Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Հայաստանում Սահմանադրության նախագծի վերաբերյալ նախնական գնահատականը, որի եզրակացության մեջ ողջունում է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքը։
29 էջից բաղկացած փաստաթղթում հանձնաժողովը մեկնաբանություններ է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների նախագծի 1—7—րդ եւ 10—րդ գլուխների վերաբերյալ։ Փաստաթուղթը հեղինակել են Սերջիո Բարտոլեն (Իտալիա), Այվարս Էնդձինսը (Լատվիա), Քրիստոֆ Գրաբերնվարտերը (Ավստրիա), Տալիա Խաբրիեւան (Ռուսաստան), Եվգենի Տանչեւը (Բուլղարիա) եւ Կաարլո Տուորին (Ֆինլանդիա)։
Նախագծի «Սահմանադրական կարգի հիմունքները» (գլուխ 1) եւ «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները» (գլուխ 2) բաժինների վերլուծության արդյունքում հանձնաժողովի փորձագետները փաստել են, որ էականորեն հարստացվել է սահմանադրականացված հիմնարար իրավունքների ցանկը. բազմաթիվ իրավունքներ ստացել են սահմանադրական նորմի կարգավիճակ, եւ, բացի այդ, մի շարք իրավունքների սահմանափակումը եւս սահմանադրականացվել է։ Հեղինակները նշում են, որ նշված գլուխների շարադրանքը մեծ հաշվով համապատասխանում է համաեվրոպական իրավական փաստաթղթերին, ինչպես նաեւ եվրոպական երկրների ժամանակակից սահմանադրություններին։
«Ազգային ժողովը» (գլուխ 4), «Հանրապետության նախագահը» (գլուխ 5), «Կառավարությունը» (գլուխ 6) բաժինների վերլուծությունն, ըստ փորձագետների, «արտացոլում է անցու
...
Կարդալ շարունակությունը »