ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 00:46
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Օգոստոս » 17 » Ինչպես են փախստականներին ընդունում Եվրամիության տարբեր երկրներում
15:36
Ինչպես են փախստականներին ընդունում Եվրամիության տարբեր երկրներում


 

Լեփ- լեցուն ճամբարնե՞ր, թե՞ ջերմ ընդունելություն, ինտեգրո՞ւմ, թե՞ արտաքսում։ Փախստականները ԵՄ են ժամանում օգնության և աջակցության հույսով։ Սակայն դա ստանում են ոչ ամենուր, գրում է Deutsche Welle-ն։

 

Շվեդիա


Շվեդիան ամենաբաց երկիրն է փախստականների համար՝ ի տարբերություն ԵՄ այլ երկրների։ Եթե հաշվի առնել Շվեդիայի բնակչությունը (9.6 մլն մարդ) և փախստականների քանակը, որոնց նա ընդունում է, ապա երկիրը հայտնվում է եվրոպական երկրների ցուցակի ամենավերևում։ Գերմանիայից հետո սա այն երկիրն է, ուր մեծ թվով փախստականներ են ձգտում հասնել։ 2014-ին այնտեղ ապաստան է խնդրել 81.300 մարդ, 30.600 դիմում հաստատվել է։ Փախստականի պաշտոնական կարգավիճակ ստանալու ամենաշատ հնարավորությունն ունեն Սիրիայից ժամանածները։

 

Նիդեռլանդներ


Թեև մարդու իրավունքների համար պայքարող ակտիվիստների խիստ քննադատությանը՝ 2010-ին Նիդեռլանդներում ընդունվել է ԵՄ-ում քաղապաստան տրամադրելու ոլորտում ամենախիստ օրենսդրությունը։ Ապաստանի համար երեք դիմածներից առնվազն 2-ը մերժվում են։ Դրանից հետո փախստականներին տրվում է 28 օր՝ երկիրը լքելու համար։ Հատկապես խիստ են Սոմալիից եկած փախստականների հանդեպ։

 

Ավստրիա


Ավստրիան ամենահայտնի երկրներից է ներգաթյալների շրջանում։ 2015թ. առաջին կեսին այս երկրում 27.000 դիմում է ներկայացվել ապաստան խնդրելու վերաբերյալ։ Փախստականների մեծ մասը ժամանում են Սիրիայից, Աֆղանստանից և Իրաքից։

 

Լեհաստան


Ուկրաինա, Ռուսաստան, Տաջիկստան՝ հիմնականում այս երկրներից են Լեհաստան ժամանում քաղապաստան փնտրողները։ 2014-ին այդ խնդրանքով դիմել է 8.020 մարդ։ Փախստականների գրեթե կեսը Ռուսաստանի քաղաքացիներ են, նրանց մեծ մասը՝ 91%, Չեչնիայից։ Սակայն արդյունքում 325 մարդ է ապաստան ստացել Լեհաստանում։

 

Իսպանիա


Դեռևս ոչ վաղ անցյալում բազմաթիվ ներգաղթյալներ փորձում էին գրոհով հայտնվել իսպանական Սեուտա և Մելիլյա քաղաքներում, որպեսզի այնտեղից տեղափոխվեն Եվրոպա։ Սակայն արդեն 3 ամիս է՝ Իսպանիան դադարել է լինել հեղինակավոր «դարպաս դեպի Եվրոպա»։ 2014-ին իսպանական տարածքում ապօրինի ճանապարհով հայտնվել է 7.800 մարդ, բավականին քիչ՝ ի տարբերություն 2006-ի, երբ Իսպանիայի տարածքում կար 39.000 ներգաղթյալ։

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 390 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024