ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 05:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Օգոստոս » 25 » Արժանի հակահարված /Ադրբեջանական կողմը ունի զոհեր եւ վիրավորներ/
10:54
Արժանի հակահարված /Ադրբեջանական կողմը ունի զոհեր եւ վիրավորներ/

Երեկ ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության համաձայն՝ ղարաբաղա—ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հանգստյան օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրետանային (60, 82 եւ 120 մմ—ոց ականանետներ) եւ հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը։ Ադրբեջանական կողմի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների։ Ըստ հավաստի աղբյուրների՝ տեղի ունեցած փոխհրաձգությունների արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 4 զոհ եւ 15—ից ավելի վիրավորներ։
Տարածված լուրերը, թե հայկական կողմը զոհեր ունի, չեն համապատասխանում իրականությանը։ «Արմենպրեսի» հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հայկական կողմը զոհեր չունի, դա Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն է»,—ասել է նա։
Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը ապատեղեկատվություն որակելով ադրբեջանական կողմի հայտարարությունները՝ նշում է, որ հայկական կողմը զոհեր չունի։
«Մենք պետք է վաղուց ճանաչենք ու ճանաչում ենք, թե ում հետ գործ ունենք, սա է խնդիրը։ Ուղղակի ադրբեջանական կողմը միշտ այդպիսի տեղեկություններ է տարածում, եւ դրանով չես հասկանում՝ ինչի է փորձում հասնել, դրանով ո՛չ իր զոհերի թիվն է իջնում, ո՛չ ինչ—որ առավելություն է ստանում, պարզապես սա իր պահելաձեւն է»,–«Ազատության» հետ զրույցում ասաց Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։
Բաբայանը նշեց, որ այս պահի դրությամբ շփման գծում իրադրությունը վերահսկելի է, «որեւէ արմատական փոփոխություն չկա»։ «Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, սակայն սա որեւէ կերպով չի փոխում իրավիճակը, եւ նա ի վիճակի չէ իր ձեռքը վերցնել ռազմավարական նախաձեռնությունը»,–ասաց Բաբայանը։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 423 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024