ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 16:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Օգոստոս » 4 » Հայ լինելը մեր բոլորի մայր ինքնությունն է /Մեկնարկեցին համահայկական ամառային վեցերորդ խաղերը/
16:34
Հայ լինելը մեր բոլորի մայր ինքնությունն է /Մեկնարկեցին համահայկական ամառային վեցերորդ խաղերը/

Համահայկական ամառային 6—րդ խաղերը մեկնարկեցին։ Դրանք անցկացվում են օգոստոսի 2—13—ը։ Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձեւերին՝ ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, աթլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացել են եւս յոթը՝ լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, ձեռքի գնդակ, բազկամարտ, հեծանվասպորտ եւ հրաձգություն։ Այս խաղերը իսկապես որ աննախադեպ են ոչ միայն մարզաձեւերի առատությամբ, այլ նաեւ մասնակիցների թվով՝ 6350։
Պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այդ առիթով մասնակիցների առջեւ ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. «Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց ողջունում եմ համահայկական ամառային վեցերորդ խաղերի բոլոր մասնակիցներին եւ հյուրերին։ Սփյուռքի մեր քույրերին եւ եղբայրներին բոլորիս անունից ասում եմ՝ բարի գալուստ հայրենիք, բարի գալուստ մայր Հայաստան։
Օլիմպիական շարժումն իրավամբ մեծ եւ կարեւոր առաքելություն է կատարում արդի աշխարհում։ Բոլոր երկրները եւ ժողովուրդները պատիվ են համարում մասնակցել այդ շարժմանը։ Օլիմպիական խաղերն էլ, անշուշտ, հիմնված են առողջ մրցակցության, արդար պայքարի եւ ամենաուժեղի հաղթանակի կանխադրույթի վրա, որտեղ ամենակարեւոր սկզբունքը մասնակցությունն է եւ ոչ թե հաղթանակը։
Համահայկական խաղերը կազմակերպելիս մեր առաջին նպատակն է եղել ապահովել հնարավորինս մեծ մասնակցություն, որպեսզի սպորտը եւ առողջ ապրելակերպն առավելագույն տարածում ստանան մեզանում։ Ավելին՝ շատ կարեւոր է, որ սպորտը մարդկանց համախմբի եւ մեր աշխարհասփյուռ ժողովրդին միավորող իրողություններից մեկը դառնա։
Սիրելի՛ մարզիկներ,
Վստահ եմ, որ դուք այս կարեւոր արժեքները վառ եք պահում ձեր սրտերում։ Համահայկական վեցերորդ խաղերին մասնակցելու համար այստեղ ժամանած մարզական խմբերը գալիս են աշխարհի տարբեր երկրներից։
Եկեք նայենք ու տեսնենք, թե ինչ առաջընթաց ենք արձանագրել անցած տասնվեց տարիների ընթացքում։ 1999 թվականին տեղի ունեցած առաջին խաղերի համեմատությամբ մեկ երրորդով աճել է մասնակից երկրների թիվը՝ քսաներեքից հասնելով երեսունվեցի։ Երկուսուկես անգամ աճել է մասնակից քաղաքների թիվը՝ վաթսուներեքից հասնելով հարյուր յոթանասունհինգի, իսկ խաղերի մասնակիցների թիվն աճել է վեց անգամ՝ հազար հարյուր քառասունմեկից հասնելով վեց հազար երեք հարյուր հիսուներկուսի։ Մարզաձեւերի քանակը յոթից դարձել է տասնյոթ։
Այստեղ գտնվող շատերը ներկայացնում են սփյուռքում ծնված արդեն չորրորդ կամ հինգերորդ սերունդը։ Ձեր մեջ կան մարդիկ, ովքեր առաջին անգամ են տեսնում իրենց հայրենիքը։ Կան մարդիկ, ովքեր դժվարությամբ են խոսում հայերեն։ Բայց բոլորի հոգում մշտապես Հայաստանն է, իսկ Հայաստանի սիրտն էլ բաց է նրանց համար։
Այստեղ ներկա բոլոր մարդիկ կապված են մեկ ընդհանրությամբ՝ հայկական ինքնությամբ։ Որքան էլ նոր ու լրացուցիչ տարբեր ինքնությունների շերտեր ավելանան, հայությունը, հայ լինելը մեր բոլորի մայր ինքնությունն է։ Այդ ինքնությունն է, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներով բնորոշվող այս տարում մեզ կրկնել է տալիս 2015—ի կարգախոսը՝ հիշում ենք եւ պահանջում։
Սիրելի՛ բարեկամներ,
Այսօր այս հանդիսավոր արարողությանը մասնակցում են մայր Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի տարբեր օջախների երիտասարդ սերնդի ներկայացուցիչները։
Դուք այս օրերին այս խաղերի ընթացքում պիտի մրցեք հայերին վայել՝ ազնիվ ու արդար, իսկական օլիմպիական ոգով։ Այս օրերին դուք կգտնեք նոր բարեկամներ, եւ ձեր այդ ընկերության կրակը վառ կպահեք ձեր ամբողջ կյանքի ընթացքում։ Վստահ եմ, որ համահայկական խաղերի կրակը ձեզ դեռ շատ երկար կուղղորդի։ Շնորհավորում եմ բոլորիս եւ համահայկական վեցերորդ խաղերը հայտարարում եմ բացված։ Շնորհակալություն»։
Ողջույնի խոսք ասաց նաեւ համահայկական խաղերի կազմկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը. «ՀՀ մեծարգո նախագահ, սիրելի հայրենակիցներ. 16 տարի առաջ առաջին անգամ կազմակերպեցինք համահայկական առաջին խաղերը։ Խոստովանենք, որ հայրենիք—սփյուռք կապի ամրապնդման գործում համահայկական խաղերն ունեն իրենց ուրույն եւ հաստատուն գրանցումը։ Խաղերն անցկացնելու գաղափարը եւ դրա իրականացումը նպաստում են ոչ միայն մարզական կյանքի ակտիվացմանը, այլ նաեւ Հայաստան—սփյուռք կապերի ամրապնդմանը։ Տարեցտարի մեծացող աշխարհագրությունը եւ մարզիկների թվի աճը վկայում են խաղերի ուժի մասին։ Համահայկական ամառային 6—րդ խաղերը համընկնում են Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին եւ ընդգրկված են պետական միջոցառումների ծրագրում… Հայրենիք—Արցախ—սփյուռք եռամիասնությունը մեր ապագան է եւ պետք դառնա գալիք սերունդների ուխտը։ Միասնության բռունցքը մենք սեղմել ենք Ավարայրում, չենք բռունցքվել 1915 թվականին՝ ունեցել ենք անդառնալի կորուստներ, բռունցքվել ենք 88 թվականին եւ ունենք ազատ, անկախ Հայաստան»։
Խաղերի բացումն ուղեկցվում էր մասշտաբային եւ յուրօրինակ արարողությամբ։ Պաշտոնական բացման արարողության ընթացքում ներկաներին ներկայացվեցին հայոց պատմության կարեւորագույն դրվագները՝ մի պահ տանելով նրանց Հայաստանի հնամյա մայրաքաղաք Էրեբունի եւ թերթելով հայոց պատմության ամենալուսավոր եւ հիշարժան էջերը։ Այնուհետեւ պատվո պահակախմբի ուղեկցությամբ մարզադաշտ բերվեց ՀՀ պետական դրոշը։
Համահայկական խաղերի դրոշը մարզադաշտ բերեցին հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանը, ազատ ոճի ըմբիշ Արամ Մարգարյանը, շախմատային օլիմպիադաների չեմպիոններ Ռաֆայել Վահանյանը եւ Գաբրիել Սարգսյանը։ Համահայկական խաղերի մարզիկի երդումը կարդաց Սիրիայի Հալեպ քաղաքի ներկայացուցիչ Շողիկ Ավետիսյանը, իսկ մրցավարների անունից երդվեց երեւանցի Մարիա Մելքոնյանը։ Համահայկական խաղերի երեք ջահերը, որոնք վառվել էին Շուշիում, Լիբանանում՝ Անթիլիասում եւ Վանում, միավորվել էին մեկում, եւ խաղերի կրակը վառեց հայկական մարմնամարզության եւ համաշխարհային սպորտի լեգենդ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը։
Մարզական շքերթը բացեցին հայկական երկրորդ պետության ներկայացուցիչները՝ ԼՂՀ պատվիրակությունը՝ երեք քաղաքներից՝ Ստեփանակերտ, Շուշի եւ Բերձոր. ընդհանուր առմամբ 138 մարզիկ։ Այնուհետեւ միմյանց հաջորդեցին պատվիրակությունները։ Շքերթը եզրափակեց մայրաքաղաք Երեւանի պատվիրակությունը, որը համահայկական խաղերին ներկայացել է բոլոր մարզաձեւերում՝ 500 մարզիկով։
Ամբողջ արարողության ընթացքում մարզադաշտի վերին հատվածում իրար էին հաջորդում հայրենիք ժամանած սփյուռքի հայորդիներին միավորող ուղերձները՝ «Մեկ հայրենիք, մեկ երազանք», «Աշխարհասփյուռ հայերի հայրենիքը մեկն է՝ Հայաստանը», «Լինենք միասին, որ այլեւս չպարտվենք», «Լինենք միասին, որ այլեւս անցյալը չկրկնվի», «Երեք վառվող ջահ, երեք վառվող սիրտ եւ մի պատգամ՝ միասնություն սպորտով» եւ «Միշտ վերադարձիր»։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 373 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024