսի 2—13—ը։ Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձեւերին՝ ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, աթլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացել են եւս յոթը՝ լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, ձեռքի գնդակ, բազկամարտ, հեծանվասպորտ եւ հրաձգություն։ Այս խաղերը իսկապես որ աննախադեպ են ոչ միայն մարզաձեւերի առատությամբ, այլ նաեւ մասնակիցների թվով՝ 6350։
Պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այդ առիթով մասնակիցների առջեւ ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. «Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց ողջունում եմ համահայկական ամառային վեցերորդ խաղերի բոլոր մասնակիցներին եւ հյուրերին։ Սփյուռքի մեր քույրերին եւ եղբայրներին բոլորիս անունից ասում եմ՝ բարի գալուստ հայրենիք, բարի գալուստ մայր Հայաստան։
Օլիմպիական շարժումն իրավամբ մեծ եւ կարեւոր առաքելություն է կատարում արդի աշխարհում։ Բոլոր երկրները եւ ժողովուրդները պատիվ են համարում մասնակցել այդ շարժմանը։ Օլիմպիական խաղերն էլ, անշուշտ, հիմնված են առողջ մրցակցության, արդար պայքարի եւ ամենաուժեղի հաղթանակի կանխադրույթի վրա, որտեղ ամենակարեւոր սկզբունքը մասնակցությունն է եւ ոչ թե հաղթանակը։
Համահայկական խաղերը կազմակերպելիս մեր առաջին նպատակն է եղել ապահովել հնարավորինս մեծ մասնակցություն, որպեսզի սպորտը եւ առողջ ապրելակերպն առավելագույն տարածում ստանան մեզ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիստից առաջ վարչապետի հանձնարարությամբ հաղորդումով հանդես է եկել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը։ Նա տեղեկացրել է, որ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձերի վճարումը շարունակվում է եւ առաջիկա 1–2 օրերի ընթացքում կվճարվեն։ Որեւէ խոչընդոտ, այդ թվում՝ ֆինանսական խնդիր չկա։
Կառավարությունը, հաստատելով օրակարգը, ձեռնամուխ է եղել մյուս հարցերի քննարկմանը։
ՀՀ կառավարության նախորդ նիստում վարչապետը հանձնարարել էր նվազագույնի հասցնել տնտեսավարող սուբյեկտների ստուգումների քանակը։ Այդ նպատակով անցած շաբաթվա ընթացքում կազմակերպվել են քննարկումներ շահագրգիռ բոլոր գերատեսչությունների մասնակցությամբ, լսվել են ներկայացված առաջարկները, եւ արդյունքում ձեւավորվել է որոշման նախագիծ, որը կառավարությանն է ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը։ Ընդունված որոշմամբ մինչեւ 2016թ. հունվարի 1–ը կտրուկ սահմանափակվել են բոլոր տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումները, բացառությամբ հարկային եւ մաքսային մարմինների ստուգումների։ Տեսչական բարեփոխումների ընթացքում արդեն իսկ ստուգումներն իրականացվում էին բացառապես ստուգաթերթի հիման վրա, ինչն արդեն էականորեն սահմանափակել է տեսչական մարմինների կողմից տնտեսավարող սուբյեկտներին առաջադրվող խնդի
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը բարձր է գնահատել պարոն Հրիսթեայի գործունեությունը Հայաստան–Եվրամիություն հարաբերությունների զարգացման գործում եւ շնորհակալություն հայտնել դեսպանին՝ ակտիվ եւ արդյունավետ համագործակցության համար։ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու Եվրոպական միության հետ բազմակողմ համագործակցությունը եւ շնորհակալություն հայտնել եվրոպական կողմին՝ ՀՀ–ում ժողովրդավարական արժեքների ամրապնդման, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման, քաղաքացիական հասարակության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության եւ այլ ուղղություններով ցուցաբերած օժանդակության համար։
Իր հերթին Տրայան Հրիսթեան եւս շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ սերտ համագործակցության եւ մի շարք հարցերում ցուցաբերած աջակցության համար։ Դեսպանը նշել է, որ վերջին տարիների ընթացքում ԵՄ–Հայաստան քաղաքական երկխոսությունն ակտիվ զարգացում է ապրել եւ ընդգծել, որ այդ գործում մեծ ներդրում է ունեցել նաեւ Հովիկ Աբրահամյանը՝ ե՛ւ Ազգային ժողովի նախագահի, ե՛ւ վարչապետի պաշտոններում։ Միաժամանակ, Տրայան Հրիսթեան շեշտել է, որ ԵՄ–ն այսուհետեւ եւս պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ քաղաքական երկխոսությունը, մնալ Հայաստանում բար
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Բացելով նիստը՝ վարչապետը նշել է. «Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության կողմից իրականացվող ներքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից է։ Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երաշխիքներից մեկը հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետ իրականացումն ապահովող ինստիտուցիոնալ համակարգն է։ Այդ նպատակով ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19–ի N 165–Ն որոշմամբ ստեղծվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը։ Խորհուրդն իրականացնում է հակակոռուպցիոն բարեփոխումների համակարգումն ու դրանց կատարման նկատմամբ հսկողությունը Հայաստանում։ Ցանկանում եմ եւս մեկ անգամ կարեւորել կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը եւ համագործակցությունը։
Մեր նպատակն է այս ձեւաչափի շուրջ համախմբել այն ուժերին, կազմակերպություններին, ովքեր իսկապես ասելիք ու պատկերացում ունեն մեր ընդհանուր նպատակներին հասնելու ճանապարհին։ Սա հարթակ է, որտեղ կարելի է միավորել, համախմբել ուժերը, փորձառությունը եւ գնալ վճռական քայլերի։ Հավաստիացնում եմ՝ կառավարությունը գիտակցում է կատարվելիք քայլերի անհրաժեշտությունն ու կարեւորությունը եւ հետեւողականորեն առաջ է մղելու հակակոռուպցիոն բարեփոխումներին ուղղված գործընթացը։
Մենք ունենք կամք եւ վճռականություն ու պատրաստ ենք ամե
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Օրակարգային առաջին հարցով խորհրդին է ներկայացվել «Հայաստանի միջազգային ճանաչման ուղեծիրը. ՏՏ ընկերությունների եվրոպական ավտովազք» խորագրով ծրագիրը, որին կմասնակցեն շուրջ 60 հայկական ընկերությունների ներկայացուցիչներ։ Ծրագրի շրջանակում հայկական պատվիրակությունը կլինի եվրոպական 23 քաղաքում, այդ թվում Բրյուսելում, Բեռլինում, Մարսելում, Վարշավայում, Պրահայում, Սոֆիայում, եւ հանդիպումներ կանցկացնի ավելի քան 100 ընկերությունների եւ պետական մարմինների ներկայացուցիչների հետ։ Զեկուցվել է, որ ծրագրի նպատակն է եվրոպական երկրներում ներկայացնել հայկական ՏՏ—ի ներուժն ու նորարարական հնարավորությունները, ուսումնասիրել նոր շուկաներ՝ հնարավոր համագործակցության համար, գործնականում ծանոթանալ այս բնագավառում եվրոպական երկրների զարգացման փորձին, նպաստել հայկական ՏՏ ոլորտի ճանաչելիության բարձրացմանը։ Նախատեսվում է, որ ծրագիրը կիրականացվի ընթացիկ տարվա աշնանը եւ կտեւի 45 օր։ Վարչապետ Աբրահամյանը ողջունել է նախաձեռնությունը եւ կարեւորել ծրագրի հաջող իրականացումը։
Օրակարգային հաջորդ հարցով անդրադարձ է կատարվել ՏՏ ոլորտի որակյալ մասնագետների, այդ թվում մենեջերների պատրաստման եւ կատարելագործման մեխանիզմներին ու հնարավորություններին։ Նշվել է, որ ՀՀ—ում ոլորտն այսօր ո
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի արտահանման եւ զարգացման բանկի տնօրեն Ալի Սալեհ Աբադիին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Զրուցակիցները քննարկել են հայ–իրանական համատեղ տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։ Վարչապետ Աբրահամյանը եւ Ալի Սալեհ Աբադին կարեւորել են երկու երկրների կառավարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը եւ նշել, որ դրանք մեծ նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի համար։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ տարբեր ոլորտներում նախանշված ծրագրերի իրականացումն էապես կնպաստի երկու բարեկամ երկրների միջեւ տնտեսական կապերի զարգացմանն ու առեւտրաշրջանառության ծավալների աճին։
|
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է Իրաքյան Քրդստանի պլանավորման նախարար Ալի Սինդիին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ նրա այցը նոր թափ կհաղորդի Հայաստանի եւ Իրաքի, մասնավորապես, Իրաքյան Քրդստանի հետ հարաբերությունների զարգացմանը։ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանը կարեւորում է Քրդստանի հետ երկկողմ կապերի ընդլայնումը, եւ այդ մասին է վկայում նաեւ մայրաքաղաք Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսություն հիմնելու որոշումը։
Ալի Սինդին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի անունից ջերմ ողջույններ ու բարեմաղթանքներ փոխանցել ՀՀ վարչապետին, կառավարությանը եւ հայ ժողովրդին։ Նա նշել է, որ Քրդստանը շահագրգռված է մեր երկրի հետ հարաբերությունների խորացմամբ, եւ իր այցի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները եւ հայ գործընկերների հետ քննարկել գործակցության զարգացման հեռանկարները։
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակից եւ կարեւորել առեւտրատնտեսական կապերի ակտիվացումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների բացահայտումը։ Տնտեսական ներուժի լիարժեք իրացման առումով երկուստեք կարեւորվել է հայ–իրաքյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, հայ եւ քուրդ գործարար շրջանակների միջեւ ուղիղ կապերի հաստատումը, գործարար համաժողովների եւ հանդիպումների կազմա
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետը բարձր է գնահատել պարոն Սրմաքեշի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում եւ նշել, որ նրա կողմից իրականացվող բոլոր ծրագրերը նպաստում են հայրենիքի տնտեսության զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Կառավարության ղեկավարը կարեւորել է շվեյցարահայ բարերարի ֆինանսավորմամբ «Հին Երեւան» ծրագրի իրականացումը, որի կյանքի կոչման համար ներդրվելու է շուրջ 150 մլն դոլար։
Վարդան Սրմաքեշը շնորհակալություն է հայտնել վարչապետին եւ ընդգծել, որ ՀՀ կառավարության նախանշած առաջնայնություններն ու գերակայություններն իր համար համոզիչ են, ուստի վստահ է՝ Հայաստանն ունի մեծ ապագա։ Շվեյցարահայ գործարարի խոսքով՝ ինքը պատրաստ է տարբեր ծրագրերի միջոցով նպաստել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ տնտեսության ակտիվության ապահովմանը։
Վարչապետ Աբրահամյանը կարեւորել է նաեւ պարոն Սրմաքեշի ներդրումային ծրագրերն Արցախում։ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել գործարարին՝ հետեւողական աշխատանքի համար եւ համոզմունք հայտնել, որ իրականացվելիք բոլոր ծրագրերը կունենան մեծ արդյունքներ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանում եւ Արցախում նախատեսվող ներդրումային ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։
...
Կարդալ շարունակությունը »
|
Սահմանադրության բարեփոխված նախագծով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական ձեւի, որով հանրապետության նախագահն այլեւս դադարում է լինել «ամեն—ինչ որոշող» անձ։ Մասնավորապես փոխվում է նախագահի ընտրության ձեւը։ Բացի այն դրույթներից, որ նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով եւ պետք է նվազագույնը քառասուն տարեկան լինի, նա այլեւս չի ընտրվի ուղիղ ընտրությամբ։ Բնակչության կողմից տրվող քվեները կփոխարինվեն հատուկ ընտրիչների ձայներով, որոնք էլ որոշիչ կլինեն նախագահի ընտրության հարցում։ «ՀՀ»—ի հետ զրույցում նախագահի ընտրության հետ կապված հարցերի եւ մտահոգությունների վերաբերյալ զրուցեցինք սահմանադրագետ Վարդան Այվազյանի հետ։
«Նախագահն այս նախագծով ընտրվում է ընտրիչների կողմից, որոնք կազմում են ընտրիչների կոլեգիա։ Դրան մասնակցում են Ազգային ժողովի պատգամավորներից եւ Ազգային ժողովի պատգամավորների թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչները։ Ասենք, եթե ԱԺ—ում կլինի 120 հոգի, ընտրիչների կոլեգիան կլինի 240 հոգի, որպեսզի համամասնություն ապահովվի։ Սա ինչ—որ նոր հայտնագործած հեծանիվ չէ։ Սա գործում է Գերմանիայում, Իտալիայում, Հնդկաստանում, խորհրդարանական կառավարման մոդել որդեգրած այլ երկրներում»,–նշեց Վ. Այվազյանը։
Իսկ թե ինչու է նախագահի ընտրություն կատարելու համար ընտրվել հենց ընտրիչների ինստիտուտը, մասնագետը պարզաբանեց. «Ընտրությունը պետք է լիներ կամ ընտրիչների, կամ խորհրդարանի կողմ
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչեւ 2036թ.) զարգացման ուղիները» խորագրով ծրագրի շնորհանդեսին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կառավարության ղեկավարը ողջունել է համաժողովի մասնակիցներին եւ մաղթել արդյունավետ աշխատանք։ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այսօր մեր առջեւ ծառացած են էներգետիկ ոլորտի մի շարք օբյեկտիվ խնդիրներ, եւ ՀՀ կառավարությունը հաստատակամորեն միտված է այս բնագավառում նոր բարեփոխումների իրականացմանն ու կյանքի կոչմանը։ «ՀՀ կառավարությունն ԱՄՆ–ի միջազգային զարգացման գործակալության հետ պատրաստել է մինչեւ 2036թ. էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագիրը, որում ներառված են տարբեր հզորությունների զարգացման հնարավորությունները, ներառյալ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների, տարածաշրջանային ինտեգրումն ապահովող ենթակառուցվածքների զարգացումը, օգտագործման ռեսուրսը սպառած էլեկտրահաղորդման գծերի, ենթակայանների վերակառուցումը, էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաեւ էլեկտրամատակարարումների հուսալիությունը բարձրացնող այլ միջոցառումներ»,–ընդգծել է Հովիկ Աբրահամյանը։
Վարչապետը նշել է, որ, ցավոք, վերջին տարիներին համակարգը գտնվում է բարդ ֆինանսական վիճակում, ինչն ունի մի շարք օբյեկտիվ պատճառներ։ Հովիկ Աբրահամյանի խոսքով, համաշխարհային տնտեսական ճգնաժամը, գնաճային երեւույթները, փոխարժեքի տատանումները, կլիմայական անբարենպաստ պայմաններն այն գործոններն են, որո
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար բնագավառներում առկա համագործակցությունից եւ կարեւորել դրանց հետագա խորացումն ու ամրապնդումը։ Անդրադառնալով տնտեսական փոխգործակցությանը՝ կառավարության ղեկավարը նշել է, որ նախորդ տարվա համեմատ 2015 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի եւ Իտալիայի միջեւ արձանագրվել է առեւտրաշրջանառության ծավալների կրկնակի աճ։ Վարչապետը կարեւորել է գործարար շրջանակների շփումների ակտիվացումը եւ շեշտել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել փոխշահավետ յուրաքանաչյուր առաջարկություն։ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ որպես ՀՀ վարչապետ՝ անելու է ամեն ինչ Հայաստանի եւ Իտալիայի միջեւ տնտեսական հյարաբերությունների զարգացման եւ ամրապնդման համար։
Իր հերթին, Ջովաննի Ռիչուլլին ընդգծել է, որ իր երկիրը մեծապես կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացումն ու ընդլայնումը։ Խոսելով տնտեսական կապերի զարգացման մասին՝ դեսպանն ընդգծել է, որ իտալացի գործարարների շրջանում առկա է մեծ հետաքրքրություն հայաստանյան շուկայի նկատմամբ։ Պարոն Ռիչուլլին նշել է, որ քայլեր կիրականացնի իտալացի գործարարներին ներկայացնելու ներդրումների համար Հայաստանի բարենպաստ բիզնես միջավայրը, միաժամանակ ընդգծել, որ ՀՀ—ի անդամ
...
Կարդալ շարունակությունը »
|
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային, ով խորհրդարան էր այցելել առաքելության ավարտի կապակցությամբ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Բարձր գնահատելով Տրայան Հրիսթեայի գործունեությունը Հայաստանում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան–ԵՄ հարաբերությունները դինամիկ են զարգացել։
ԱԺ նախագահը փաստել է, որ մեր երկրում ԵՄ պատվիրակությունն ակտիվ եւ արդյունավետ գործունեություն է ծավալել տարբեր բնագավառներում։ Անդրադառնալով Ազգային ժողովի եւ ԵՄ պատվիրակության համագործակցությանը՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է խորհրդարանների դերը միջպետական հարաբերությունների ընդլայնման գործում։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան բարձր է գնահատել ԵՄ–Հայաստան փոխգործակցությունը։
Պարոն Հրիսթեան հատուկ շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին այս տարվա մարտին Հայաստանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի կազմակերպման եւ պատշաճ անցկացման համար։ ԵՄ պատվիրակության ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել նաեւ Ազգային ժողովի այն հանձնաժողովներին, որոնց հետ սերտորեն համագործակցել է իր պաշտոնվարման ընթացքում։
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում սահմանադրական փոփոխություններին, Հայաստան–ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին եւ հետագա համագործակցությանը։
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|