Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 5 Հյուրեր: 5 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Օգոստոս » 17
Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը գոնե այս պահին չկա։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտեց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ ընդգծելով, որ գործողը չէ, որ օրինակ՝ չասֆալտապատված փողոցների պատճառ է կամ նոր Սահմանադրությունը չէ, որ պետք է օգնի, որ նույն այդ ճանապարհները բարեկարգվեն։
«Սահմանադրությունը եղել ու շարունակում է մնալ որպես քաղաքական փաստաթուղթ, այն համաձայնություն է հասարակության և պետության միջև հանրային կյանքի կառավարման և հասարակական հարաբերությունների կարգավորման մասին, հետևաբար փոփոխություններին պետք է մոտենալ քաղաքացու տեսանկյունից»,– ասաց նա։
«Իմ կարծիքով օրակարգ բերված նոր Սահմանադրության նախագիծը խոսում է այն մասին, որ ինքն իրեն դուրս է դրել սահամանադրական կարգավիճակից ու խրվել անհատական հարցերի լուծման հորձանուտ և մյուս կողմից պետական իշխանության համակարգում խախտվել է ներքին հավասարակշռությունը ու փլվել իրավահաջորդության աշտարակը»,-ասաց նա։
...
Կարդալ շարունակությունը »
|
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի շրջանում անհայտ անձինք գողացել են «Երկնային հարյուրյակի» հերոս Սերգեյ Նիգոյանի գերեզմանի եղևնիները: Այդ մասին УНН-ին հայտնել են տեղի իրավապահները:
Նրանց խոսքերով՝ գողության մասին տեղեկությունը ստացվել է Նիգոյանի հարազատներից։ Իրավապահները փնտրում են գողերին: Նրանք արդեն պարզել են, որ գողացվել է յոթ եղևնի։
Հարուցվել է քրեական գործ Ուկրաինայի քրեական օրենսգրի 197-րդ հոդվածի 1-ին մասով (գերեզմանի պղծում):
Գողերին նվազագույն եկամտի մինչև հարյուրապատիկի չափով տուգանք է սպառնում։
...
Կարդալ շարունակությունը »
|
Լեփ- լեցուն ճամբարնե՞ր, թե՞ ջերմ ընդունելություն, ինտեգրո՞ւմ, թե՞ արտաքսում։ Փախստականները ԵՄ են ժամանում օգնության և աջակցության հույսով։ Սակայն դա ստանում են ոչ ամենուր, գրում է Deutsche Welle-ն։
Շվեդիա
Շվեդիան ամենաբաց երկիրն է փախստականների համար՝ ի տարբերություն ԵՄ այլ երկրների։ Եթե հաշվի առնել Շվեդիայի բնակչությունը (9.6 մլն մարդ) և փախստականների քանակը, որոնց նա ընդունում է, ապա երկիրը հայտնվում է եվրոպական երկրների ցուցակի ամենավերևում։ Գերմանիայից հետո սա այն երկիրն է, ուր մեծ թվով փախստականներ են ձգտում հասնել։ 2014-ին այնտեղ ապաստան է խնդրել 81.300 մարդ, 30.600 դիմում հաստատվել է։ Փախստականի պաշտոնական կարգավիճակ ստանալու ամենաշատ հնարավորությունն ունեն Սիրիայից ժամանածները։
...
Կարդալ շարունակությունը »
|
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանն անդրադառնալով այս օգոստոսին ևս սահմանին Ադրբեջանի ակտիվությանը, անդրադարձավ, որպես կանխարգելիչ միջոցառումներ, պետական սահմանի հակադիվերսիոն պաշտպանության համակարգի կատարելագործմանը` մանրամասնելով.« Այժմ քայլեր են ձեռնարկվում մարտական հենակետերը բարձր զգայունակությամբ էլեկտրոնային սարքերով կահավորելու ուղղությամբ: Նշեմ, որ պետական սահմանի որոշ տեղամասերում նման սարքավորումներ արդեն տեղադրված են, բացի այդ այդպիսի սարքավորումների որոշ նմուշներ ներկայումս փորձարկվում են:
-Սահմանային միջադեպերի հետ կապված ի՞նչ կասեք։ Ինչո՞ւ են ադրբեջանցիները կրկին ակտիվացել և ինչո՞ւ են նրանք ակտիվանում, որպես կանոն, օգոստոսին:
...
Կարդալ շարունակությունը »
|
Վերջին տարիներին 2 գործընկերների՝ Բեռլինի և Անկարայի միջև միմյանց հանդեպ բազմաթիվ պահանջներ են կուտակվել։ Գերմանիայի դժգոհությունը, որտեղ բնակվում է ավելի քան 3 մլն թուրք, այն է, որ շատ ներգաղթյալներ չեն ցանկանում ինտեգրվել գերմանական հասարակությանը։
Բունդեսթագում վստահ են, որ մեղքի մի մասը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն է և նրա շրջապատինը, որոնք մեկ անգամ չէ, որ Գերմանիայի թուրքերին կոչ են արել պահպանել մայրենի լեզուն, հավատն ու ավանդույթները։
Իսկ Անկարան դժգոհ է, որ Գերմանիայի կառավարությունը ոչ մի կերպ չի նպաստում Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցությանը, գրում է Лента-ն։
...
Կարդալ շարունակությունը »
|
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Հանրապետական» խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանելով հարցին, թե Սահմանադրության առաջարկվող փոփոխություններում մի քանի դրույթներ կան, որոնք տարընթերցումների առիթ են տալիս, հատկապես խորհրդարանի կազմի թվի մասին կետը, ասաց, որ դա մի հարց է, որը թեև բազմիցս պարզաբանվել է, բայց այդուհանդերձ կա տարակուսանքներ:
«Կիսանախագահական համակարգով սահմանադրությունն ունի իր թերությունները, սակայն թերություններից զերծ չէ նաև այն սահմանադրության ձևը, որին մենք անցում ենք կատարելու»,– ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ եթե կիսանախագահականի ամենամեծ թերությունն այն է, որ կա երկու առաջնային մանդատ ունեցող սուբյեկտ, մեկը՝ ՀՀ նախագահը, երկրորդը՝ խորհրդարանը, ապա այս իրավիճակում եթե նրանք նույն քաղաքական ուժը չեն ներկայացնում, կ
...
Կարդալ շարունակությունը »
|
Այս տարվա քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը սահմանադրական բարեփոխումների հարցն է, այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց Ազգային ժողովի ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Հանրապետական» խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը:
«Այժմ չափազանց պատասխանատու մի շրջան է: Հասարակության մասնակցությունն այս ամենին շատ կարևոր է, քանի որ հասարակությունը պետք է տեղեկացված լինի կատարվող իրադարձություններից: Անկախ նրանից, թե քաղաքական ուժերն ինչ դիրքորոշում կունենան, ի վերջո, հասարակությունն է որոշում կայացնողը: Չափազանց կարևոր է, որ քաղաքացին իր ընտրությունը կայացնելիս գիտակցված լինի»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Նրա խոսքով՝ սահմանադրությունը որքան էլ լինի կարևոր, այն ունի իր առանձնահատկությունները. այն լինելով փոքր փաստաթուղթ, շատ կարևոր մեկնաբանության և ընկալման անհրաժեշտություն ունի:
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|