ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 14:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Օգոստոս » 25

Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 22—ին աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզեր։
Հանրապետության նախագահը հյուրընկալվել է երիտասարդ ճամբարականներին՝ ԵԿՄ ուսումնամարզական եւ հանգստի «Երկրապահ» համալիրում եւ «Միասին—2015» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբարում։ Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ «Միություն—2015. հաղթանակի ժառանգորդներ» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ—հավաքի եւ «Բազե—2015» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին։
«Պատանի երկրապահ» կառույցի ամառային ճամբարը, որն այս տարի կազմակերպվել է Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի հարակից տարածքում, անցկացվում է վրանային պայմաններում։ Հունիսին 1—ից մեկնարկած ուսումնամարզական հավաքին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերի, Երեւան քաղաքի եւ Արցախի բոլոր վարչական շրջանների 3 600 պատանի, 1 000 երիտասարդ եւ արցախյան ազատամարտի մասնակից 240 երկրապահներ։ Վերջիններս իրենց մարտական ուղին են ներկայացրել պատանի երկրապահներին։
Սերժ Սարգսյանը շրջել է վրանային ճամբարում, ծանոթացել երկրապահների ճամբարային առօրյային եւ պայմաններին։ Նախագահը շնորհավորել է երկրապահներին՝ ուսումնամարզական հավաքները հաջող անցկացնելու կապակցությամբ եւ երկրապահի տարբեր սերունդների ներկայացուցիչների ողջույնի խոսքերից ու պատանի երկրապահների հանդիսավոր քայլերթից հետո մասնակցել է ճամբարի տարածքում Ջուղայի ավերված խաչքարերից մեկի կ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 401 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.08.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայկական պետական մանկավարժական համալսարանի Աղավնաձորի ուսումնական բազայում տեղի ունեցավ «Միջազգային ամառային դպրոց–2015»–ի պաշտոնական փակման արարողությունը, որին մասնակցեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
«Ամառային դպրոցները եւ ոչ ֆորմալ կրթության այլ ձեւերը ոչ միայն կրթական, այլեւ անձի ինքնահաստատման, զարգացման ու բացահայտման նպատակ ունեն. դրանց շնորհիվ մասնակիցները ձեռք են բերում նոր ծանոթություններ, շփվում օտարազգի իրենց հասակակիցների հետ եւ ձեւավորում հասարակություն մտնելու նոր կարողություններ, մարդկային հարաբերությունների նոր հարթակ»,–Աղավնաձորի ուսումնական բազայում կայացած «Ամառային դպրոց— 2015» միջազգային ծրագրի պաշտոնական փակման ժամանակ նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու մասնակիցներին հանձնեց մասնակցության դիպլոմներ։
Բազմաթիվ ամառային դպրոցների մասնակցած նախարարը վստահեցրեց՝ ծրագիրը, որպես մանկավարժական մեթոդ, ներազդեցության, ներգործության ամենաարդյունավետ ձեւերից է։
Արմեն Աշոտյանը նկատեց նաեւ, որ մանկավարժական համալսարանը վերջին տարիներին ամենաինտենսիվ բարեփոխվող եւ պրպտող բուհն է, եւ հորդորեց շարունակելով համագործակցությունը միջազգային հաստատությունների հետ՝ իրականացնել այլ նոր ծրագրեր եւս։
Միջոցառման ժամանակ օտարազգի ուսանողները՝ ֆինները, ռուսները, բելառուսներն ու լիտվացիները երգեցին հայերեն, ներկայացրին «Ախթամար» բեմադրությունը, ցուցադրեցին իրենց ձեռքով նկարած Արարատը, խոսեցին 1915 թվակա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 375 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.08.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության համաձայն՝ ղարաբաղա—ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հանգստյան օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրետանային (60, 82 եւ 120 մմ—ոց ականանետներ) եւ հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը։ Ադրբեջանական կողմի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների։ Ըստ հավաստի աղբյուրների՝ տեղի ունեցած փոխհրաձգությունների արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 4 զոհ եւ 15—ից ավելի վիրավորներ։
Տարածված լուրերը, թե հայկական կողմը զոհեր ունի, չեն համապատասխանում իրականությանը։ «Արմենպրեսի» հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հայկական կողմը զոհեր չունի, դա Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն է»,—ասել է նա։
Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը ապատեղեկատվություն որակելով ադրբեջանական կողմի հայտարարությունները՝ նշում է, որ հայկական կողմը զոհեր չունի։
«Մենք պետք է վաղուց ճանաչենք ու ճանաչում ենք, թե ում հետ գործ ունենք, սա է խնդիրը։ Ուղղակի ադրբեջանական կողմը միշտ այդպիսի տեղեկություններ է տարածում, եւ դրանով չես հասկանում՝ ինչի է փորձում հասնել, դրանով ո՛չ իր զոհերի թիվն է իջնում, ո՛չ ինչ—որ առավելություն է ստանում, պարզապես սա իր պահելաձեւն է»,–«Ազատությ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 423 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.08.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչներին։ Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակման գործընթացում միջազգային այս հեղինակավոր կառույցի ցուցաբերած բարձրորակ մասնագիտական օժանդակության համար՝ կարեւորելով դրա նշանակությունը երկրում ընթացող իրավական բարեփոխումների գործում։ Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ քննարկվող նախագծի կապակցությամբ սկզբունքային տարաձայնություններ չկան։ Մտքեր են փոխանակվել ժամանակակից սահմանադրական զարգացումների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծում տեղ գտած ժողովրդավարական նորամուծությունների կապակցությամբ։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 450 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.08.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում էներգիայի խնդիրների լուծման հիմնական ճանապարհը ավանդական էներգիայի աղբյուրները վերականգնվող էներգիայի աղբյուրներով փոխարինելն է։
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», երեկ լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Հելիո տեխնիկա» լաբորատորիայի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Ժոզեֆ Փանոսյանը։
Փանոսյանը վերականգնվող էներգիայի տեսակներից առանձնացրեց 3—ը՝ արեւային էներգիա, երկրաջերմային եւ ատոմային։ «Այս 3 անկախ էներգիաների աղբյուրներն ունենք եւ դրանք կարող ենք օգտագործել, որպեսզի եղանակային փոփոխություններն այդքան վատ չազդեն մեր երկրի տնտեսության եւ մեզ վրա։ Մեր ավանդական էներգիայի աղբյուրները, որոնք հիմնականում ընդերքից հանված վառելանյութերն են, սպառվելու են, բացի այդ դրանց արդյունահանումն ու կիրառումը շատ վտանգավոր է բնության համար։ Մեր բնությունը հիմա դրանից տուժում է, առաջացել է ջերմոցային էֆեկտ, ջերմաստիճանի բարձրացում, ինչի հետեւանքով սառույցները հալվում են»,–նշեց Փանոսյանը՝ հավելելով, որ այդ գործընթացները դեռ կշարունակվեն, քանի դեռ դրանք դադարեցվելու քայլեր չեն արվում։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 424 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.08.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024