ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 16.04.2024, 23:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Օգոստոս » 3 » Արժեքավոր դիտարկումներ ու մեկնաբանություններ /Վենետիկի հանձնաժողովը նախնական գնահատական է ներկայացրել Սահմանադրության նախագծի վերաբերյալ/
13:45
Արժեքավոր դիտարկումներ ու մեկնաբանություններ /Վենետիկի հանձնաժողովը նախնական գնահատական է ներկայացրել Սահմանադրության նախագծի վերաբերյալ/

Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Հայաստանում Սահմանադրության նախագծի վերաբերյալ նախնական գնահատականը, որի եզրակացության մեջ ողջունում է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքը։ 
29 էջից բաղկացած փաստաթղթում հանձնաժողովը մեկնաբանություններ է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների նախագծի 1—7—րդ եւ 10—րդ գլուխների վերաբերյալ։ Փաստաթուղթը հեղինակել են Սերջիո Բարտոլեն (Իտալիա), Այվարս Էնդձինսը (Լատվիա), Քրիստոֆ Գրաբերնվարտերը (Ավստրիա), Տալիա Խաբրիեւան (Ռուսաստան), Եվգենի Տանչեւը (Բուլղարիա) եւ Կաարլո Տուորին (Ֆինլանդիա)։
Նախագծի «Սահմանադրական կարգի հիմունքները» (գլուխ 1) եւ «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները» (գլուխ 2) բաժինների վերլուծության արդյունքում հանձնաժողովի փորձագետները փաստել են, որ էականորեն հարստացվել է սահմանադրականացված հիմնարար իրավունքների ցանկը. բազմաթիվ իրավունքներ ստացել են սահմանադրական նորմի կարգավիճակ, եւ, բացի այդ, մի շարք իրավունքների սահմանափակումը եւս սահմանադրականացվել է։ Հեղինակները նշում են, որ նշված գլուխների շարադրանքը մեծ հաշվով համապատասխանում է համաեվրոպական իրավական փաստաթղթերին, ինչպես նաեւ եվրոպական երկրների ժամանակակից սահմանադրություններին։
«Ազգային ժողովը» (գլուխ 4), «Հանրապետության նախագահը» (գլուխ 5), «Կառավարությունը» (գլուխ 6) բաժինների վերլուծությունն, ըստ փորձագետների, «արտացոլում է անցումը ռացիոնալացված խորհրդարանական կառավարման ձեւի»։
Փաստաթղթում նշվում է, որ եվրոպական սահմանադրական իրավունքից ոգեշնչված, նախագծում ներմուծված են պառլամենտարիզմի ինստիտուտներ եւ մեխանիզմներ, որոնք մանրամասնորեն մշակված ու շարադրված են եւ խնդիր ունեն զերծ մնալ իշխանության տարբեր ճյուղերի միջեւ կոնֆլիկտներից։
Նշվում է, որ փոխվել է նախագահի ընտրության եւ գործադիր իշխանության ձեւավորման կարգը, եւ խորհրդարանական կառավարման հանգույն, այդ գործառույթը վերապահվել է Ազգային ժողովին։ Թվարկելով փոփոխություններով նախատեսված մի շարք նորամուծություններ, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների համար սահմանված արտոնությունը, միաժամանակ փորձագետները նշում են, որ նախագծում բազմաթիվ լիազորություններ եւ ինստիտուտներ մանրամասնված են, մինչդեռ պրակտիկան ենթադրում է, որ մի շարք կանոնակարգումներ պետք է անել ոչ թե Սահմանադրությամբ, այլ օրենքներով։
Այդպիսի հարցերից, օրինակ, նշվում են ԱԺ նստաշրջանների անցկացման կարգին, ԱԺ մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովների գործունեությանը վերաբերող հարցերը։ Փորձագետներն առաջարկում են նման խնդիրների կանոնակարգումը թողնել օրենքին, իսկ Սահմանադրության տեքստը թեթեւացնել։
Վենետիկի հանձնաժողովի կարծիքով՝ անհրաժեշտ է Սահմանադրության նախագծից դուրս բերել ԱԺ ընտրությունների երկրորդ փուլի ինստիտուտը։
«Ազգային ժողովի կազմի եւ ընտրության կարգի» (հոդված 89) վերաբերյալ հանձնաժողովի փորձագետները նշում են, որ ընդօրինակված է իտալական փորձը, ըստ որի՝ համամասնական ընտրակարգով կայուն մեծամասնություն չլինելու դեպքում անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ հաղթող կուսակցությունը կամ դաշինքը ձեւավորում է մեծամասնություն։
Փորձագետները նշում են, որ Իտալիայում այդպիսի ընտրական համակարգի եկել են տարիներ շարունակ տեղ գտած անկայունության արդյունքում, եւ դրա նպատակն է եղել հավասարակշռել ներկայացուցչականությունն ու կառավարելիությունը։
«Այդ համակարգը բազմամյա փորձի արդյունք է»,–գրում են փորձագետներն ու նշում, որ ամենեւին էլ փաստ չէ, որ այն արդյունավետ կլինի նաեւ մեկ այլ երկրում։ Ըստ այդմ, Վենետիկի հանձնաժողովն առաջարկում է հաշվի առնել, որ փոփոխությունների արդյունքում Հայաստանն անցում է կատարելու կառավարման նոր՝ խորհրդարանական ձեւի, եւ ձեռնպահ մնալ ընտրությունների երկրորդ փուլի հարցը Սահմանադրությամբ կարգավորելուց։ Սկզբունքորեն դեմ չլինելով այդ ինստիտուտին, նրանք առաջարկում են այդ դրույթը հանել Սահմանադրության տեքստից եւ կանոնակարգել ընտրական օրենսգրքով։
Այդպիսով, ըստ փորձագետների, անհրաժեշտության դեպքում ինստիտուտի վերանայելը կդյուրանա։
«Ազգային ժողովի խմբակցությունների» (հոդված 105) դեպքում հանձնաժողովը խնդրահարույց է համարել դրույթը, որի համաձայն՝ «Ազգային ժողովում նոր խմբակցություններ չեն կարող ձեւավորվել»։
Փորձագետները, կիսելով համակարգի կայունության հարցում անհանգստությունը, միաժամանակ այս դրույթը համարում են «չափազանց կոշտ»։ Նրանց կարծիքով, սա խանգարում է պատգամավորի իմպերատիվ մանդատին եւ պետք է հանվի Սահմանադրության տեքստից։
«Վարչապետին անվստահություն հայտնելու» (հոդված 115) մասին խոսելիս եւս հանձնաժողովի ներկայացուցիչներն անդրադառնում են նշված խնդրին եւ փաստում, որ թեեւ անվստահություն հայտնելու ինստիտուտը փոխառնված է Գերմանիայի փորձից եւ լիովին բխում է պառլամենտարիզմի սկզբունքներից, սակայն 105 հոդվածով նախատեսված նոր խմբակցություններ ստեղծելու սահմանափակումը կխոչընդոտի այս ինստիտուտի գործարկմանը։
«Դատարանները եւ բարձրագույն խորհուրդը» (գլուխ 7) բաժինը վերլուծելուց հետո փորձագետները հանգել են եզրակացության, որ Սահմանադրական դատարանը չպետք է ընդգրկել դատարանների շարքում, ինչպես արված է 162 հոդվածում, իսկ նույն հոդվածում ամրագրված դրույթը, որ «կարող են գործել նաեւ մասնագիտացված այլ դատարաններ», անհրաժեշտ է մանրամասնել։
Հանձնաժողովն առաջարկում է Սահմանադրական դատարանի անդամներին ընտրել ոչ թե ԱԺ ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ, այլ՝ ձայների ընդհանուր քանակի 2/3—րդով։ Այդկերպ, ըստ փորձագետների, անհրաժեշտ կլինի, որպեսզի թեկնածուն ստանա նաեւ ընդդիմադիր պատգամավորների աջակցությունը, ինչն էլ կնպաստի, որ պաշտոնին հավակնեն պրոֆեսիոնալ եւ քաղաքականապես անկախ անձինք։
Փաստաթղթի եզրափակիչ հատվածը վերաբերում է նախագծի 10—րդ գլխին («Մարդու իրավունքների պաշտպանը»)։ Այստեղ փորձագետները նշում են, որ առաջին անգամ օմբուդսմենի ինստիտուտը եւ նրա գործունեության սկզբունքներն ամրագրվում են սահմանադրորեն, «ինչը պետք է միայն ողջունել»։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 401 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024